ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխարհաքաղաքական վերադասավորումներ ենթադրող տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության գործընթացներ են աշխարհում, որոնց Հայաստանը կարծես թե անլուր և անհաղորդ է․ Անանյան 09/13/2023 14:25 | Մեկնաբանություն
Ներկայում աշխարհաքաղաքական վերադասավորումներ ենթադրող տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության նոր և հզորացող գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, որոնց Հայաստանը կարծես թե անլուր և անհաղորդ է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Դավիթ Անանյանը.
«Նյու Դելիում սեպտեմբերի 9-ին և 10-ին G20-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Հնդկաստանի նախագահությամբ։ Հաջորդ տարի նախագահող երկիրը Բրազիլիան է, իսկ 2025-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հիշյալ երեք երկրները՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին ԲՐԻԿՍ-ի անդամ («հիմնադիր») երկրներն են, և, արդյո՞ք այս երկրների (և՝ հատկապես նախագահող Հնդկաստանի) ջանքերով չէ, որ G20-ի վերջին գագաթնաժողովի արդյունքներով հրապարակված հռչակագիրը ինչպես տնտեսական համագործակցության, այնպես էլ քաղաքական գործընթացների (այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունների) վերաբերյալ բավականին կառուցողական և «կոնսենսուսային» էր, որում, օրինակ՝ Ուկրաինային ուղղակիորեն առնչվող, ինչպես նաև Ռուսաստանին ուղղակիորեն դատապարտող որևէ ձևակերպում չներառվեց։
Այլևս ակնհայտ է, որ ԲՐԻԿՍԻ անդամ երկրների ազդեցությունը գնալով դառնում է որոշիչ համաշխարհային թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական գործընթացների նկատմամբ, և, կարծես, ԲՐԻԿՍ-ը հետևողականորեն և հաջողությամբ իրականացնում է բազմաբևեռ աշխարհի կառուցման իր օրակարգը։
«Աննկատ» (համենայն դեպս՝ ոչ պատշաճ լուսաբանված) մնած այն փաստը, որ սույն թվականի օգոստոսի 22-ից 24-ը ՀԱՀ-ում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի 15-րդ գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները որոշում կայացրեցին կազմակերպություն 6 նոր անդամի ընդունելու մասին։ Այդ երկրներն են՝ Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ–ն, որոնք պաշտոնապես կանդամակցեն կազմակերպությանը 2024 թվականի հունվարի 1-ից (2024 թվականին ԲՐԻԿՍ-ի նախագահող երկիրը Ռուսաստանն է)։
Ըստ փորձագետների, ԲՐԻԿՍ-ին 6 նոր անդամ երկրների միացումից հետո այդ միավորումը, ըստ էության, դառնում է աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։
«Ընդլայնված» ԲՐԻԿՍ-ը, ըստ էության, մոլորակի բնակչության շուրջ 60%-ն է, գեներացնում է Համաշխարհային ՀՆԱ-ի շուրջ 37%-ը։
Ակնհայտ է նաև, որ այս կազմակերպության համաշխարհային ազդեցությունը և՛ արդյունահանման առումով, և՛ էներգակիրների արտահանման առումով բավականին հզորանալու է, քանի որ ըստ ՕՊԵԿ-ի վիճակագրական տեղեկատվության, ընդլայնումից հետո ԲՐԻԿՍ երկրները վերահսկելու են նավթի համաշխարհային արդյունահանման շուրջ 50%-ը, իսկ արտահանման՝ ավելի քան 39%-ը։
Ուշագրավ է նաև այն փաստը, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները համատեղ առևտուր և տնտեսական նախագծեր իրականացնելիս որդեգրել են ապադոլարականացման անշրջելի ուղին, այսինքն՝ փոխադարձ հաշվարկներում և վճարումներում հստակ նպատակադրում կա կիրառելու իրենց ազգային արժույթները (թեև միասնական հաշվարկային արժույթի ներդրման վերաբերյալ ևս որոշ ակնարկներ կան)։
Թերևս աներկբա է, որ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, և թե՛ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կարծես թե «պարտադրված է» ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ արտաքին քաղաքականության բազմաշերտ օրակարգ ձևավորել առնվազն՝ Իրանի, Ռուսաստանի, Հնկաստանի և Չինաստանի հետ։ Միգուցե ԲՐԻԿՍ-ը հենց այն հեռանկարային հարթակն է, որը լավագույնս կծառայի այդ նպատակին․․․
Հարցս, բնականաբար, հռետորական է, քանի որ որևէ հոդաբաշխ տեսակետ կամ պատասխան ակնկալելի չէ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից