ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես չորս երեխաների հետ հերթ կանգնել չեմ կարողանում, 12-ամյա տղաս է կանգնում ու շատ է պատահում, որ հերթն իրեն չհասած՝ հացը վերջանում է․ արցախցաբնակ բազմազավակ մայր 09/11/2023 13:32 | Կյանքն՝ Արցախում
12-ամյա Արենը գրեթե ամեն օր ժամերով հացի հերթ է կանգում․ շատ անգամ էլ՝ առանց հացի տուն վերադառնում։ Արենը Նուշիկի ու Էրիկի առաջնեկն է․ ծնողների և երեք քույր-եղբայրների հետ Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում են ապրում։
«Ամուսինս աշխատում է, ես էլ փոքրերիս հետ չեմ կարողանում հերթ կանգնել, ստիպված մեծս՝ Արենն է գնում։ Փռի առաջ ժամերով կանգնում է ու թե բախտներս կբերի, երեք փոքր մատնաքաշ առած կգա, թե չէ՝ դատարկաձեռն հետ է գալիս, թե՝ մամ, ինձ չհասավ, պրծավ հացը․․․ Եթե լույսերն էլ անջատվում է, ահավոր է լինում․․․ Իհարկե, երեք փոքր հացով ամբողջ օրը չորս երեխայի կերակրել, երբ կերակրացանկը շատ աղքատիկ է, դժվար է, բայց էլի փառք ենք տալիս Աստծուն, որ տվյալ օրը հաց կարողանում ենք ձեռք բերել»,-«Փաստինֆո»-ին պատմում է չորս անչափահաս երեխաների մայր Նուշիկ Բադասյանը։
Քանի որ երիտասարդ ծնողներն արդեն առերեսվել են ամենադաժան իրավիճակներից մեկին, երբ երեխաները հաց են ուզել, բայց չի եղել, որ տան, մի կերպ երկու պարկ ցորեն են գնել, որպեսզի աղան ու տանը հաց թխեն։
«Երկու բալիկներս դպրոցական են․ մեկը յոթերորդ դասարանում է սովորում, մյուսը՝ առաջին։ Քանի որ այլ բան չկա, որ դնեմ հետները, որպեսզի դպրոցում ուտեն, գոնե մի կտոր ցամաք հաց եմ դնում։ Ուզած-չուզած գոնե ալյուր պետք է հայթայթենք մի տեղից ու թեկուզ անալի՝ հաց թխենք»,-նշում է մայրը։
Արցախաբնակ մեր հայրենակիցները փորձում են խիստ անհրաժեշտ բաներն ինքնուրույն ստեղծել, ստանալ։
«Ալյուր, որ ունենանք, նաև վերմիշել կսարքեմ․ մի երկու անգամ փորձել եմ, ստացվել է։ Սարքել եմ, փռել չորացել է ու ճաշ եմ պատրաստել, երեխաները կերել են։ Սիսեռից ու գարուց սուրճ ենք ստանում․ ի դեպ, շատ էլ համով է լինում (լսափողի մյուս կողմից լսվում է Նուշիկի ծիծաղի ձայնը), լվացքի գել ենք ստանում օճառից ու սոդայից, աղ ենք ստանում հողից․․․ Վերջինը ես դեռ չեմ փորձել, դեռ աղ չունեմ, բայց կփորձեմ։ Պիտի դիմանանք, չէ՞՝ այնպես, ինչպես 1990-ականերին մեր ծնողներն են դիմացել։ Հույսս, որ մի օր մեր այս պայքարն արդյունք է տալու, զրկանքներն իզուր չեն անցնելու, չեմ կորցնում»,-ասում է երիտասարդ մայրն ու ավելացնում՝ բոլորն այստեղ դեմ են, որ Ադրբեջանից ինչ-որ բան մտնի Արցախ։ Նրանցից մեզ ոչինչ պետք չի ու ոչ էլ կարող ենք բերաններս դնել ադրբեջանական որևէ բան։
Տան փոքրը 1 տարեկան 7 ամսական է։ Մայրն ասում է՝վաղուց արդեն փոքրիկն ուտում է այն, ինչ տան մյուս անդամները։ Ձեթի բացակայությունն է, որ շատ է նեղում՝ հատկապես, երբ տանը չորս փոքրիկ կա։
Տետրերի խնդրին էլ մասամբ լուծում են տվել՝ ալընտրանքային լուծում․ բլոկնոտների մեջ են գրում։ Բազմազավակ մայրն ասում է՝ կարևորը սովորեն, երեխաների ուսումը գոնե չտուժի․ մի օր էս դաժան օրերի վերջն էլ կգա ու լույսը կբացվի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ