ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, այդ ընթացքում Փաշինյանը հրաժարվում է ՀՀ ՌԴ ներկայությունից. ռազմագետ 09/06/2023 17:47 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունները լավ էլ հասկանում են իրենց քայլերի հետևանքները։ Փաշինյանը երեկ Արցախը դրեց զոհասեղանին, իսկ այսօր Հայաստանն է դնում այդ նույն զոհասեղանին։ Նրանք արդեն իսկ «Կարմիր գիծ» քաշեցին Ռուսաստանի հետ հարաբերություններում, որի արձագանքը ռուսական կողմից չուշացավ՝ Պեսկովի ու Զախարովայի միջոցով։ Հայտարարվեց, որ Ռուսաստանը միշտ է եղել այստեղ ու չի պատրաստվում դուրս գալ ո՛չ Հայաստանից, ո՛չ Արցախից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իտալական «La Respublica» թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, թե «հնարավոր է վաղն արթնանանք ու տեսնենք, որ ՌԴ-ն այլևս այստեղ չէ»։
Այս հայտարարությանը հետևել էին ՌԴ նախագահի և ԱԳՆ մամուլի խոսնակների կոշտ արձագանքները։ Մասնավորապես Զախարովան նշել էր, որ երկիր ներկայացնող անձինք պետք է պատասխանատու վերաբերվեն իրենց հայտարարություններին՝ ընդգծելով, որ Փաշինյանի հայտարարությունները նախեւառաջ վնասվում են Արցախի ժողովրդին, ինչը Փաշինյանը չէր կարող չգիտակցել։ Ավելին՝ անընդունելի էր համարել սեփական սխալ հաշվարկների ու մեղքերի պատասխանատվությունը Մոսկվային վերագրելը։
Հայ-ռուսական հարաբերությունների սրացման ֆոնին՝ Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում սահմանին, ինչի մասին բարձրաձայնել է թե ՀՀ ՊՆ-ն, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։
«Ադրբեջանը զորքերը կուտակում է սահմանին, ինչն ուժի կիրառման սպառնալիք է։ Այսինքն, այդ երկիրը ցանկացած պահի կարող է դիմել ռազմական գործողությունների։ Ու Փաշինյանն այս հայտարարություններն անում է այն պայմաններում, երբ առնվազն Արցախում բնակչության անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, իսկ այստեղ 102-րդ բազան։ Այդուհանդերձ, Ռուսաստանի կողմից այս պարագայում պատասխան քայլեր, ամենայն հավանականությամբ, չեն լինի, քանի որ այդ երկրի համար Հայաստանը մեծագույն արժեք է ու այդ երկիրն այդ արժեքը չի թողնի»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, փորձագետը մատնանշեց, որ պատերամից հետո էլ Փաշինյանն արել է ամեն ինչ՝ մեր երկրի բանակը ոտքի չկանգնեցնելու համար։ Ըստ նրա, բարեկարգման աշխատանքներ տանելու մասին կարող էին խոսել զորավարժությունները, որոնց ընթացքում փորձարկվում են արդեն իսկ համալրված անձնակազմն ու գնված զինտեխնիկան, ինչն այս ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ։
«Մեր կողմից այս ընթացքում եղել է զրո զորավարժություն, իսկ ադրբեջանական կողմը, 44-օրյայից հետո, յուրաքանչյուր տարի 10-ից ավելի մեծ զորավարժություն է անցկացրել։ Այսինքն, մեր երկիրն անպատրաստ է դիմագրավել լայնամասշտաբ գործողություններին, իսկ այդպիսի մի գործողություն եղավ անցած տարվա սեպտեմբերի 13-14- ին, որտեղ մենք, փաստացի, պարտություն կրեցինք։ Հիմա երկիրն անպաշտպան է, իսկ Փաշինյանն ասում է, որ ռուսական ներկայությունը պետք է դուրս գա այստեղից։ Սա նշանակում է, որ Ադրբեջանն ինչ պայման թելադրի Հայաստանը պատրավոր է կատարել։ Կապիտուլյացիան այդ ժամանակ կլինի, ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որը ոմանք գնահատում են որպես կապիտուլյացիոն ակտ»,- ասաց նա։
Այս ֆոնին, ըստ ռազմագետի, Ալիևը չի թաքցնում նաև ՀՀ սահմանների մասին իր տեսլականը՝ պնդելով, որ դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է իրականացվի ոչ թե 1991 թվականի Ալմա- Աթայի հռչակագրի կամ 1975 թվականի՝ ՌԴ ԳՇ-ում գտնվող քարտեզով, այլ իրավական ակտերի հիմքով։
«Ներկայիս Ադրբեջանն, ըստ իրենց սահմանադրության, իրավահաջորդն է Ադրբեջանի առաջին՝ Դեմոկրատական հանրապետության։ Մեր երկու պետությունների սահմանները որոշվել էին 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով, երբ Հայաստանը Թուրքիայի հետ պայմանագիր կնքեց։ Ալիևը, սակայն, չի թաքցնում իր տեսակետը, թե «Երևանն ու ամբողջ Հայաստանի տարածքն իրենց պատմական տարածքի մի մասն են», ու այս կեղծիքով, փաստացի ի ցույց է դնում իր հավակնությունները։ Իսկ Փաշինյանն, այդ նույն ժամանակ, միայն մի խնդիր է լուծում՝ պահել իր իշխանությունն ու իշխանությունից իր ու իր մերձավորների ապահով հեռանալը»,- ասաց նա։
Փորձագետի գնահատմամբ՝ այս համատեքստում, Ադրբեջանական հնարավոր ագրեսիայից զերծ չէ նաև Արցախը։ Նա չբացառեց հնարավոր սցենարը, որ Հադրութի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական հատուկ նշանակության բրիգադը Ստեփանակերտ մտնելու փորձ կատարի՝ առանց ռուսական կողմի հետ բախման։
«Կա՛մ իրենց (ռուսական – խմբ.) հենակետերը շրջափակի, ստիպի, որ չմիջամտեն՝ ասելով, թե «հակաահաբեկչական գործողություններ» են իրականացնում, կա՛մ Արցախի տարածք մտնի ռուսական խաղաղապահների տեղակայման վայրի ազատ տեղանքներից։ Թեև երեկ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի կեցվածքը, որ իրենք ո՛չ Արցախից ո՛չ ՀՀ-ից դուրս չեն գալու, կարող է Ալիևի քայլերի որոշակի զսպիչ գործոն դառնալ, այնուամենայնիվ, եթե Փաշինյանն Արևմուտքի ճնշմամբ պարտադրվածէ ստերագրել «խաղաղության պայմանագիր», ապա դա կարող է անել՝ կատարելով Ադրբեջանի առաջարկածխ բոլոր պայմանները կամ ռազմական բախման հետևանքով պարտություն կրելով ամբողջովին կապիտուլացվել այդ երկրի կողմից»,- ասաց նա։
Նահապետյանի գնահատմամբ՝ այս ամենի համատեքստում, Փաշինյանի վարչակազմը Հայաստանում անվտանգային ճարտարապետություն է փոխում՝ փորձելով Հայաստան բերել ՆԱՏՕ-ն, ինչն, ըստ նրա, բացարձակ անընդունելի է Հայաստանի բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար։
«Այդ երկիրը հրաշալի գիտի, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելն ուղղակիորեն հարվածելու է իր անվտանգությանը։ Մի բան ակնհայտ է, այդ դեպքում Իրանի կեցվածքը կոշտ է լինելու, նրանց անելու են ամեն ինչ, որպեսզի այդ դաշինքը չմտնի Հայաստան։ Հայաստանն Իրանի հարևան միակ երկիրն է, որտեղ ՆԱՏՕ-ի զորքեր չկան և Հայաստանի հետ սահմանը, որի 124 կմ-ից մնացել է ընդամենը 22 կմ, նրա կյանքի միակ ճանապարհ է։ Հիմա եթե այդ «Զանգեզուրյան միջանցք» կոչվածն էլ ստեղծվի, Իրանն ամբողջովին կտրվում է Ռուսաստանից՝ իր ռազմավարական գործընկերոջից։ Իսկ այդ դեպքում Իրանի համարժեք կեցվածքից տուժելու ենք մենք, քանի որ Իրանը Հայաստանին սկսելու է դիտել որպես պոտենցիալ թշնամի երկիր»,- ասաց նա։
Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ «Հայաստանն այս շրջանում կանգնած է լրջագույն սպառնալիքի առջև, որի ավանգարդում որպես «շոգեքարշ» Փաշինյանի վարչակազմն է», որից, ըստ նրա, պետք է ազատվել ժամ առաջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ