ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պայմանավորվածությունները խախտելն Ալիևի ձեռագիրն է․ եթե Ադրբեջանը չբացի Լաչինի միջանցքը, մենք ենք բացելու․ արցախցի 09/10/2023 16:26 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Աղդամից որևէ հումանիտար բեռ, լինի ռուսական ծագման, ադրբեջանական կամ որևէ այլ երկրից՝ չի մտելու Արցախ։ Այս մասին մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, Ակնա -Ստեփանակերտ ճանապարհին հսկողություն իրականացնող արցախցի Վլադ Բալայանը։
«Մենք շարունակում ենք հսկողություն իրականացնել ճանապարհին, թե իշխանությունների կողմից ինչ պայմանավորվածություն կա՝ մեզ հետաքրքիր չէ, եթե Արցախոմ կա մեկն, ով ասում է, որ Ադրբեջանից եկող հումանիտար բեռը պետք է հասնի Արցախ, ապա ես նման մարդկանց չեմ կարող ընդունել, այդ թվում՝ որպես ղեկավար։ Մեր սկզբունքային դիրքրումը նույնն է։ Եթե հումանիտար օգնություն պետք է հասնի Արցախ, ապա միայն Մայր Հայաստանից»։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունը խախտելուն և ռուսական բեռի արգելափակմանը Ադրբեջանում՝ նա ասաց, որ Ալիևի այդ գործելաոճն իրեն չի զարմացնում։ «Պայմանավորվածությունների խախտումն էլ Ալիևի ձեռագիրն է, զարմանալու ոչ մի բան չկան, բայց մեզ համար դա արդեն միևնույն է։ Ուզում եմ ասել, որ եթե Ադրբեջանը չբացի Լաչինի միջանցքը, մենք ենք այն բացելու, մեր հայրանակիցներով։ Ալիևը արդեն աշխարհով մեկ խայտառակ է եղել, նա նախ հայտարարեց, որ Արցախում հումանիտար բեռների կարիք չկա ու արգելեց Ֆրանսիայի ուղարկած բեռների մուտքը, հիմա էլ ինքն է փորձում Աղդամով Արցախ հումանիտար բեռ փեղափոխել։ Այս ճանապարհը չի բացվելու, մինչև Հայաստանից ուղակված բեռները չհասնեն Արցախ, դրանից հետո միայն կմտածենք՝ հեռանալ այստեղից, թե շարունակենք հսկել»։
Նրա փոխանցմամբ` 2020 թ-ի պատերազմից հետո՝ ռուսական կողմն իր կարիքների համար այդ ճանապարհը շահագործել է։ «Օդանավակայանը սարքելու ժամանակ, վագոնչիկինեը, որոնցով կազարմա էին սարքում՝ ռուսներն այս ճանապարհով էին բերում Արցախ, բայց նույնիսկ այդ ժամանակ, որևէ ադրբեջանական բեռ չի անցել»։
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներն հայտնեցին, որ Ռուսաստանն Ակնա-Ասկերան ճանապարհով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ։ Նշվում էր, որ մեկ բեռնատար բեռը ռուս-ադրբեջանական սահմանը հատել է ժամը 14։30-ին մոտ, դրանից հետո այն շարժվում է դեպի Բաքու, այնտեղից էլ Ակնա-Ասկերան։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբն հայտնեց, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ` ընդգծվել էր, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Սակայն Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունն ու չի բացել Լաչինի միջանցքը, ռուսական բեռնատարն էլ Արցախ չի մտել` Ակնայից: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հայտնել էր, որ ռուսական օգնությունն արգելափակված է Ադրբեջանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ