Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան

Պետք է Երևան գամ, որ քիմիաթերապիա անցնեմ, բայց հնարավոր չէ․ առանց երեխաներիս չեմ կարող գալ, երեխաների հետ էլ չեն թույլատրում․ կա՛մ հրաշքով կապրեմ, կա՛մ կմեռնեմ․ Գայանեն՝ պաշարված Արցախից 09/06/2023   22:29  |  Կյանքն՝ Արցախում

Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարումը ոչ միայն անտանելի պայմաններ է ստեղծել 120 000 հայության համար,  այլև՝ անդառնալի կորուստների լրջագույն վտանգ։ Ասկերանի շրջանի սահմանամերձ դարձած Խրամորթ գյուղում ապրող Գայանեի մոտ անցած տարվա դեկտեմբերին չարորակ ուռուցք են հայտնաբերել բժիշկները․ Երևանում վիրահատել են ու ասել՝ եթե ուզում է ապրել, պետք է քիմիաթերապիայի կուրս ընդունի պարբերաբար։ Վիրահատությունից հետո, քանի որ ադրբեջանցիներն արդեն փակել էին Լաչինի միջանցքը, Գայանեն Խրամորթ է վերադարձել Կարմիր Խաչի միջոցով։

«Երկու ամիս երեք անչափահաս երեխաներս Խրամորթում էին՝ թշնամու գնդակի բերանին, ես ու ամուսինս՝ Հայաստանում։ Սրտատրոփ սպասում էի, թե երբ եմ հետ գնալու։ Աչքիս ոչ մի բան չէր երևում, մենակ թե հասնեի երեխեքիս։ Մի կերպ ստացվեց, վերադարձա։ Հիմա արդեն 9 ամիս անցել է վիրահատությունից ու պետք է արդեն քիմիաթերապիան անցած լինեի։ Կարմիր Խաչին դիմել էի, գրանցվել, որ գամ Երևան, ընդունեմ կուրսը, քանի որ Արցախում դա չեն անում, հնարավոր չի անցնել։ Մի քանի օր առաջ զանգեցին, ասացին, որ իմ հերթը հասել է, բայց առանց երեխաների պիտի գնամ։ Հրաժարվեցի, քանի որ չեմ կարող այդքան երկար ժամանակով երեխեքին մենակ թողնել․ կիսուրս նույնպես առողջական լուրջ խնդիրներ ունի, սրտի բաց վիրահատություն է տարել ու ի վիճակի չէ նայել երեք երեխայի, բացի այդ, չգիտեմ էլ՝ ինչքան է տևելու բուժումս։ Առնվազն 21 օրը մեկ հինգ կուրս պիտի ընդունեմ, ու չգիտեմ էլ, թե ոնց եմ լինելու՝ դիմանալու եմ, չեմ դիմանալու․․․Ո՞նց կարող եմ երեխեքիս թողնել այստեղ՝ թշնամու քթի տակ մենակ, ես գնալ․․․»,-Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում տիկին Գայանեն։

Վիրահատությունից հետո բժիշկները նաև դեղեր էին նշանակել․ այդ դեղերն էլ մոտ երկու ամիս է՝ չկան, վերջացել են, ոչ Արցախում կա, ոչ էլ Կարմիր Խաչն է կարողանում տանել։

Կինը շեշտում է՝ ոչ ինքը, ոչ էլ ամուսինն Արցախը լքելու մասին երբեք չեն մտածել․ ասում է՝ եթե լքելու լինեին, ապա 2022թ․ մարտի դեպքերից հետո, երբ թշնամին ներխուժեց Փառուխ ու դիրքավորվեց Քարագլուխ բարձունքին, չէին վերադառնա Խրամորթ ու այսօր իր երեխաները գյուղում՝ թշնամու  քթի տակ գտնվող դպրոցը չէին հաճախի։

«Ինձ համար անընդունելի է առանց երեխաների այստեղից մի քայլ անգամ անելը։ Ասել եմ ու էլի ասում եմ՝ միայն երեխաներիս հետ կգնամ ու իրենց հետ էլ կվերադառնամ իմ գյուղ, իսկ եթե չեն թույլատրում երեխեքիս հետս տանեմ, ուրեմն ես էլ չեմ գնա։ Թեկուզ մեռնեմ էստեղ, չեմ գնա, առավելևս՝ երեխեքիս մանկատուն չեմ տա, թե ինչ է՝ պիտի գնամ բուժվեմ։ Ասել են էնտեղ հոգ կտանեն երեխաների մասին մինչև վերադառնամ, բայց չեմ կարող այդ տարբերակին համաձայնվել, անհնար է»,-ասում է կինը։

Գայանեի փոքր աղջիկն այս տարի առաջին դասարան է գնացել, բայց առանց գրիչի ու տետրի։ Մայրն ասում է՝ տետրի թերթի վրա է առաջին գծերը քաշում աղջիկը, այբբենարանն էլ հարևանն է տվել․ գրքեր էլ չկան․․․

«Առաջին դասարանցին դպրոց է գնում առանց քաղցր թեյի, առանց նախաճաշելու․․․ Ոչ շաքարավազ կա, որ գոնե մի բաժակ թեյ քաղցր անես, տաս խմի, ոչ հաց կա, որ երեխադ ուտի։ Գժվելու բան է, չեմ կարող նկարագրել վիճակներս․ ուղղակի, պնդաճակատ ենք՝ դիմանում ենք էլի․․․ Ուղիղ մեկ շաբաթ Խրամորթ հաց չի մտել, խանութը հաց չի ստացել։ Ասացին կտրոնով կստանանք հաց, բայց դեռ դա էլ չկա մեզ մոտ։ Պատկերացրեք՝ անասուններին որ տալիս ենք, այ էդ քարաղից կերակրի աղ ենք ստանում, մշակում ենք ու ճաշի մեջ օգտագործում։ Մի խոսքով՝ դաժան օրեր ենք քաշում․ սովը մի կողմից, հիվանդությունը՝ մյուս․․․ Գլխապտույտներս հաճախակիացել են, ու օդը չի հերքում։ Այնքան արագ է վատանում ինքնազգացողությունս, որ չեմ հասցնում հասկացնել, որ լավ չեմ, միանգամից սկսում եմ խեղդվել»,-հառաչում է կինը։

Գայանեի վիճակում գտնող բազմաթիվ հայրենակիցներ ունենք Արցախում, որոնք անելանելի վիաճում են ու, առանց չափազանցության, կյանքի ու մահվան արանքում։

Նշենք նաև, որ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անօրինական անցակետից Վագիֆ Խաչատրյանի, այնուհետև Ալեն Սարգսյանի, Լևոն Գրիգորյանի ու Վահե Հովսեփյանի առևանգումից հետո բազմաթիվ արցախաբնակներ, որոնք ունեն կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, նաև հրաժարվում են անգամ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվել հայաստանյան բուժհաստատություններ՝ գերադասելով մեռնել սեփական հողում, քան ենթարկվել ադրբեջանական գերության մեջ հայտնվելու վտանգին։

Լուսանկարը՝ արխիվային

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:08 06/09/2023  |  ՔաղաքականԵԽ նախարարների կոմիտեում քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը և հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում
14:24 06/09/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը պետք է դադարեցվի․ Le Monde
11:53 06/09/2023  |  ԼՐԱՀՈՍԼեմկինի ինստիտուտը ահազանգել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին
21:12 05/09/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՄաթեմիկն Արցախում 4․ կրթական ծրագիրն այս տարի աննախադեպ դիմորդներ ունի․ Արցախի դպրոցականներին օգնելու ցանկություն հայտնած մասնագետները աշխարհի տարբեր կետերից են
20:16 05/09/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԱրցախում վերջին պաշարներով գործող «Դիզակ» մանկապարտեզում երեխաների նախաճաշը մի բաժակ թեյ է՝ մի կտոր հացով․ Եթե առաջ հացը չէին ուտում երեխաները, հիմա ափսեներն էլ լրիվ մաքրում են․․․
11:42 05/09/2023  |  ՔաղաքականՉենք կարող հանդուրժել, որ հասարակությունը քաղցած է մնում քաղաքական դրդապատճառներով. Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում բացել Լաչինը
20:36 04/09/2023  |  ԼՐԱՀՈՍՄեկ «բուխանկա»-ով ու մի բուռ աղով Հակոբը ոտքով Երևանից ճանաապարհ է ընկել դեպի Արցախ․ վստահ է՝ Գանձասար կհասնի ու այնտեղ աղոթք կհնչեցնի, քանի որ Աստված է իրեն ուղեկցում
13:28 03/09/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ բաց լսումներ տեղի կունենան Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում
21:28 31/08/2023  |  ՎերլուծություններԵրեք երիտասարդի առևանգմամբ կարելի էր բացահայտել ազարբայջանի ցեղասպան քաղաքականությունը. պետք էր միայն միջազգային փաստաբան գործուղել Բաքու, բայց Փաշինյանը նախընտրեց իր պարգեւավճարները
11:18 31/08/2023  |  ՔաղաքականԱդրբեջանի նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից. հնարավոր է միակողմանի բացեն Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով վերադարձ Արցախ. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]