ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ հայտարարությունները տարածաշրջանից հեռացող ուժի հայտարարություններ չեն, իսկ ՆԱՏՕ-ի կազմում ՀՀ-ն առաջիկա 20 տարիներին ընդգրկվելու հնարավորություն պարզապես չունի. քաղաքագետ 09/05/2023 11:39 | ԼՐԱՀՈՍ
ՌԴ-ն՝ ի տարբերություն Ուկրաինայի, ՀՀ-ում ունի ռազմական ներկայություն։ Արցախում ևս կանգնած են ՌԴ խաղաղապահ ուժեր։ Սրանք փոխկապակցված են և կազմում են ՌԴ ռազմավարական շահերի սպասարկման գործիքակազմը՝ Հարավային Կովկասում, մասնավորապես ՀՀ-ում։ Այդ շահերը նրանք փորձելու են պահել ամեն ձևով, անգամ անհրաժեշտության դեպքում, նաև կոշտ քայլերի կիրառմամբ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով իտալական «La Republica» թերթին տված հարցազրույցում Փաշինյանի հայտարարությանը, թե վաղը կարող ենք արթնանալ ու տեսնել, որ ՌԴ-ն այլևս այստեղ չէ։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքում շատ քիչ բան կարող է կախված լինեն բացառապես մեր կամքից՝ այս կամ այն գերտերության՝ մեր տարածաշրջանում ունեցած շահերը համադրելու կամ բացառելու մասով։
«Արդյո՞ք ՌԴ-ն պատրաստվում է հեռանալ տարածաշրջանից։ Դա հասկանալու համար պետք է վերլուծության ենթարկենք ՌԴ տարբեր պաշտոնական շրջանակների հայտարարությունները։ Իսկ դրանք, վստահաբար կարող եմ պնդել, որ հեռացող ուժի հայտարարություններ չեն։ Իրենց հայտարարություններում, ընդհակառակը, անհանգստություն կա, որ հայկական կողմը փորձում է մոտեցնել այդ օրը։
Հետևաբար, ստացվում է, որ ինչպես նախկինում ՀՀ իշխանություններն ասում էին «ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից», հիմա էլ մոտավորապես այս ձևակերպումով փորձ է արվում հանրային դիսկուրսի մեջ մտցնել նարատիվներ, որոնք, անկեղծ, խիստ կասկածում եմ, որ այս մարդիկ պատկերացնում են, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ոմն Գյունտե Ֆելինգերի ու մի շարք գործիչների կողմից՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու մասին առաջարկի ի կատար ածելու հնարավորություններին ու հնարավորության դեպքում իրականացման հնարավոր ժամանակին, ապա Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ կարճաժամկետ ու միջնաժամկետ ժամանակահատվածում այս գաղափարը բացառված է։ Ըստ նրա՝ դրա ապացույց է մի շարք երկրների կողմից այդ կազմակերպության կազմում ընդգրկվելու փորձերի հանգուցալուծումը։
«Մասնավորապես Վրաստանի Հանրապետությունը, որը գնաց ռադիկալ քայլերի, ՌԴ հետ մտավ ուղիղ կոնֆլիկտի մեջ, կորցրեց տարածքներ, բայց դրանով հանդերձ, չկարողացավ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ուկրաինան էլ, որը մինչև օրս պատերազմում է Ռուսաստանի դեմ, սակայն, դարձյալ, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ու չի շտապում այդ երկիրն ընդգրկել իր շարքերը։ Հաջորդը Սկանդինավյան պետությունների օրինակն է, թե նրանք ինչպիսի ջանքեր գործադրեցին, որպեսզի անդամակցեին ՆԱՏՕ-ին»,- այս դեպքում էլ, ըստ փորձեագետի, գործում էր վետո հաղթահարելու հարցը։ Խոսքն, ըստ Պողոսյանի, վերաբերում է Թուրքիային, որը մի շարք նախապայմաններ էր ներկայացրել՝ ստիպելով այդ երկրներին «խոնարհվել» իր առջև՝ դաշինքի կազմում ընդգրկվելու համար։
«Հայաստանի դեպքում նույնպես 10-20 տարի առնվազն, դա պարզապես հնարավոր չէ։ Հնարավոր չէ մի քանի պատճառներով.
Նա՝ դեռևս մինչև ռուսական արգելքը հաղթահարելը, տարածաշրջանում կա մեկ պետություն, որն այս պահին մեզ հետ ունի ռազմավարական շահեր։ Դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը բազմիցս հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում երրորդ ուժերի առկայությանը՝ նկատի ունենալով հատկապես Արևմուտքին։ Այսինքն, այս պարագայում անգամ այսպիսի հայտարարություններով անվստահություն է ստեղծելու իրանական գործընկերների հետ, և Իրանի կողմից ևս մենք ականատես ենք լինելու ՀՀ դեմ թշնամական տրամադրվածության։ ՆԱՏՕ-ի թեկուզ թույլ ներկայությունն էլ Հայաստանում, որին ևս կասկածում եմ, Իրանի համար ստեղծվելու են ռազմավարական վտանգներ ու սպառնալիքներ։ Մի բան, որին Իրանը փորձելու է դիմադրել ու չեզոքացնել»,- ասաց նա՝ շեշտելով, որ այս դեպքում ՌԴ և Իրանի շահերը համատեղվելու են՝ ընդդեմ Հայաստանի։
Այս համատեքստում, Պողոսյանն ընդգծում է, որ Հայաստանն Իրանի համար հյուսիսային միակ բաց սահմանն է, որին Իրանը ոչ մի դեպքում պատրաստ չէ հրաժարվել իր համար թշնամական ուժերի ներկայություն։ Այստեղ, ըստ նրա, գումարվելու է նաև ՆԱՏՕ-ի անդամ
Թուրքիայի գործոնը, որը Հայաստանին սկսելու է նախապայմաններ առաջարկել։
«Թուրքիան շատ հստակ է մեր առջև դնելու նախապայմաններ՝ Արցախյան հարցի վերջնական փակում՝ հօգուտ Ադրբեջանի, միջանցքի տրամադրում, որի մասին թուրքական կողմում չեն մոռացել ու պարբերաբար խոսում են։ Եթե մենք հանդիպենք Թուրքական դիմադրությանը՝ ՆԱՏՕ-ի շրջանակում, ապա նախապայմանները ՀՀ դեմ էլ ավելի են ընդլայնվելու։ Ընդհուպ մինչև ցեղսպանության մոռացում և ուրացում, ինչը Թուրքիայի համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ասաց նա։
Այս համատեքստում, քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանը պետք է խուսափի վերածվել աշխարհաքաղաքական բախման էպիկենտրոնի։ Իսկ այս իրավիճակում, ամենաօպտիմալ տարբերակն, ըստ նրա, պետք է լինի նոր դաշնակիցների ձեռքբերումն ու արդեն առկա դաշնակիցների հետ հարաբերությունների բարելավումը։ Այս համատեքստում, Պողոսյանը կարևորեց Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման մասին։ Նրա խոսքով՝ այն դեպքում, երբ հայկական կողմն այդ ուղղությամբ առարկայական քայլեր չի իրականացնում, թշնամին այդ քայլերն իրականացնում է՝ հայկական կողմի անգործությունը ծառայեցնելով իր շահերին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ