ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այստեղ մի վայրկյան չես կարող գլուխդ հանգիստ բարձին դնել, հնարավորություն ունենամ՝ հենց այսօր էլ կհեռանամ. Սոթքի բնակիչ 09/05/2023 15:35 | ԼՐԱՀՈՍ
Դեռ Սոթքում ենք։ Այս ընթացքում կրակոցների, հարվածների այն օրվա ձայները թեև չկան, թեեւ շարունակում ենք լարված վիճակում մնալ։ Այստեղ մնալն, ամեն դեպքում, անվտանգ չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանապահ գյուղի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից, ադրբեջանական ԶՈւ-երն ծանր զրահատեխնիկայով ինտենսիվ կրակ էր բացել սահմանային Սոթքի և Նորաբակ գյուղերի սահմանային դիրքերի ուղղությամբ։ Կիրառվել էին նաև ականանետեր և ԱԹՍ։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։
Մեր զրուցակցի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիվ գործողություններից հետո գյուղի բնակիչները համայնք են վերադառնում հիմնականում ցերեկային ժամերին՝ գյուղական աշխատանքների իրականացման համար, իսկ գիշերը կրկին դուրս են գալիս բնակավայրից։
«Հիմա վախենալի է էլի։ Ժողովուրդը գնում- գալիս է։ Որովհետև չես իմանա էլի։ Սեպտեմբերի 13-ը Ձեզ վառ օրինակ։ Այս ընթացքում էլ մի 3 անգամ կրակել են գյուղի մոտակայքում գտնվող զորամասի ուղղությամբ։ Գյուղին դե... դեռ վնաս չեն հասցրել»,- ասաց նա՝ հավելելով, որ դիրքային կրակոցներն էլ այս օրերին վերջնական դադարած չեն։
Սոթքի բնակչի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված, գյուղում եղել են ընտանիքներ, որոնք այս ընթացքում վաճառել են իրենց ունեցվածքն ու վերջնական տեղափոխվել գյուղից։ Կան նաև ընտանիքներ, որոնք չեն հեռանում՝ հնարավորություն չունենալու պատճառով։ Մեր զրուցակիցն էլ Քարվաճառից է։ ՀՀ է տեղափոխվել 44-օրյա պատերազմից հետո, ու կանգնել մեկ այլ խնդրի առջև։ Ասում է՝ հնարավորություն ունենա՝ հենց այս պահին կհեռանա գյուղից։
«Ես այլ տարբերակ չունեմ։ Իմ տղան այսօր- վաղը պետք է ամուսնանա։ Բայց չեմ ուզում, որ երիտասարդ ընտանիքը գա ու էստեղ ախուվախով ապրի։ Բայց խնդիրն այն է, եթե գյուղը հանկարծ դատարկվի, թշնամին կառիթավորվի. «մերն է... գալիս ենք... մեր օկուպացրած տարածքներն են...»։ Պարզ չէ՞, որ դա է լինելու արդյունքը։ Բայց ընտրության հնարավորւթյուն պարզապես չունենք։ Էստեղ ապրելը հնարավոր չէ, որովհետև երբեք չես կարող գլուխդ բարձին հանգիստ դնել ու քնել»,- ասաց նա։
Սոթքում ընտանիքը բնակության է տեղափոխվել մեր զրուցակցի ամուսնու տատիկի տուն։ Ասում է՝ հիմա տան կադաստրային հարցերով են զբաղված, որպեսզի, Աստված չանի, որևէ խնդիր առաջանալու դեպքում կարողանան ապացուցել իրենց իրավունքները։
«Հիմա կադաստրն էլ մի աշխարհ գումար է ուզում։ Ես ասում եմ այդ գումարով անգամ տունը չեմ կարողանա վաճառել։ Ո՞վ կգա ու այստեղ տուն կգնի, ուղիղ թշնամու նշանակետում»,- ասաց նա։
Այդուհանդերձ, այս ընթացքում, գյուղում մնացած բնակիչները փորձում են վերադառնալ իրենց առօրյա կյանքին։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ սահմանային բնակավայրում ուսումնական պրոցեսը դադարեցվել էր միայն ուստարվա առաջին օրը, երբ երեխաներին թշնամական կրակոցների ձայների ներքո դպրոցից տուն էին ուղարկել։ Դրա հաջորդ օրն իսկ դասերը շարունակվել են։
«Իմ թոռնիկն էլ հիմա նախակրթարանում է։ Ուսումնական հաստատություններն աշխատում են։ Ճիշտ է, ընտանիքների մի մասը դուրս է եկել, երեխաներին էլ տարել են, ոմանք վախենում են ուղարկել երեխային, այնուամենայնիվ, թեև քիչ երեխաներով, բայց գործում են հաստատությունները»,- ասաց նա։
Այս ընթացքում տեղի բնակիչներն անասուններին խուսափում են արոտավայրեր տանել։ Արոտի համար կենդանիներին բաց են թողնում իրենց տնամերձ տարածքներում։ Ասում է՝ իրենք էլ չեն նստում բակերում՝ թշնամու թիրախ չդառնալու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ