ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի իրավազորությունը՝ Ղարաբաղի նկատմամբ. Պուտին 09/12/2023 12:37 | Քաղաքական
Հայաստանի իշխանությունները, ըստ էության, ճանաչել են Ադրբեջանի իրավազորությունը՝ Ղարաբաղի նկատմամբ։
Այսօր նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Ղարաբաղի կարգավիճակը հենց Երեւանն է սահմանել։
Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում պատասխանելով վարողի՝ հայ-ռուսական հարաբերությունների վերջին շրջադարձերին վերաբերող հարցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձ է կատարել բանակցային գործընթացին ու գործող իշխանությունների հայտարարությունների քաղաքական նշանակությանը։
Նա նախ նշել է, թե չկա ինչ-որ շրջադարձ ու ավելացրել, որ հասկանում են, թե ինչ է կատարվում։
Պուտինի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում առաջարկել են կարգավորման իրենց տարբերակները, որոնք հայտնի են։ «Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, որոնք իր վերահսկողության տակ էր պահում հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։ Առաջարկել ենք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, նաեւ ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո։ Բայց Հայաստանի ղեկավարությունը սրա հետ չհամաձայնեց, թեև մենք 10 կամ 15 տարի փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ձևավորվել է։
Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։
«Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է Հայաստանի ղեկավարությունը՝ համարելով մինչև 1991 թվականը եղած ողջ տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով տարածքի թիվ, որը ներառում է նաեւ Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի է ունեցել, եւ դա մեր որոշումը չէր։ Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես է, մեզ ասում են՝ հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրա, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում։ Իսկ ի՞նչ ասենք, այստեղ ասելիք չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- հայտարարել է Պուտինը։
Նրա արձանագրմամբ՝ նման իրավիճակում հարցեր են առաջանում՝ հումանիտար բաղադրիչի և խաղաղապահների մանդատի հետ կապված ու նշել, որ ռուս խաղաղապահների մանդատը դեռ ուժի մեջ է, եւ մարդասիրական բնույթի, էթնիկ զտումների կանխարգելման հարցերը, իհարկե, չեն վերացել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ