ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը տապալել է ռուսական հումանիտար օգնությունն Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի և ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համար․ Աբրահամյան 09/11/2023 14:12 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը դիտավորյալ է տապալել ռուսական հումանիտար օգնությունն Արցախ հասցնելու գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև՝ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Արցախի շուրջ իրադարձություններին Աբրահամյանն անդրադարձավ մի քանի հարթություններում, մասնավորապես, հիշեցրեց, որ կա ռուսական կառաջարկների փաթեթ՝ ուղղված Արցախում հումանիտար իրավիճակի մեղմացմանը, որի շուրջ նախնական պայմանավորվածություն է եղել, սակայն, երբ թվում էր, թե Ադրբեջանը և Արցախի իշխանությունները համաձայնություն են տվել, ավելի ուշ Ադրբեջանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ըստ էության մերժելով ռուսական առաջարկը, ավելին, առաջ քաշեց այնպիսի մոտեցումներ, որը խախտում էր ընդհանուր առաջարկի փիլիսոփայությունը, ինչի պատճառով հնարավոր չեղավ հումանիտար բեռները մուտք գործել Արցախի տարածք։
Աբրահամյանի խոսքով՝ Արցախի իշխանություններն աշխատել էին ռուսական կողմից հետ, ենթադրաբար ռուսական կողմն էլ փորձել է կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ փորձելով իրավիճակը բերել նախնական պայմանավորվածությունների դաշտ, ինչը չի հաջողվել։ Դրա հետևանքը, Աբրահամյանի դիտարկմամբ, այն է, որ այսօր Լաչինի միջանցքը, որով նախատեսված էր հումանիտար բեռների փոխադրումը Գորիսից Ստեփանակերտ փաստացի ձախողվել է։ Աբրահամյանն առանձնացրեց Արցախում հումանիտար աղետի հարցը, ինչը, նրա գնահատմամբ, ծայրահեղ փուլում է, աղետի առումով իրավիճակը մոտենում է պիկին։ Բացի այդ, վերջին 10 օրվա ընթացքում լարվում է իրավիճակը նաև առաջնագծում։
Անդրադառնալով առաջարկին, համաձայն որի՝ Ակնայի ճանապարհը բացելուց հետո կբացվեր Լաչինի միջանցքը՝ Աբրահամյանը նկատեց, որ մինչև ռուսական վերջին առաջարկը Արցախից և ՀՀ-ից որոշ պաշտոնյաներ կարծիք էին հնչեցնում, որ Ակնայով առևտուր անելը, համատեղ ձեռնարկությունների աշխատեցնելը, ինչը, բնականաբար, ընդունելի լինել չէր կարող, ըստ այդմ, ռուսական վերջին առաջարկը կոմպրոմիսային էր։
Աբրահամյանի խոսքով՝ ըստ ռուսական կողմի ներկայացրած տարբերակի` ռուսական Կարմիր Խաչի միջոցով Ակնայի ուղղությամբ մեկ սիմվոլիկ բեռնատար պետք է մուտք գործեր, ինչից հետո էլ պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքի երթևեկությունը։
«Իհարկե, այդ երթևեկության վերականգնումն այս փուլում չէր ենթադրում երկկողմանի ազատ տեղաշարժի իրականացում, որը կար մինչև ապրիլի 23-ը, երբ ադրբեջանական անցակետ տեղադրված չէր, այլ վերաբերում էր ռուսական խաղաղապահների կողմից Գորիսից Ստեփանակերտի բեռների տեղափոխությանը: Առաջարկը ներկայացվել է որպես նաև Ադրբեջանի կողմից համաձայնեցված տարբերակ, բայց ավելի ուշ Ադրբեջանը դեռևս անհայտ պատճառներով անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի վերաբերյալ, ներկայացրել նոր պահանջներ, այն է՝ միայն Աղդամի ճանապարհի բացում և ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական Կարմիր մահիկի բեռնատարների մուտք դեպի Արցախի Հանրապետության տարածք»,- ասաց Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցելու, բայց կան կոնկրետ սկզբունքներ, որոնք որևէ պայմանում չեն խախտվելու:
Ինչ վերաբերում է բեռը Արցախ հասցնելու գործընթացի տապալման պատճառներին, ապա Աբրահամյանը չբացառեց, որ սրանում կա նաև աշխարհաքաղաքական որոշակի ազդեցություն, քանի որ սա ռուսական առաջարկն է եղել, և Թուրքիան կամ այլ դերակատարներ Թուրքիայի միջոցով տապալել են այս գործընթացը։ Բացի այդ, Աբրահամյանը գտնում է, որ Ադրբեջանը տապալել է գործընթացը՝ դրանով հիմքեր նախապատրաստելով Արցախի, զուգահեռ նաև՝ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համար։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից