ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերգեյ Սմբատյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել 09/12/2023 19:50 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 100 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Վերաքննիչ դատարանի որոշմամբ փոխարինվել էր տնային կալանքով, ինչն, ի դեպ, պաշտպանության կողմի համար անընդունելի էր։ Պաշտպանները հայտնել էին վճռաբեկ բողոք ներկայացնելու մտադրության մասին՝ նշելով, որ առհասարակ բացակայում է Սմբատյանի նկատմամբ որևէ խափանման միջոցի կիրառումը։ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո՝ օգոստոսի 25-ին ՀՀ ԱՆ-ն հայտնեց, որ ԱՆ Պրոբացիայի ծառայության ծառայողները մեկնել են Սմբատյանի բնակարան՝ տնային կալանքի ապահովման համար։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 14-ին կսկսվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշարը, որը կղեկավարի գեղավերստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
ՀՀ արդարադատության նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոխվել է գրավով։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխվել է դատախազի որոշմամբ։
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին՝ 100 մլն դրամի չափով»,- հայտնեցին դատախազությունից՝ նշելով, որ հսկող դատախազի մեկ այլ որոշմամբ՝ 100 մլն դրամի չափով գրավ է կիրառվել նաեւ Արմեն Սմբատյանի նկատմամբ, ինչպես նաև համակցված այլընտրանքային մեկ այլ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ու նրա որդին`Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են 10 տարվա վաղեմության ենթադրյալ խարդախության վերաբերյալ գործով, որը քննվում է շուրջ երեք տարի։ Իրավապահները նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` շուրջ 966 մլն դրամի հափշտակության մեջ:
Մասնավորապես` պաշտոնապես ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ