ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի կարելի ունենալ Իրանի պես հարևան ու 6 ուղղություններով խաղեր խաղալ, որեւէ կատակ չի անցնի. քաղաքագետ 09/07/2023 21:59 | Քաղաքական
ՀԱՊԿ զորավարժություններից ու այդ կառույցում մշտական ներկայացուցիչ ունենալուց հրաժարվելուց հետո Հայաստանը գոնե պետք է փորձեր հավասարակշռություն պահպանելով զորավարժություն չիրականացնել արևմուտքի հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ արձանագրելով, որ այս պարագայում, իրավիճակն ահավոր սրված է։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։
«Այդ ֆոնին, կրկնելով պաշտոնական Բաքվի վարմունքը՝ ուկրաինական հարցում, ոմն Աննա Հակոբյան գնում է Կիեւ, ուղարկվում է հումանիտար օգնություն։ Սա ևս մի քայլ էր, որով մենք միացել ենք մարդասպան, ֆաշիստական համաշխարհային ուժերին։ Իսկ ամերիկացիների հետ համատեղ զորավարժությունը, թող անգամ սուտի, աննշան լինի, մասնակիցների թիվը չգերազանցի 10 հոգին, մեկ հոգին, դա արդեն ռազմական ոլորտի պաշտոնական միջոցառում է հմարվում։ Այսինքն, սրանք անում են ամեն ինչ, որպեսզի ապացուցվի, որ իրենք ԱՄՆ-ի հետ են»,- ասել է Ս.Շաքարյանցը։
Այս համատեքստում, ըստ փորձագետի, Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ իրենք բռնել են Արևմուտքի կողմը, ինչը չի կարող որևէ ազդեցություն չունենալ առկա ծանր իրավիճակի վրա։
«Հասկանալի է, որ նրանք այժմ կատարում են Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի հրամանները։ Բայց դա չի արդարացնում այն կուրսը, որը նրանք սկսել են։ Հիշեք 2008 թվականի օգոստոսը, երբ վրացիները Ռուսաստանին ասում էին «դո՛ւրս, դո՛ւրս...»։ Ռուսաստանն էլ ասաց՝ լավ, Վրաստանից դուրս կգամ, բայց Կովկասից դուրս չեմ գա՝ ամրացնելով իր դիրքերն Աբխազիայի Հանրապետությունում և այլ տարածքներում։ Նույնը կլինի այստեղ, կասի՝ «ուզում ես դո՞ւրս գամ, «եղնիկ Սիմոնյան» կամ աշխարհազորի եսիմ ինչ։ Դուրս չեմ գալու»,- նշել է քաղաքագետը։
Նրա փոխանցմամբ՝ Իրանն էլ միևնույն ժամանակ Հաքան Ֆիդանին (Թուրքիայի ԱԳՆ- խմբ.) է ասել, որ եթե հանկարծ իր ավանդական ճանապարհներին փորձի կպնել՝ կստանա։ Դրանից հետո էր, որ Թուրքիայի արտգործնախարարը վախեցած հրավիրել է Իրանի նախագահին Թուրքիա՝ բանակցությունները շարունակելու։ Իսկ այդ ֆոնին, Երևանի թուրքերը ձեռնարկում են քայլեր՝ դեպի ՆԱՏՕ, ԱՄՆ և այլն՝ փոխանակ սթափվեն, կանգ առնեն ու գոնե չեզոքություն պահպանեն»,- ասաց նա։
Թե այս ամբողջ գործընթացն ինչի կարող է հանգեցնել՝ քաղաքագետը իր տեսակետն ամփոփում է հենց ԱՄՆ-ում գործող Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գնահատականով, որ արցախահայության հանդեպ ադրբեջանական գործողությունները ցեղասպանություն են, իսկ ոչ հեռու ապագայում այդ նույն ցեղասպանությունը նախատեսվում է իրագործել ամբողջ հայության հանդեպ։ Նա հույս հայտնեց, որ այս հանգամանքն առաջիկայում վերջապես «կարթնացնի որոշ նիկոլականների»։
«Ներկա իշխանությունները դրա փոխարեն ընդդիմանում են, բացի նրանից, որ ընդգծում են, որ աջ ու ձախ, բոլոր կողմերից կուտակումներ են։ Բա այդ զորքերի կուտակումների դեպքում մի՞ թե էսպես է իրեն պահում այն մարդը, որն իրոք մտահոգված է դրանով։ Վրաստանը ձեզ օրինակ չծառայե՞ց, Ուկրաինան ձեզ համար ի՞նչ է, դաս չէ՞ր։ Արևմուտքը ձեռքերը լվացել է ու ասում է՝ ինչ լինի՝ լինի։ Նույնը կլինի մեր դեպքում, եթե իհարկե, հանկարծակի ու անակնկալ իշխանափոխություն չլինի ու դրանք չլինեն ձերբակալված»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ՆԱՏՕ-ի հայտնվելու դեպքում Իրանի արձագանքին՝ Հայաստանի հետ հարաբերություններում՝ փորձագետը տեսակետ հայտնեց, որ մի օր կարող ենք արթնանալ ու տեսնել, որ մեր հարևանն առանց որևէ մեկին հարցնելու իր ցանկացած գործողությունն իրականացրել է։
«Թե ինչ գործողություն՝ հստակ ասել չեմ կարող։ Միայն Աստված գիտի, թե ինչ կարող է լինել։ Իրանն ուզում է՝ ներխուժում է Իրաք, ով իրեն չի ենթարկվում՝ ոչնչացնում է։ Էլի՞ բան ավելացնեմ։ Իրանն ուզում է՝ մտնում է Պակիստան՝ ամերիկյան գաղութ։ Իրանը որևէ մեկին հարցնո՞ւմ է ներխուժելուց առաջ, ո՛չ։ Գործում է միայն իր ազգային շահերից ու անվտանգությունից»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ մեր այդ հարևանի հետ որևէ կատակ չի անցնելու։ Նա անթույլատրելի համարեց այդպիսի հարևան ունենալով՝ 6 տարբեր ուղղություններով «խաղեր տալու» քաղաքականությունը՝ շեշտելով, որ հատկապես այսպիսի իրավիճակներում, Իրանի հետ պետք է հարաբերություններում դրսևորել լրջագույն վերաբերմունք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 11:08 Մասիսում «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. shamshyan.com
- 11/29/2024 10:37 Գեղանիստ գյուղում տնակ է այրվել
- 11/29/2024 10:25 Արգելափակումից դուրս է բերվել 37 տրանսպորտային միջոց, 43 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
- 11/28/2024 20:57 Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել