Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Հանձնվողը չի կարող օրակարգ թելադրել. Իշխան Սաղաթելյան 09/10/2023   16:40  |  Մեկնաբանություն

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկվում է երկու ճանապարհ:

Առաջինը գործող իշխանության զիջումների ճանապարհն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ու շարունակել.

Զիջել մի մասը՝ մնացածը պահելու համար: Բավարարել թշնամու պահանջները՝ զիջել մինչև ինչ-որ կետ, կնքել պայմանագիր և դրանով երաշխավորել անվտանգություն կամ բացել, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը»։ Սա իշխանության ձևակերպված առաջարկն է մեր ժողովրդին, որն ամեն օր քարոզվում է պետական ռեսուրսներով, իշխող ուժի քարոզիչների շուրթերով։
Միջանկյալ հիշեցնենք երկու աբսուրդ:

Առաջին. իշխանությունն ինքն է ամենաբարձր մակարդակով խոստովանում, որ չի կարող մատնանշել թե որտեղ է վերոնշյալ «զիջման կետը» թե՛ աշխարհագրական, թե՛ ժամանակային իմաստով: Ավելի պարզ՝ իշխանությունը չգիտի, թե մինչև որտեղ և որքան է հայ ժողովուրդը զիջելու, որպես «խաղաղության դարաշրջանի» նախապայման:
Երկրորդ. կրկին իշխանության խոստովանությամբ՝ որևէ երաշխիք չկա, որ այդ զիջումներից հետո կնքված ինչ-որ պայմանագիր կերաշխավորի մատնանշված «խաղաղության դարաշրջանը»:

Այսպիսով՝ մեզ առաջարկում են խաղաղությունը դարձնել նպատակ, առանց անվտանգության երաշխիքի։
Ցավոք, զիջելու և խաղաղության հասնելու իշխանության բանաձևը հասարակության ինչ-որ հատվածի մոտ ընկալում ունի, քանի որ իշխանությունները քարոզում են այլ ելք չկա: Մարդիկ մտածում են` եթե ինչ-որ բան փոխել չենք կարող, գոնե խուսափենք նոր մարդկային կորուստներից։

Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի մատուցած խաղաղության օրակարգը բազմիցս ձախողվել է: Արդյունքը՝ կորցրած երեք տարի է, օր օրի ավելի մոտեցող պատերազմ:
Դատեք ինքներդ։ Հանուն կեղծ խաղաղության դարաշրջանի, անզորության քարոզով ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո թշնամուն զիջեցին

Քարվաճառը, թշնամին չկանգնեց և Քարվաճառից հարձակվեց Վարդենիսի ու Ջերմուկի վրա։ «Բանավոր ըմբռնումներ» գործարքի արդյունքում նոյեմբերի 9-ից հետո հանձնվեցին Սյունիքի անառիկ դիրքերը, և թշնամին ՝ գրավեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները, օրը ցերեկով կրակելով՝ վերահսկում է Կապանի օդակայանը: Զիջեցին Բերձորի շրջանը (Լաչին)՝ թշնամին հասավ Տեղ գյուղ, ի վերջո՝ հայտարարեցին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, թշնամին փակեց Հայաստանը Արցախին կապող «Լաչինի միջանցքը»՝ արդեն 9 ամիս պատանդ պահելով արցախահայությանը։
Այժմ Ադրբեջանն ուղիղ միջամտում է ՀՀ ներքին գործերին, խոչընդոտում մեր երկրի տարածքում հանքերի շահագործումը, կրակում կառուցվող գործարանի վրա։

Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ չկա կարմիր գիծ, որտեղ Ալիևը կանգ է առնելու։Ակնհայտ է, որ Արցախը Թուրքիայի և Ադրբեջանի համար ընդամենը պլացդարմ է Հայաստանի վրա հարձակման, հայոց պետականության կործանման ու հայ ժողովրդի իսպառ բնաջնջման համար։

Հետևաբար, օրվա իշխանության առաջարկը սնանկ է, սպառված և կործանարար։
Կա երկրորդ ճանապարհը, որն առաջարկում են ազգային-պետականամետ ուժերը. հրաժարվել նոր զիջումներից, կենտրոնանալ երկրի անվտանգության ապահովման, պաշտպանունակության բարձրացման վրա, ինչ էլ թշնամուն զսպելու ամենարդյունավետ միջոցն է։ Այսինքն` ոչ թե հանձնվել, այլ համախմբել հայ ժողովրդի ուժերը, պայքարել, երբեք չգնալ այնպիսի կեսական զիջումների, որոնք անդառնալի կլինեն մեր հետագա գոյության, անվտանգության և զարգացման համար։
Հանձնվելու կողմնակիցները մեզ հակադարձում են, որ դա հնարավոր չէ, մենք թույլ ենք, ռեսուրս չունենք, պայքարի ճանապարհը արկածախնդրություն է, դա կբերի նոր պատերազմի և կկորցնենք ամեն ինչ: Սա ևս սնանկ թեզ է, դրա արդյունքը այսօրվա վիճակն է:
Իրականում մենք լայնածավալ պատերազմից կարող ենք խուսափել մի դեպքում միայն, եթե Ադրբեջանը հասկանա, որ նոր պատերազմի ժամանակ մեծ գին է վճարելու: Հետևաբար՝ պատերազմը և կորուստները կանխելու միակ ճանապարհը դրան պատրաստ լինելն է։

Իսկ ի՞նչ է անում իշխանության ղեկին հայտնված խմբակը. պետական ողջ քարոզչամեքենայով ժողովրդի մեջ սերմանում է վախ, հուսահատություն, պառակտում: Կարճ ասած՝ այն, ինչ պետք է անի թշնամի պետությունը մարտից առաջ հակառակորդ երկրում։
Մեր երկրում այլևս չպետք է լինի բանավեճ՝ հանձնվե՞լ, թե՞ պայքարել: Պետք է խոսել միայն պայքարին նպաստելու մասին։ Մենք պետք է խոսենք այն հայրենակիցների հետ, ովքեր հանձնվելու կողմնակից են (իշխանության մասին չի խոսքը, այլ մոլորված քաղաքացիների): Մենք պետք է փրկենք առաջին հերթին իրենց: Այդ մարդկանց մի մասի մոտ խաղաղ ապրելու ձգտումն է, մյուս մասի մոտ՝ ցածր գիտակցության ու իշխանական քարոզչական վիշապի երախում հայտնվելու արդյունք:

Մեր այն քաղաքացիներին, ովքեր ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք բիզնեսմեն ենք, մտավորական կամ սպորտսմեն, պետք է հիշեցնել փաստերով, որ Արևմտյան Հայաստանում մենք ունեինք ավելի մեծ կարողոթյուններով մեծահարուստ հայեր: Նրանց ունեցվածքը իրենց ժառանգները չկարողացան վայելել, մնաց թուրքին, իսկ մտավորականներին գլխատեցին:
Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք փրկության մեկ ճանապարհ, դա համազգային կոնսենսուսն ու համախմբումն է պայքարի օրակարգի (չհանձնվելու գաղափարի) շուրջ՝ ի պաշտպանություն մեր ինքնության, մեր հայրենիքի, պետականության։

Հայ ժողովուրդը պետք է մերժի օրվա իշխանության հանձնվելու քաղաքականությունը և որոշի, որ տեր է իր հայրենիքին , պատրաստ է պայքարել։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր հայ պետք է զենք վերցնի, գնա սահման. ամեն մեկը իր տեղում, իր կարողություններով պետք է նպաստի հայրենիքի պաշտպանությանը՝ ուսուցչից մինչև գործարար, շինարարից մինչև գիտնական, մտավորականից մինչև ուսանող:Ամեն մեկը և բոլորն իրենց տեղում իրենց լուման պետք է դնեն այս գործին։
Մենք և՛ երկրի ներսում, և՛ արտաքին ճակատում ունենք չօգտագործված հնարավորություններ, որոնք էլ հենց ստեղծված իրավիճակի մեջ բեկում մտցնելու գրվականն են։

44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը 3 շաբաթվա ընթացքում շուրջ 200 միլիոն դոլար գումար հավաքվեց, 100-ավոր տոննա բեռներ եկան Հայաստան, առաջին 20 օրվա ընթացքում մարդիկ հերթ էին կանգնում սահման մեկնելու համար, աշխարհի 30-ից ավել մայրաքաղաքներում Արցախի դրոշներով բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում, իսկ հիմա` դատարկություն, հիասթափություն: Ինչու՞, որովհետև պայքար չկա, հանձնվելու շուրջ համախմբում չի լինում, համախմբվում են հանունի, պայքարի, հաղթանակի շուրջ։

Սա միայն մեկ, փոքր օրինակ է այն բանի, թե ինչի է ընդունակ մեկ գաղափարի շուրջ միավորված և կազմակերպված ազգը։ Այլ հարց, որ այդ ամբողջ ռեսուրսը գործող իշխանությունը մսխեց կամ օգտոգործեց սեփական նպատակների համար։ Սակայն այս օրինակով մենք տեսնում ենք հայկական աշխարհում առկա, սակայն չօգտագործված, ավելին՝ իշխանության կողմից դիտավորությամբ ոչնչացվող ներուժը։

Երբ խոսում ենք չհանձնվելու և պայքարը շարունակելու տրամաբանության մասին, մենք պետք է գիտակցենք, որ աշխատանք ունենք իրականացնելու 3 հիմնական ուղղությամբ.

1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնամբ կենսական զիջումներ ենթադրող որևէ փաստաթղթի ստորագրումը և վավերացումը բացառող համազգային դիմադրության ճակատի ձևավորում,
2. արտաքին թշնամու դեմ պաշտպանության կազմակերպման նպատակով երկրի պաշտպանունակության բարձրացում,
3. ձևավորել կենսական զիջումները բացառող քաղաքականության սպասարկմանն ուղղված արտաքին քաղաքական զորակցության ճակատ:

Բայց նախևառաջ, կրկնում եմ, պետք է համազգային կոնսենսուս հանձնվելու օրակարգի մերժման շուրջ։
Մեր երկրում «հանձնվե՞լ, թե՞ պայքարել» բանավեճը պետք է արագորեն փոխակերպվի պայքարի ձևերի քննարկման օրակարգի։
Հետևաբար՝ ինքնությունը պահպանելու , պետություն ունենալու գիտակցությունը մեզ ստիպում է օր առաջ մերժել այս իշխանություններին և նրանց հանձնվելու օրակարգը, ձևավորել նոր ու ազգային իշխանություն, ով կհամախմբի մեր ժողովրդին, կվերականգնի պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգը,սթափ իրատեսական քայլեր կձեռնարկի՝ բերելով արժանապատիվ խաղաղություն:

Այս ողջ ընթացքի որոշիչ գործոնը լինելու է հայ ժողովուրդը։ Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայության ճակատագիրը որոշվելու է Հայաստանի փողոցներում և հրապարակներում, որտեղ մեր խնդիրները լուծելու համար ազգային ուժերին անհրաժեշտ է հայ մարդկանց անվերապահ աջակցությունը։ Հայաստանի փողոցներում և հրապարակներում պետք է ձևավորվի իշխանությունների համար անհաղթահարելի Դիմադրությունը, որը նոր իրավիճակ և հնարավորություններ կբացի մեր խնդիրների լուծման համար։
Հայաստանի ազգային ուժերի ամենակարևոր ռեսուրսը հայ մարդն է, ով իր վճռականությամբ և տոկունությամբ ունակ է բեկելու պետականակործան այս ընթացքը։

Սա հեշտ ճանապարհ չէ։ Այս ճանապարհը լի է խութերով, սակայն եթե մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականություն, պետք է անցնենք այս ճանապարհով:Վստահ եմ ՝ անցնելու ենք:
Շարունակելի…

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:38 08/09/2023  |  ՄեկնաբանությունԼիահույս եմ, որ Արցախի Հանրապետությունը պատվով դուրս կգա այս փորձությունից, և համահայկական զորակցությամբ կշարունակենք այս գոյաբանական պայքարը. Սաղաթելյան
21:13 02/09/2023  |  ՔաղաքականՊարոն Միշել, մենք այլեւս զիջելու տեղ չունենք. Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը չի ուշանա
15:05 31/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն․ Իշխան Սաղաթելյան
13:49 20/08/2023  |  ԼՐԱՀՈՍԵրիտասարդների հետ խոսել ենք Արցախյան ճգնաժամի, քաղաքական զարգացումների և անելիքների մասին․Իշխան Սաղաթելյան
23:09 10/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի. Իշխան Սաղաթելյան
21:51 25/07/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունների, ելույթների բովանդակության մեջ որևէ տարբերություն չկա. Իշխան Սաղաթելյան
21:34 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետը 3-րդ և 4-րդ անգամ նույնպես պարտվեց․ Դատարանը մերժել է Երեւանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի
23:06 05/07/2023  |  ԼՐԱՀՈՍՑանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու․ Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները ԵԽ պատգամավորների հետ
19:50 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխան Սաղաթելյանը Յանեք Փոլետին հանգամանորեն ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը
08:08 13/06/2023  |  Մամուլ«Իշխան»-ամետ ԳՄ է ձևավորվել․ «Հրապարակ»

Արխիվ

[]