ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Անդրեասյանը ձախողեց հերթական անգամ 09/08/2023 20:36 | ԼՐԱՀՈՍ
Դատավորների ընդհանուր ժողովում քիչ առաջ ամփոփվեց Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողի անդամների ընտրության արդյունքները։ Հանձնաժողովի դատավոր անդամներ են ընտրվել Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, Վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքայելյանը, Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, իսկ դատավոր չհանդիսացող անդամի թափուր տեղի համար միակ թեկնածուն՝ Անի Չատինյանը, չի ընտրվել։
Հիշեցնենք, որ այսօր հրավիրված ժողովի օրակարգում էր Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, քանի որ հանձնաժողովի կազմում գտնվող դատավորներ Արման Հովհաննիսյանի, Հովիկ Շահնազարյանի, Մերի Համբարձումյանի և դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի պաշտոնավարման՝ երեք տարվա ժամկետը լրացել էր։
Արդեն տեղեկացրել ենք, որ դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը վերաառաջադրվել են։ Դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի թեկնածությունը կրկին ներկայացվել էր, սակայն նրա առաջադրման փաստաթղթերը ԲԴԽ ստեղծած մրցութային հանձնաժողովը չի ընդունել, այլ հաստատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից առաջադրված Անի Ժիրայրի Չատինյանի թեկնածությունը։
Նկատենք, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն օժտված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությամբ, ըստ այդմ, չի բացառվում, որ իշխանությունները հանձնաժողովում ևս փորձեն ներառել «յուրայինների»՝ դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումների հարցում հանձնաժողովը որպես գործիք կիրառելու նպատակով, ինչը նախկինում չէր ստացվում։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել Արման Հովհաննիսյանի ընտրության համար. նախ՝ փորձել է առաջ մղել քրեական մասնագիտացմամբ իր թեկնածուին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին, որը հրաժարվել էր առաջադրումից։
Քրեական մասնագիտացմամբ այլ դատավորները եւս հրաժարվել են ներկայացնել իրենց թեկնածությունը՝ չցանկանալով Արման Հովհաննիսյանի դեմ առաջադրվել։ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, սակայն, շրջանառվող լուրերի համաձայն՝ փորձել են բարձրացնել դատավոր Արման Հովհաննիսյանի առաջադրման անհնարինության հարց, ինչը փաստացի ևս չի հաջողել։
Դատավորների ընտրության արդյունքներով՝ Արման Հովհաննիսյանն վերընտրվել է Հանձնաժողովի անդամ՝ 191 կողմ. 36 դեմ և 3 անվավեր քվեաթերթիկներով:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ