Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. Հայտարարություն 09/11/2023   16:35  |  ԼՐԱՀՈՍ

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը, «Պահեստազորի սպաների» շարժումը և «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» ՀԿ-ն հՀՀ իշխանություններին համատեղ հայտարարությամբ կոչ են անում անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանի առաջարկվող օժանդակության փաթեթը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումը հաստատապես վկայում է, որ պատերազմի հավանականությունն առավել քան ռեալ է, օրերի հարց: Այս իրավիճակը մեզ համար կանխատեսելի էր և այդ պատճառով դեռևս ընթացիկ տարվա մարտի 28-ին մենք համատեղ հայտարարությամբ դիմել էինք Նիկոլ Փաշինյանին «ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը ստորագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու պահանջով», ինչը սակայն Ն․ Փաշինյանի կողմից մնաց անարձագանք: Ավելին, առ այսօր ՀԱՊԿ-ի հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: Այս անգործությունը կործանարար է լինելու երկրի համար, քանի որ չկա այլ իրական ուժ, երաշխիք, որը կարող է զսպել ադրբեջանաթուրքական ուժերին և կանխել մոտալուտ արհավիրքը: Հետևաբար ստիպված մենք կրկին դիմում ենք Ն․ Փաշինյանին ու ՀՀ ուժային կառույցների մեր գործընկերներին հետևյալ

ԿՈՉ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Ս/թ օգոստոսի վերջին և սեպտեմբերի առաջին տասնօրյակում Ադրբեջանը զինանձնակազմ և ռազմական տեխնիկա կենտրոնացրեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ, որն ուղեկցվեց ծանր հրետանու, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժով։

Սահմանային լարվածությունը կտրուկ թեժացավ սեպտեմբերի 1-ին, երբ Սոթքում ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհվեց երեք և վիրավորվեց երկու հայ զինծառայող։ Շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները։ Ադրբեջանում ընթանում է պահեստազորի զորահավաք։ Ադրբեջանը հայտարարում է, որ տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիքը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող սադրանքներն են, Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները և հայկական զինված ուժերը, որոնք, ըստ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի, դեռևս դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից։

Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի գործարկման աշխատանքները նախատեսում է ավարտել 2024-ին: Իրականությունը գլխիվայր ներկայացնող Ադրբեջանի ղեկավարության փաստացի նպատակն է ինքնիշխան Հայաստանի որոշ տարածքներ բռնազավթելը, նրանից այլևս օտարված տարածքները Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներով բնակեցնելը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելը, ցեղասպանության ենթարկելը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է նաև ԵՄ-ի համապատասխան կեցվածքի և Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող քայլերի վրա։

ԵՄ քաղաքականությունը այս տարածաշրջանում առավել քան պրագմատիկ է, Բրյուսելը չի դիտարկում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանին պարտադրվեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառելով Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը հետագայում որոշելու ՌԴ նախագահի առաջարկը փոխարինվեց այդ տարածքում բնակչության իրավունքների պաշտպանությամբ և անվտանգության ապահովմամբ։

2022թ. հոկտեմբերից Հայաստանում գտնվող և 2023 թվականից թվաքանակն էականորեն ավելացրած ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ միայն ի վիճակի չեղավ զսպել Ադրբեջանին և կայունացնել իրավիճակը, այլև էլ ավելի սրեց հակասությունները։ ԵՄ դիտորդների տեղակայման ողջ ընթացքում մարդկային զոհերով ուղեկցվող հայ-ադրբեջանական միջադեպերը դրա վկայությունն են։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության դեմ Հայաստանի օրվա իշխանությունների բացահայտ մերժողական կեցվածքը դրսևորվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ին նիստին Ն. Փաշինյանի ելույթով։ Կառավարության նիստում վերջինս հայտարարեց, որ տարածաշրջանում սրված է ռազմաքաղաքական իրավիճակը և որ Ադրբեջանը զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։


Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային-գործընկերային հարաբերությունները Հայաստանի օրվա իշխանություններն իրենց կառավարման հինգ տարիների ընթացքում փոխարինեցին որպես փաստացի հակառակորդ պետության հետ հարաբերությունների, որի բացահայտ գնահատականը եղավ Երևանի «անբարյացակամ գործողությունների» ֆոնին նոտայի տեսքով սեպտեմբերի 8-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության կոշտ բողոքը, որում մասնավորապես ասված է. «Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը։

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին:

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։ Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար Ն. Փաշինյանը սեպտեմբերի 9-ին դիմել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին, Գերմանիայի կանցլեր Շոլցին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Իրանի նախագահ Ռաիսիին, Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլուն։

Եթե միջազգային հանրությունն ընդունելով Հայաստանի դիմումը, այսինքն` Փաշինյանի զանգերը, պարտադրում է Ալիևին ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի շփման գծից hետ քաշել զորքերն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, ընդունել Փաշինյանի խոստումները, այն է՝ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի 8 անկլավներն Ադրբեջանի մաս են, Հայաստան պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները, բացվի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ալիևը ստանում է նվազագույնն այն, ինչը ցանկանում է։ Փաստացի Հայաստանի ապագան կառուցվում է պետության կազմաքանդման գործնական քայլերով։

Եթե միջնորդների ջանքերից հետո Ալիևը Փաշինյանի հետ մասնակցում է բանակցությունների և եթե Փաշինյանն այս կամ այն պատճառով հրաժարվում է ստորագրել «խաղաղության պայմանագիրը», ապա Ալիևը ստանում է նոր պատերազմ սկսելու լիակատար ազատություն: Որպես հետևանք՝ միջնորդ պետությունների ղեկավարները ոչինչ չեն ձեռնարկելու այդ պատերազմը կանխելու կամ զսպելու համար։ Այսինքն` Ալիևն ուժի կիրառման սպառնալիքով «խաղաղության պայմանագրով» ստանում է իր առավելագույնը կամ ստանում է պատերազմի իրավունք։

Առանց պատերազմի, «խաղաղության պայմանագրի» ներկա պայմանների և նվազագույն կորուստներով իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել միայն, եթե Փաշինյանի կողմից ստորագրվի «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։


ՀԱՊԿ ղեկավարության, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու, ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու և ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակություն տրամադրելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում այն կարող է հրատապ կերպով իրականություն դառնալ։

Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև առկա մահացու սպառնալիքները, նոր լայնածավալ ռազմական գործողությունների կամ պատերազմի մեծ հավանականությունը, Նիկոլ Փաշինյանից վերստին

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ`

1. անհապաղ ստորագրել ՀԱՊԿ կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը և դրական պատասխանել Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ տեղակայելու ՀԱՊԿ առաջարկը, միաժամանակ պատրաստվելով Հայաստանում իրականացնել նախկինում մերժած ՀԱՊԿ երկու զորավարժությունները,

2. դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում նախկինում քաղաքական կամ ռազմական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, ուժային կառույցների պահեստազորի գեներալներին և սպաներին ՀԱՊԿ օժանդակությունն անհապաղ իրականություն դարձնելու հարցում կոշտ հրապարակային կեցվածք դրսևորելու հորդորով,

3. ուժային կառույցների գործող ղեկավարներին, գեներալներին և սպաներին կոչ ենք անում դրսևորել կամք և իրենց լիազորությունների շրջանակներում թույլ չտալ Հայաստանի համար խիստ վտանգավոր իրադարձությունների զարգացումը, որոնք բերելու են տարածքային և մարդկային նոր կորուստների, պատերազմի, ազդել երկրի քաղաքական ղեկավարության վրա, չսպասարկել հակառակորդի շահերը և ընդունել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օգնության փաթեթը, այլապես կիսելու եք հետևանքների պատասխանատվությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 05/09/2023  |  ԼՐԱՀՈՍՎիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱԿՊ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից
20:49 28/08/2023  |  Միջազգային լրահոսՀԱՊԿ-ը Իրանին հրավիրել է զորավարժություններին որպես դիտորդ
23:56 03/08/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի մամուլի խոսնակը՝ ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկի մասին
12:16 02/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ-ը սպասում է Երևանի պատասխանին՝ սահմանին դիտորդական առաքելության հարցի քննարկման մասով. ՌԴ ԱԳՆ
18:01 22/07/2023  |  Միջազգային լրահոսՄոսկվայում տեղակայված ՀԱՊԿ շտաբի դիմաց կասկածելի տուփ է հայտնաբերվել
15:02 21/07/2023  |  Քաղաքական«ՀԱՊԿ-ից մենք ավելին էինք սպասում, դա գաղտնիք չէ». Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին
15:28 26/06/2023  |  Վերլուծություններ«Ռուս-հայկական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի շուրջ մանիպուլյացիոն հոսքերը հայկական տեղեկատվական դաշտում» թեմայով մոնիթորինգ
10:14 21/06/2023  |  ՔաղաքականՀԱՊԿ նեղ կազմով նիստում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին
14:31 20/06/2023  |  ՔաղաքականԼուկաշենկոն գտնում է՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի պահանջները հիմնավոր են
15:20 08/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ

Արխիվ

[]