Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արցախում վերջին պաշարներով գործող «Դիզակ» մանկապարտեզում երեխաների նախաճաշը մի բաժակ թեյ է՝ մի կտոր հացով․ Եթե առաջ հացը չէին ուտում երեխաները, հիմա ափսեներն էլ լրիվ մաքրում են․․․ 09/05/2023   20:16  |  Կյանքն՝ Արցախում

Ստեփանակերտի պետական մանկապարտեզները սեպտեմբերի 1-ից փակ են։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը նման ցավոտ որոշում կայացրել է հարկադրաբար․ եթե սննդամթերքի պաշարները սպառման եզրին էին, ապա հաց ընդհանրապես չկար, որ մանկապարտեզները կարողանային գործել։ Ամբողջ քաղաքում պետության կողմից ֆինանսավորվող պարտեզներից գործունեությունը շարունակում են ընդամենը երեքը՝ Հադրութի և Շուշիի շրջաններից տեղահանված երեխաների համար բացված պարտեզներն ու Ավետարանչականը։

«Փակման հիմնական պատճառը հացի խնդիրն է։ Եթե քիչ քանակությամբ որոշ մթերքներով կարելի էր մի փոքր էլ ձգել, ապա հաց ընդհանրապես չկար, ու ըստ այդմ՝ փակվեցին։ Հադրութի ու Շուշիի երեխաների համար բացված մանկապարտեզներում հացի խնդիրը դեռ որ մի կերպ լուծում են։ Շուշիի մանկապարտեզում, օրինակ, մայրիկներն են հիմնականում տանը թխում, երեխաների հետ ուտելու ինչ գտնում՝ դնում են․․․ Մի կերպ, ուղղակի, ձգում են։ Երբ վերջանան եղած սուղ պաշարները, դրանք նույնպես փակվելու են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նարե Նիկողոսյանը։

Մանկապարտեզների գործունեությունն անհնար է դարձել շարունակել նաև հիգիենայի պարագաների բացակայության պատճառով։ Արդեն երեք ամիս լիակատար պաշարման պայմաններում գտնվող Արցախ չի մտել ոչ միայն որևէ տեսակի սննդամթերք, այլև առաջին անհրաժեշտության որևէ ապրանք՝ այդ թվում հիգիենայի պարագա։

Ստեփանակերտում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզին հաջողվել էր օրեր առաջ մեկ պարզ ալյուր ձեռք բերել․ հիմա այդ ալյուրով հենց մանկապարտեզում հաց են թխում, որ երեխաներն ուտեն։

«Երբ պարզ դարձավ, որ քաղաքի փռերը փակվելու են ու հաց, փաստացի, ոչ մի տեղից չենք կարողանալու ստանալ, մի կերպ կարողացանք սոցապ նախարարությունից մեկ պարկ ալյուր ձեռք բերել։ Էստեղ՝ տեղում թխում ենք հացը, մնացած քիչ մթերքներով երեխաներին կերակրում՝ ինչքանով ստացվում է։ Կերակրացանկը շատ աղքատիկ է արդեն․ նախաճաշին միայն քաղցր թեյ ենք կարողանում տալ՝ մի կտոր հացով, ճաշին մեկ ափսե ապուր բրնձով կամ մակարոնով, հետճաշիկն էլ փլավն է։ Եթե որոշ ժամանակ առաջ ձու կամ կաթնամթերք ինչ-որ ձևով կարողանում էինք գտնել, վաղուց արդեն չկա, ջեմ էլ չկա, որ գոնե հացի հետ ուտեն»,-«Փաստինֆո»-ին պատմում է «Դիզակ» մանկապարտեզի տնօրեն Ռիտա Սարդարյանը։

Երեխաների համալրումը դեռ ընթացքի մեջ է։ Սարդարյանը նկատում է՝ այս պահի դրությամբ՝ ընդունված 75 երեխաներից 60-ը ներկա պահին մանկապարտեզում են։ Հիմնականում Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են, բայց Ստեփանակերտից ու Շուշիից էլ բալիկներ կան խմբերում։ Նրանք հաճախ 3-4 կմ ճանապարհ են անցնում ոտքով, որ հասնեն մանկապարտեզ։ Հատկապես այն ծնողները, որոնք աշխատում են, այլընտրանք ուղղակի չունեն։

Նարե Նիկողոսյանի խոսքով՝ չնայած աշխատող ծնողները գործող նշված պարտեզներ հաճախող իրենց բալիկներին հարկադրաբար բերում են, այդուհանդերձ, մի մեծ մասն էլ հեռավորության պատճառով չի կարողանում մանկապարտեզ հասնել։ Տրանսպորտի բացակայության պայմաններում եթե չափահաս ստեփանակերտցիներն, ուզած-չուզած, օրական առնվազն 9-10 կմ քայլում են, ապա 3-4 տարեկան փոքրիկներն, ուղղակի, ի վիճակի չեն այդքան քայլել՝ այն էլ կիսաքաղցած, հյուծված վիճակում․․․

«Եթե առաջ հացը հիմնականում չէին ուտում, ափսեի մեջ էլ ճաշ էին թողնում բալիկները, հիմա մի փշուր անգամ չի մնում, լրիվությամբ ուտում են թե՛ հացը, թե՛ ճաշը։ Ափսեները դատարկ, լրիվ մաքրած հավաքում ենք․․․»,-ասում է տիկին Սարդարյանը։

Թե ևս քանի օր կհերիքեն պաշարները, «Դիզակ»-ի տնօրենը չգիտի․․․ Հատկապես հիմա, երբ անկանխիկ գնումներ անելուց արդեն հրաժարվում են մատակարարները, խնդիրն է՛լ ավելի է սրվել․․․

«Այնքան անորոշ է ամեն ինչ, որ մարդիկ չեն ուզում ապրանքը տան ու ամսվա վերջում միայն գումարը ստանան․․․ Իրենց էլ մեղադրել չենք կարող․  ոչ ոք չգիտի՝ հաջորդ պահին ինչ է լինելու․․․»,-ասում է Ռիտա Սարդարյանը։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:42 05/09/2023  |  ՔաղաքականՉենք կարող հանդուրժել, որ հասարակությունը քաղցած է մնում քաղաքական դրդապատճառներով. Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են անում բացել Լաչինը
20:36 04/09/2023  |  ԼՐԱՀՈՍՄեկ «բուխանկա»-ով ու մի բուռ աղով Հակոբը ոտքով Երևանից ճանաապարհ է ընկել դեպի Արցախ․ վստահ է՝ Գանձասար կհասնի ու այնտեղ աղոթք կհնչեցնի, քանի որ Աստված է իրեն ուղեկցում
13:28 03/09/2023  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ բաց լսումներ տեղի կունենան Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում
21:28 31/08/2023  |  ՎերլուծություններԵրեք երիտասարդի առևանգմամբ կարելի էր բացահայտել ազարբայջանի ցեղասպան քաղաքականությունը. պետք էր միայն միջազգային փաստաբան գործուղել Բաքու, բայց Փաշինյանը նախընտրեց իր պարգեւավճարները
11:18 31/08/2023  |  ՔաղաքականԱդրբեջանի նպատակն է ԼՂ տարածքն ազատել հայերից. հնարավոր է միակողմանի բացեն Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով վերադարձ Արցախ. Նիկոլ Փաշինյան
20:32 29/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Մանասյանն Արգենտինայի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները
22:29 28/08/2023  |  ԼՐԱՀՈՍԲաքուն պաշտոնապես հայտնել է, որ Հակարիի կամրջից առեւանգված արցախցի երիտասարդների նկատմամբ վարչական կալանք է կիրառվել 10 օր ժամկետով, որից հետո կարտաքսվեն Ադրբեջանից
15:17 23/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱնսպասելի հայտնվեցի ադրբեջանական տեսախցիկների առաջ, մտածում էի հանկարծ մի վատ բան չասեմ, ինձ էլ չբռնեն տանեն, անպաշտպան էի զգում․ Էլեն Առստամյանը մանրամասներ է պատմում
15:21 19/08/2023  |  ՄեկնաբանությունԼաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն ավելի քան երբևէ հրատապ անհրաժեշտ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում. Էրիկ Թինտրուպ
17:42 18/08/2023  |  ԼՐԱՀՈՍՎաշինգտոնը ձգձգում է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը․ թեմային անդրադարձել է կոնգրեսական Փալոնը

Արխիվ

[]