ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիմոն Բաբայանը կմասնակցի ՄԻԵԴ դատավորիի թեկնածուների ընտրության հանձնաժողովի աշխատանքներին 09/05/2023 11:14 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը կմասնակցի ՄԻԵԴ դատավորիի թեկնածուների ընտրության հանձնաժողովի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ 2024թ. հունիսին ավարտվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանից ներկայացված դատավոր, նախկին օմբուդսման Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և արդեն սեպտեմբերին ՄԻԵԴ-ում Հայաստանը կներկայացնի այլ դատավոր, քանի որ Արմեն Հարությունյանն իր պաշտոնը ստանձնել է հենց սեպտեմբերին: Փաշինյանի օգոստոսի 31-ի որոշմամբ հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմը, աշխատակարգը։
Ըստ որոշմանը կից ներկայացված հավելվածի՝ հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ իրենց համաձայնությամբ, արդարադատության ու արտաքին գործերի նախարարները, միջազգային իրավական հարցերի ներկայացուցիչը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ՓՊ նախագահը, արդարադատության ակադեմիայի ռեկտորը, դատավորների միության նախագահը՝ իրենց համաձայնությամբ։ հրապարակված ակտի համաձայն՝ ընտրության հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության կամ համաձայնության բացակայության դեպքում ՀՀ վարչապետը երկօրյա ժամկետում համալրում է Հանձնաժողովի կազմը՝ նշանակելով նոր անդամներ: Հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի կենտ թվով անդամներից, որոնց ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել իննից:
«Փաստինֆո»-ն արդեն հայտնել էր, որ ՄԻԵԴ-ում դատավոր նշանակվելու համար պաշտոնապես առաջադրված թեկնածուներ, որպես այդպիսիք, դեռևս չկան, սակայն արդեն շրջանառվում են որոշ անուններ։ Այսպես, ըստ շրջանառվող լուրերի, ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում նշանակման հավակնություններ ունեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը,ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի կինը՝ Լուսինե Հակոբյանը, ինչպես նաև՝ շոշափվում է փաստաբան Արման Զրվանդյանի անունը։ Համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների հիմնական «ֆավորիտը» Վահե Գրիգորյանն է, որն իր առջև, կարծես թե, խնդիր է դրել՝ անհապաղ երկրից հեռանալու։ Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ապա վերջինիս «շանսերը» մեծ չեն, քանզի նա արդեն հաջողացրել է վարկաբեկել իրեն միջազգային մասնագիտական հանրության շրջանում։
ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանը, որն ընդգրկված է Հանձնաժողովի աշխատանքներում, «Փաստինֆ»-ի հետ զրույցում արձանագրեց, որ ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնն առանցքային պաշտոն է՝ ՀՀ-ի համար էական նշանակություն ունեցող, հետևաբար, գտնում է, որ պետք է Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել և օբյեկտիվ գնահատական տալ յուրաքանչյուր ներկայացված թեկնածուի վերաբերյալ։
Ի. Ս.
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել