ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին․ հավանական է, որ Ադրբեջանը հարվածի մի քանի ուղղություններով, սակայն գլխավոր ուղղությունը կլինի մեկը․ Դավիթ Ջամալյան 09/06/2023 20:03 | Քաղաքական
Բազմաթիվ հանգամանքներ հաշվ առնելով՝ շատ հավանական է, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարվածը հասցնել Հայաստանին ու Արցախին։ Հարվածի հիմնական ուղղությունը կռահելը բարդ է, բայց պետք է պատրաստ լինենք վատագույնին, այսինքն՝ հաշվի առնենք, որ մի քանի ուղղություններով միաժամանակ հարվածելու է, որից մեկը լինելու է գլխավոր ուղղությունը՝ հնարավոր է դա հենց Իշխանասարից դեպի Սիսիանի լեռնանցք ընկած նեղ հատվածը լինի, ու պետք է պատրաստ լինենք հակահարված տալու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Կա երեք գործոն, որոնք բավականին մեծացնում են ադրբեջանական հերթական ագրեսիայի՝ թշնամու համար հաջող ավարտի հավանականությունը․ առաջին գործոնը Նիկոլ Փաշինյանի ներկայությունն է ՀՀ իշխանության ղեկին։ Ալիևը հասկանում է, որ ունի ՀՀ-ից ու Արցախից առավելագույնը պոկելու պատմական հնարավորություն, քանի դեռ ՀՀ ղեկավարը Փաշինյանն է։ Երկրորդը ՌԴ-ից մեծ ջանքեր ու ռեսուրսներ խլող ուկրաինական ճակատն է։ Իսկ երրորդ գործոնը 2020թ․ նոյեմբերի 9-ին Ալիեւին Նիկոլ Փաշինյանի արած նվերի հետեւանքով ադրբեջանցիների մոտ ինքնավստահության ձեւավորումն է՝ սեփական ուժերի նկատմամբ։ Արցախից հսկայական տարածքներ նվեր տալով Ալիևին՝ Փաշինյանը հաղթանակը նվիրել է նրան։ Այդ երեք նպաստավոր հանգանքներն աչքի առաջ ունենալով՝ Ալիևը չի ուզում բաց թողնել ՀՀ-ից ու Արցախից առավելագույնը պոկելու հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ, հնարավոր ագրեսիան մեր դեմ նաև մեծ ռիսկ է պարունակում Ադրբեջանի համար»,-շեշտում է փորձագետը։
Ջամալյանի դիտարկմամբ՝ որքան էլ ՌԴ-ն ուժերը կենտրոնացրած լինի ուկրաինական ճակատում, ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում անպայման հակահարված տալու է։ Բացի այդ, ըստ նրա, Իրանը ևս անմասն չի մնալու։ Ավելին՝ Իրանի մասնակցության ծավալը, հնարավոր է, սպասվածից մեծ լինի, քանի որ երկուսին էլ ձեռնտու է հայկական պետականության գոյությունն Անդրկովկասում՝ Սյունիքի ու Արցախի հայապատկանությամբ։
Ասածը հիմնավորելու համար՝ փորձագետը մանրամասնում է․ «Ռուսաստանի արևմտյան հակառակորդները նրա համար երկրորդ ճակատը դարձրել են անխուսափելի։ Հարցն այն է՝ ՌԴ-ն այդ մարտահրավերը կընդունի Արցախո՞ւմ ու Սյունիքո՞ւմ, թե՞ դուրս կբերի իր ուժերը և մարտահրավերը կընդունի Դաղստանի սահմաններին։ Հաշվի առնելով պուտինյան Ռուսաստանի որդեգրած ստրատեգիան՝ կարող ենք վստահաբար պնդել, որ ՌԴ-ն այստեղ իր ունեցած դիրքերը չի պատրաստվում զիջել»։
Փորձագետը նաև այն կարծիքին է, որ ադրբեջանական հերթական ագրեսիայի դեպքում Փաշինյանի՝ իշխանությունը կորցնելու հավանականությունը կմեծանա։ Ըստ նրա՝ եթե նորից մարտական գործողություններ վերսկսվեն, ապա առաջին անհաջողություններին զուգահեռ՝ հասարակական դժգոհության ալիքը կսրբի ու կտանի նրա՝ բավականին երերուն դարձած իշխանությունը։
«Եթե նորից պատերազմ սկսվեց, պետք է կարողանանք առաջին իսկ ժամերին ձևավորել հայակենտրոն իշխանություն։ Դա բարդ խնդիր է, բայց անլուծելի չէ, վստահեցնում եմ։ Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանության պայմաններում նոր պատերազմը լինելու է եղեռն․ թե՛ տարածքային, թե՛ մարդկային վիթխարի կորուստներ ենք ունենալու, եթե գերագույն գլխավոր հրամանատարը շարունակի մնալ նա։ Իսկ եթե գերագույն գլխավոր հրամանատարը լինի պետականակենտրոն մարդ, ապա ադրբեջանական ագրեսիան մեզ համար հաղթանակի, Հայրենիքի կորցրած հատվածը վերաազատագրելու հնարավորություն կտա։ Կարճ ասած, առանց Նիկոլի՝ հնարավոր պատերազմը կհաղթենք»,-ասում է փորձագետը։
Ջամալյանի վստահեցմամբ՝ բավարար ներքին ռեսուրս ունենք՝ ուժերը վերականգնելու, ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու համար, ուղղակի այդ ռեսուրսները պետք է աշխատեցվեն։
Արցախը նույնպես, ըստ նրա, թեկուզ պաշարված ու հյուծված, թշնամու հարվածներին դիմակայելու զգալի ներուժ ունի։ Մյուս կողմից էլ՝ այնտեղ սկիզբ առած ներքաղաքական զարգացումներ են լավատեսության հիմք տալիս, քանի որ փաշինյանական քայքայիչ ազդեցությունը Հայաստանի դարպասի վրա չեզոքացվելու է։
«Արցախն իր սուբյեկտայնությունն ընդգծելով՝ հնարավորություն կունենա ինքնուրույն կապեր հաստատել դաշնակիցների ու բարեկամների հետ։ Որքան էլ զարմանալի թվա, բայց այնտեղ թշնամու հարվածներին դիմագրավելու հավանականությունն ավելի մեծ է, քան ՀՀ-ում։ Դա չի նշանակում, թե այստեղ ամեն ինչ կորած է։ Կրկնում եմ՝ հնարավոր է անգամ մարտական գործողություններին զուգահեռ ԶՈՒ այնպիսի մարտունակություն ցուցաբերել, որը թույլ կտա մեզ հաղթանակ տանել՝ օգտագործելով, իհարկե, նաև դաշնակից ՌԴ-ի ու բարեկամ Իրանի հետ կապերն ու շահագրգռվածությունը»,-նկատում է ռազմական փորձագետն ու ավելացնում, որ թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանին ձեռնտու ու շահավետ է տարածաշրջանում հուսալի, վերականգնված դաշնակիցը՝ ի դեմս հայկական պետության։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/29/2024 08:26 ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:23 Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակը մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:21 Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում «Հրապարակ»
- 11/29/2024 08:19 ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:17 Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ»
- 11/29/2024 08:14 Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ»
- 11/29/2024 08:11 Ինչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/29/2024 11:42 Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե Հովհաննիսյան
- 11/28/2024 16:04 Միջազգային ուժերն այս ամենը չեն նկատել և դեռ տևական ժամանակ չեն նկատելու, քանզի, ինչպես հազվագյուտ գործիչներ են դիպուկ նկատում. «Հայի արյունը վաճառվել է նավթով». Դանիելյան
- 11/28/2024 12:40 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց
- 11/28/2024 12:33 Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2024 11:08 Մասիսում «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. shamshyan.com
- 11/29/2024 10:37 Գեղանիստ գյուղում տնակ է այրվել
- 11/29/2024 10:25 Արգելափակումից դուրս է բերվել 37 տրանսպորտային միջոց, 43 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
- 11/28/2024 20:57 Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել