ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տևական ժամանակ է լրագրողներ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ տարածվում է ծայրահեղ ատելություն, թիրախավորվել են անգամ նրանց ընտանիքի անդամները. Արսեն Բաբայան 09/12/2023 20:03 | ԼՐԱՀՈՍ
Տևական ժամանակ է լրագրողներ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ տարածվում է ծայրահեղ ատելություն, վերջիններիս հասցեին հրապարակային ծանր վիրավորանքներ են հնչեցվում (գրառվում), թիրախավորվել են անգամ նրանց ընտանիքի անդամները։ Հետազոտությունները վկայում են, որ այդպիսի անթույլատրելի և հակաիրավական արարքները կատարվում են իշխանական կոնկրետ խմբերի կողմից՝ իշխանության վերնախավում գտնվող որոշ անձանց կոնկրետ հանձնարարություններով։ Հատկանշական է, որ այդ անընդունելի արարքները մասնավորապես սկսվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանը և Հռիփսիմե Ջեբեջյանը իշխանության ներկայացուցիչների համար ոչ հաճելի հարցադրումներ հնչեցրեցին։ Անհրաժեշտ է ընդգծել, որ այդ ասուլիսի ընթացքում նշված լրագրողները չէին խախտել մասնագիտական և էթիկական կանոնները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Սոցիալական ցանցերում տևական ժամանակ է, ինչ որոշ օգտատերեր, որոնք պարբերաբար նկատվում են իշխանության ամենահայտնի ներկայացուցիչների հետ անցկացվող միջոցառումներում, լրագրողներ Անի Գևորգյանի և Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին հնչեցնում են ծայրահեղ վիրավորական և անպարկեշտ (հաճախ՝ հայհոյանքներ պարունակող) արտահայտություններ։ Այդ գործողություններն ուղեկցվում են լրագրողների լուսանկարների հրապարակմամբ և այլ օգտատերերի կողմից մեկնաբանություններում վերջիններիս հասցեին հայհոյելու ուղղակի կոչերով։
Այս ընթացքում արձանագրվել են նաև դեպքեր, երբ նույն լրագրողների նկատմամբ իշխանության հետ ասոցացվող մարդիկ հրապարակային և անձնական նամակների միջոցով լրագրողներին ուղիղ սպառնացել են ֆիզիկական վնասվածքներ հասցնելով։ Լրագրողները դիմել են իրավապահպան մարմիններին, սակայն մինչ օրս անհրաժեշտ քրեական վարույթներ չեն նախաձեռնվել, մինդեռ՝ այդ վարույթների նախաձեռնումը, կատարված հանցավոր արարքների մեղավորներին հայտնաբերելն ու պատասխանատվության ենթարկելը իրավապահների պարտականությունն է։
Առանձնահատուկ ընդգծման է արժանի այն հանգամանքը, որ լրագրողները իրավապահներին, այդ թվում՝ քննչական մարմին են դիմել դեռևս օգոստոսի 24–ին, սակայն մինչև սեպտեմբերի 12–ն այդպես էլ քրեական վարույթ չի նախաձեռնվել, մինչդեռ՝ քրեադատավարական օրենսդրության համաձայն 24 ժամվա ընթացքում քննիչը պարտավոր էր նախաձեռնել քրեական վարույթ։ Սրան զուգահեռ իրականության մեջ անմիջապես քրեական վարույթներ են նախաձեռնվում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կատարված սպառնալիքների հաղորդումներով, ավելին՝ որոշ դեպքերում այդպիսի վարույթները նախաձեռնվում են հայհոյանքների դեպքում դրանք որակելով իբրև սպառնալիքներ։
Իրավապահ մարմինների այսպիսի վարքագիծը, որն օբյեկտիվ կասկածներ է հարուցում իշխանական ամենաբարձր հովանավորչության մասին՝ սպառնում է ամենաթողության և անպատժելիության ծանր հետևանքների առաջացմամբ, ինչպես նաև տուժողների կողմից հարցերն ինքնադատաստանի միջոցով լուծելու ճարահածյալ քայլերով։
Ուստի, որպես իրավապաշտպան կոչով դիմում եմ ՀՀ բոլոր իրավապահ մարմիններին՝ դրսևորել պետականամետ վարքագիծ, ղեկավարվել բացառապես օրենսդրությամբ և անվերապահորեն կատարել Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ձեր վրա դրված պարտականությունները։
Միաժամանակ հրավիրում եմ միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը՝ քննության առնելու և գնահատելու ստեղծված իրավիճակը»,- գրել ՝ ն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ