ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպասվող հնարավոր աղետը կարող է կանխել երկու սուբյեկտ. Միքայել Մինասյան 09/07/2023 22:53 | Մեկնաբանություն
Պետք է դադարել ապրել դատարկ հույսերով, դարավոր ինֆանտիլիզմով և ֆրանսիական նավերի՝ հայկական լեռները բարձրանալու պատրանքներով։ Պետք է ընդունել աշխարհագրությունը, աշխարհաքաղաքական դասավորությունը։ Նման գնահատականով է հանդես եկել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ. սա է վերջին օրերի ամենակարևոր հարցը։
Իսկ պատերազմը կանգնե՞լ էր։ Սև լիճը, Իշխանասարը, Վարդենիսը, Սոթքը, Ջերմուկը, Ղարաբաղի շրջափակումն ու օր օրի խորացող հումանիտար աղետն ի՞նչ է, եթե ոչ պատերազմ։
Պատերազմը ոչ մի րոպե կանգ չի առել։ Բոլորը գիտեն սա, ուղղակի արևելյան հասարակություններում ցավալի ճշմարտությունների մասին նախընտրում են լռել կամ խոսել այլաբանորեն։ Եվ այսօր էլ «լինելո՞ւ է պատերազմ թե՞ ոչ» հարցը տվողները հոգու խորքում հույս ունեն, որ բացասական պատասխան են լսելու, կամ այդ հարցով փորձում են քողարկել իրականությունը, որն արդեն ընթացքի մեջ է, որպեսզի շարունակեն հերքել փաստերը։
Հայ ժողովրդին կարելի է շատ բաներում մեղադրել, բայց տեղեկացված չլինելու մեջ դժվար է մեղադրել։ Ըստ իս, պրոբլեմի հիմքը ոչ թե ինֆորմացիայի պակասն է, այլ իրականությունը մերժելու ագրեսիվ, համաժողովրդական մղումը։
Պատերազմը երբեք չի դադարել, իսկ Հայաստանն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Սրա մասին են վկայում պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող փաստերը և դիվանագիտական գործընթացի տոտալ բացակայության մասին պաշտոնական հավաստիացումները։
Ես գրում եմ այս տեքստը՝ հուսալով, որ գոնե այն կարդացողները կընդունեն իրականությունը։ Ես համարում եմ, որ Հայաստանն ու հայությունն ունեն փրկության մեկ ձև՝ ընդունել իրականությունը և, վերջապես, սկսել գործել ելնելով օբյեկտիվ, այլ ոչ թե ցանկալի իրականությունից։
2018 թվականից հայ ժողովուրդը՝ գոնե թե դրա ագրեսիվ և էլեկտորալ մեծամասնությունը, առաջնորդվում է «խաղաղություն երկրի սահմաններից դուրս և պերմանենտ պատերազմ՝ երկրի ներսում» նարատիվով։ Արդյունքում ստացանք պերմանենտ պատերազմ երկրի սահմաններից դուրս և թշնամանք երկրի ներսում։
Պետք է փոխել հին, ձախողված նարատիվը և հասկանալ, որ եթե լինի Հայաստանի նկատմամբ պատերազմի նոր ֆազա, իսկ ամեն ինչ գնում է դրան, նշանակում է միջազգային մեխանիզմները չեն աշխատում։ Իսկ դրանք իսկապես չեն աշխատում։ Կարդացե՛ք Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որն ուղիղ մեսիջ էր Հայաստանին ԵՄ վրա հույս չդնելու մասին։
Պետք է ընդունել, որ սիրելի Ֆրանսիան, չնայած ջանքերին, մեր տարածաշրջանում հարցեր լուծելու հնարավորություն չունի։
Պետք է դադարել ապրել դատարկ հույսերով, դարավոր ինֆանտիլիզմով և ֆրանսիական նավերի՝ հայկական լեռները բարձրանալու պատրանքներով։
Պետք է ընդունել աշխարհագրությունը, աշխարհաքաղաքական դասավորությունը։
Անհրաժեշտ է ընդունել, որ հնարավոր պատերազմի շեմին պետք է ազատության մեջ հայտնվեն փորձառու գեներալ Խաչատուրովը, սպաները, որոնք բանտերում են անհեթեթ ու չապացուցված մեղադրանքներով։ Պետք է դադարեցնել անձնական քենը Սփյուռքի ակտիվ հայերի դեմ, իսկ եթե Ֆրանսիան այդքան կարևոր է, գոնե թե այս ճակատագրական պահին կարելի է թույլատրել Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար և հայկական ամենակարևոր լոբբիստներից մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։
Պետք է ընդունել, որ կա երկու ռազմական միավոր, որոնք ունակ են զսպել թշնամուն՝ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի միջամտության հույս չկա, իսկ ՀԱՊԿ-ի շուրջ հիստերիան 2018 թվականից շարունակվում է։
Սպասվող հնարավոր աղետը կարող է կանխել երկու սուբյեկտ՝ ժողովուրդը կամ իշխանությունը՝ ընդունելով իրականությունը։ Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ՝ սթափության կամ էլ ավելի մեծ օկուպացիայի։
Ես կոչ եմ անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը քիչ են. այս կոչը հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից առաջ, երբ բոլորը տոնում էին «հուլիսյան հորոսամարտի պատմական հաղթանակը»։ Այս այս կոչը հնչեցրել եմ 2020թ. նոյեմբերի 9-ին, երբ բոլորը դեռ «հաղթում էին», հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից հետո և անում եմ հիմա։
Հայաստանն այլևս ինֆանտիլ քաղաքականության, անհիմն լավատեսության ու ներքին թշնամանքի ռեսուրս չունի։ Հայաստանն ունի ռացիոնալ հաշվարկի, իրական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու և սթափվելու հրատապ անհրաժեշտություն:
Հայ ժողովուրդը իր ընտրած իշխանությունից պետք է պահանջի առաջին անգամ հանուն պետության միավորել, դադարեցնել հեղափոխական խենթությունները, հատկապես որ այդ հեղափոխությունից «բան չի մնացել»։ Ազատել քաղբանտարկյալներին, օգտագործել փորձառու բանակցողների ներուժը։ Եղած պրոբլեմատիկ, բայց դե յուրե բարեկամներին վանելուց առաջ գոնե ունենալ երաշխիքներ նոր բարեկամներից», - նշել է նա ֆեյսբուքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ