ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը՝ էքսպերիմենտալ կենդանի՝ մեկ հոգու ձեռքում. Վահե Հովհաննիսյան 09/08/2023 11:27 | Մեկնաբանություն
Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է։ Իր հերթական հոդվածում այս մասին նշում է Այլընտրանքային խմբեր անախագծի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Շատ արհեստական է պրոցեսը, շատ խաղարկային։ Սա մեծ արկածախնդրություն է, որ կարող է չափազանց թանկ գին ունենալ։ Հռոմի Ստատուտը ԱԺ վավերացման ուղարկելը, ԱՄՆ հետ զորավարժությունները. Մոսկվան սրանց բոլոր հնարավոր կարևոր շենքերից կոշտ արձագանքել է։ Ու ՄԵԿ հոգին մի ողջ պետության դնում է էքսպերիմենտալ կենդանու տեղ։ Ու մենք, գլուխներս կախ, սպասում ենք մեր ճակատագրին։
Եթե կա պատերազմի վտանգ, ինչո՞ւ ես արհեստական սրում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ուկրաինական վոյաժը, Հռոմի ստատուտը ուղիղ անձնական մեսիջներ են Ռուսաստանին։ Ինչո՞ւ է դա արվում. որ կորուստները շա՞տ լինեն, որ զոհերը շա՞տ լինեն։ Հիշեցնենք, որ ՄԵԿ հոգին ամիսներ շարունակ հրաժարվում է ՀԱՊԿ առաքելությունից ու հիմա կառավարության նիստում հույսը դնում ՄԱԿ անվտանգության խորհրդի երկրների վրա։ Հայաստանը փորձադաշտ չէ։ Հերիք է ժողովրդին զոհասեղան ուղարկեք։
Մեծ բացակայություն
Խորհրդարանական կառավարման համակարգում, արկածախնդիր իշխանության պայմաններում պետության համար կարևորագույն անվտանգության բարձիկ է խորհրդարանական ընդդիմությունը՝ որպես ինստիտուտ։ ՄԵԿ հոգու վտանգավոր քայլերի, ծայրահեղ վտանգավոր պահվածքի ֆոնին ուղղակի չի հասկացվում խորհրդարանական ընդդիմության՝ որպես ինստիտուտի, լռությունը։ Պետության և իշխանական արկածախնդրության մեջտեղում պետք է լիներ ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ որպես այլընտրանքային ձայն, որը կլսվեր Երևանում, Մոսկվայում, Բաքվում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ Ձայն չկա։ Ինստիտուցիոնալ լռություն։ Գոնե Հռոմի Ստատուտի նման անձնավորված զգայուն հարցով պետք է օրեր առաջ արդեն հնչեցված լիներ տիտղոսային ընդդիմության ինստիտուցիոնալ տեսակետը, որպեսզի Մոսկվայում արձանագրեն, որ Հայաստանը ՄԵԿ հոգին չէ։
Մեր խորհրդարանական գործընկերները պետք է վերանայեն աշխատանքի ոճը, տեմպը։ Խմբակցություններում կան գործիչներ, ովքեր շատ լավ հասկանում են իրավիճակը և անելիքը, բայց դա անհատական ձայնից այն կողմ չի անցնում։ Պետք է լինի մեկը, ով կաշխատացնի ընդդիմության շարժիչը, աշխատանքային առաջնորդությունը կվերցնի իր վրա։
Սա շատ կարևոր գործ է՝ պետության համար, հենց հիմա՝ դեէսկալացիայի հնարավորության համար։ Հակառակ դեպքում Հայաստանը դառնում է միաձայն, Նիկոլաձայն պետություն, որն ուղիղ ճանապարհ է դեպի աղետ։
Մեծ անտեղյակություն
Հասարակությունը չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Նույնիսկ կրթված շերտերը լավ չեն հասկանում՝ ինչո´ւ է սրում Ադրբեջանը, ի´նչ է ուզում, ինչո´ւ է կոշտացնում իր պահանջները, ինչո´ւ է իրեն վստահ զգում, ի´նչ պատմական նվեր է իր համար Հայաստանի և Ռուսաստանի՝ ծայրաստիճան սրվող հարաբերությունները։ Չի հասկանում, որ Ադրբեջանը գալիս է՝ Նիկոլի կողմից իր մաս ճանաչված Ղարաբաղի, և Նիկոլի կողմից իր մաս «ճանաչված» 8 անկլավների հետևից։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ