ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հույս ունեմ, որ Լաչինի միջանցքի բացումը տեղի կունենա ժամերի ընթացքում․ Մետաքսե Հակոբյան 09/12/2023 19:13 | Քաղաքական
Ես այս պահին տեղեկություն չունեմ, թե ինչ փուլում են Լաչինի միջանցքը բացելու շուրջ բանակցությունները, բայց տրամաբանական է, որ դրանք պետք է ընթանան, քանի որ ի սկզբանե պայմանավորվածություններն այնպիսին են եղել, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվի։ Հուսանք Ադրբեջանը տեր կլինի իր խոստմանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ կողմ ենք կոմունիկացիաների բացմանը, բայց անթույլատրելի է դիտարկել Աղդամի ճանապարհը և Լաչինի միջանցքը մեկ հարթակում։ Այս առումով, ես հույս ունեմ, որ Լաչինի միջանցքի բացումը պետք է տեղի ունենա ժամերի ընթացքում»,- ընդգծել է արցախցի պատգամավորը եւ ավելացրել. «Իրականությունն այն է, որ Արցախը՝ ի դեմս Արցախի իշխանությունների և նախագահի՝ կարողացավ որոշում ընդունել՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ մենք պետություն ենք, ընդ որում՝ քաղաքակիրթ, և մենք Արցախը չենք դիտարկում, որպես վանդակ, որտեղ 120 հազար մարդ է տեղաշարժվում»։
Պատգամավորն ընդգծել է, որ Արցախը կողմ է և չի էլ կարող հակառակվել կոմունիկացիաների բացմանը։ «Մենք ինչպե՞ս կարող ենք չընդունել Ստեփանակերտ-Հադրութ, Ստեփանակերտ- Քաշաթաղ, Ստեփանակերտ-Քարվաճառ ուղղություններով կոմունիկացիաների, ճանապարհների բացումը։ Բայց մենք, միաժամանակ, խոսել ենք այն մասին, որ եթե շարժ պետք է տեղի ունենա, ապա դա պետք է մեր պայմաններով տեղի ունենա։ Մի բան, որ տեղի ունեցավ նաև այս անգամ»,- նշել է Մ.Հակոբյանը եւ հատուկ ընդգծել, որ Արցախի իշխանությունների որոշմամբ կայացվել է կոմպրոմիսային որոշում, որով Արցախ մտավ մեկ բեռնատար»։
Նրա արձանագրմամբ՝ մեկ բեռնատարը չնչին բան է և կարող է բավարարել միայն 100-ից քիչ ավելի ընտանիքների կարիքները։
«Հետևաբար, մենք չենք կարող նաև խոսել 120 հազար մարդու խնդիրները լուծելու մասին։ Սա ցուցադրություն է այն բանի, որ ոչ թե Արցախը պետք է հումանիտար բեռներով սովից փրկվի, այլ Քաշաթաղի միջանցքը պետք է ապաշրջափակվի ու վերականգնվի դրանով երթևեկությունը, որի արդյունքում հումանիտար բեռների կարիք Արցախը չի էլ ունենա։ Այստեղ հիմնական մեսիջը ոչ թե սոված մարդկանց խնդրի լուծումն է, այլև այն, որ սա քաղաքական որոշում էր, որի տրամաբանական շարունակությունը պետք է լինի Լաչինի միջանցքի ապաշրջափակումը»։
Պատգամավորի խոսքերով՝ Արցախում հիմա բոլորն են սպասում Լաչինի միջանցքի վերաբացման լուրին։ «Իհարկե, հայկական կողմի համար շատ կարևոր է, որ պայմանավորվածությունները պահվեն։ Իրականում, ես վստահ եմ, որ տեղի կունենա այն, ինչի համար մենք գնացինք այս որոշմանը»,- նշել է Մ. Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով մեկ բեռնատար այսօր Ակնայի ճանապարհով հասել է Ստեփանակերտ: Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ