ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԳՄՍ նախարարությունում ժամանակավորապես տեղի տվեցին ուսուցիչների պահանջներին. մանրամասներ 09/13/2023 20:21 | ԼՐԱՀՈՍ
Երկարատև բողոքի ակցիաներից ու քաշքշուկներից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղի տվեց ուսուցիչների պահանջին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց երեկ՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած ուսուցիչներից Սուսաննա Ադամյանը։
Հիշեցնենք, որ երեկ ուսուցիչները բողոքի ակցիա էին իրականացրել՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ բողոքելով կրթական գերատեսչության կողմից ներդրած և կրթական տարվա մեկնարկից ուժի մեջ մտած նոր մեխանիզմի դեմ՝։ Մանկավարժները պնդում են, որ դա խաթարում է երեխաների կրթությունն արդյունավետ իրականացնելու գործընթացը։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ կրթական համակարգում՝ մասնավորապես 3-րդ, 5-րդ ու 7-րդ դասարաններում ներդրված նոր չափորոշիչներին դեմ չեն։ Իսկ կրթական տարեկան ու օրական պլանը նախկինում էլ ներկայացրել են։ Անհանգստություններն առաջացել են նոր համակարգը ներդնելուց հետո։ Այս համակարգով, նախկինի համեմատ, թղթային տարբերակին զուգահեռ, ներկայացվում է օրվա դասապրոցեսի ու այն անցկացնելու մեթոդաբանությունը՝ ամբողջ մանրամասնությամբ՝ նաև էլեկտրոնային տարբերակով։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ դա շատ ժամանակատար է, ու որևէ ձևով չի նպաստում դասապրոցեսի արդյունավետ անցկացմանը։
«Մի հատ այդ օրվա համար պետք է նկարագրեմ, մի հատ էլ հաջորդ օրվա բոլոր դասերիս նկարագրությունը պետք է իրականացնեմ։ Բնականաբար, ես դա դասապրոցեսի ժամանակ անել չեմ կարող, իսկ դպրոցում ունեցած ազատ ժամանակ ունենալու դեպքում կրթական պրոցեսի այլ աշխատանքներ եմ իրականացնում։ Ստիպված եմ այդ աշխատանքը շարունակել նաև տանը՝ իմ աշխատանքային ժամից հետո։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ իրավիճակ է առաջանում այս դեպքում»,- ասաց նա։
Սուսաննա Ադամյանի փոխանցմամբ՝ նման որոշում կայացնելուց առաջ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից իրենց հետ որևէ քննարկում չի իրականացվել։ Ավելին, նախարարության դիմաց բողոքող ուսուցիչներին գերատեսչությունում հայտնել էին, որ ներդրված համակարգն ընդամենը մեթոդաբանական փորձ է եղել։
«Մենք այդպես էլ չհասկացանք՝ թե այդ ինչ տեսակի փորձ էր։ Իսկ մի գուցե ցածր օղակների կարծիքն է՞լ ինչ- որ ձևով հաշվի առնեին։ Այդպիսի փորձեր անելուց առաջ նախ և առաջ պետք էր ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպել, հանրային քննարկում կազմակերպել, հետո արդեն որևէ քայլ անել։ Չէ՞ որ ուսուցիչը ես եմ, ես եմ աշխատելու այդ համակարգով ու կարող է ես տեսնում էի խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեին»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ նախարարությունում բողոքի ժամանակ ընդունելության բարձրացած 10 մասնագետների հետ հանդիպում նախ կազմակերպվել էր Հանրակրթության բաժնի պետի հետ։ Ընդհանուր հայտարարի չգալուց հետո արդեն ուսուցիչներին իր մոտ էր ընդունել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 1 ժամից ավելի տևած հանդիպմանը քննարկվել են ինչպես նոր ներդրված մեխանիզմը, այլև կրթական համակարգում առկա այլ խնդիրներ։
Ուսուցիչները հանգամանալից ներկայացրել են նախարարության նորամուծության կողմից կրթական համակարգին հասցվող անհարմարությունը։ Հանդիպումից անմիջապես հետո, այդուհանդերձ, ուսուցիչներն արձանագրել են, որ եթե նախկինում նոր ներդրված մեխանիզմը պարտադիր էր բոլոր ուսուցիչների համար,ապա կարճ ժամանակում համակարգ էր ներբեռնվել նաև նախկին համաիարգը՝ ուսուցիչներին հնարավորություն տալով որոշելու, թե որ համակարգով են ցանկանում աշխատել։
«Փաստինֆո»-ի մեկ այլ զրույցակից, այդուհանդերձ, հայտնեց, որ նախարարության, այսպես ասած, «զիջումը» ժամանակավոր է։ Նախարարությունից իրենց զգուշացվել է, որ արդեն հաջորդ տարվանից գործի է դրվելու նոր մեխանիզմը։
Մանկավարժները առաջիկայում բացառված չէ, որ կրկին ակցիաներ իրականացնեն՝ խնդրին վերջնական լուծում տալու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ