ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ի հետ հարաբերություններն այսքան վատացնել և ՌԴ կամ ՀԱՊԿ-ից օգնության հույս ունենալ՝ թուրքական սպառնալիքի պարագայում, անիրատեսական է. թուրքագետ 09/07/2023 14:39 | ԼՐԱՀՈՍ
Թուրքիայից ամեն պահ կարելի է ակնկալել ագրեսիայի տարբեր դրսևորումներ ու պատերազմական գործողություններ և այդ գործում սատարում Ադրբեջանին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե «Հայաստանը Կովկասում սադրիչ գործողություններ է իրականացնում»։
«Նմանատիպ տերմիններ Թուրքիան հաճախ կիրառել է տարատեսակ հարձակումներից և ագրեսիաներ իրականացնելու առաջ՝ թե՛ Հայաստանի ու Սիրիայի պարագայում, թե՛ այլ պետությունների դեպքում»,- ասաց նա։
Ըստ թուրքագետի՝ արտաքին ճակատում Թուրքիան ակնհայտ թշնամական պետություն է, և Հայաստանի հետ խաղաղություն ու առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությունները, որևէ կապ չունեն իրականության հետ։
Նա Թուրքիայի ղեկավարի այս պահվածքը դիտարկում է նաև օրերս Ռուսաստանի հետ բանակցությունների ձախողման համատեքստում։ Մելքոնյանի խոսքով՝ իր համար ցանկալի արդյունքին չհասնելով՝ Էրդողանը փորձելու է մեկ այլ հարթությունում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Այս առումով չի բացառվում Թուրքիայի կողմից Հարավային Կովկասում լարվածություն հրահրելու հավանականությունը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական տրամադրվածությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները չէին կարողացել համաձայնության գալ «Հացահատիկային գործարքի» շուրջ ընթացող բանակցություններում։ Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն չի վերադառնալու այդ գործարքին, քանի որ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի իրացման խոչընդոտները վերացված չեն։
«Ինչ վերաբերում է ներքին ճակատին, ապա իշխող վարչախմբի կողմից ռուս- հայկական հարաբերություններում տեղի ունեցող հայտարարությունները, ինչպես նաև Ուկրաինայի հանդեպ բավականին անհասկանալի դրական մոտեցումները՝ հատկապես այս իրավիճակում, կարող եմ ուղղակի անվանել արկածախնդրություն։ Սա լի է նոր ու անկանխատեսելի վտանգներով։ Այս պարագայում ՌԴ-ի հետ հարաբերություններն այսքան վատացնել և թուրքական սպառնալիքի պարագայում հույս ունենալ, որ մենք կարող ենք ինչ-որ աջակցության՝ Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից՝ պարզապես անիրատեսական է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն այս պահին գտնվում է արտաքին ու ներքին շարունակական վտանգների ներքո, և որքան արտաքին, այնքան էլ ներքին վտանգներն են Հայաստանի համար կենսական։ Նրա խոսքով՝ ամենամեծ վտանգը, որին ՀՀ-ն բախվել է երկրի իշխող ուժն ու նրան սատարող քաղաքական ուժերն ու հասարակության մի հատվածը։
«Այս իրավիճակից դուրս գալու առաջին քայլը պետք է լինի ներկա իշխող վարչախմբից ազատվելը, որովհետև այս իշխանության պարագայում Հայաստանը զրկված է մանևրելու հնարավորությունից։ Բայց, փորձելով մի փոքր ավելի օպտիմիստ լինել, կարծում եմ, որ աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպես մեզ համար սպառնալիքներ է ստեղծում, այնպես էլ կարող են լինել հնարավորության փոքր պատուհաններ՝ կապված տարբեր երկրների շահերի բախումների հետ, որոնք Հայաստանը կարող է ծառայեցնել իր շահերին։ Բայց, դրա համար պետք են հմուտ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, որոնց բացակայությունն այս պահին ակնհայտ է Հայաստանի կառավարության մեջ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ