ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մաթեմիկն Արցախում 4․ կրթական ծրագիրն այս տարի աննախադեպ դիմորդներ ունի․ Արցախի դպրոցականներին օգնելու ցանկություն հայտնած մասնագետները աշխարհի տարբեր կետերից են 09/05/2023 21:12 | Կյանքն՝ Արցախում
Մի քանի օրից կմեկնարկի «Մաթեմիկն Արցախում» ծրագրի չորրորդ փուլը։ Արցախի տարբեր դպրոցներում սովորող շուրջ 500 աշակերտ կկարողանա դպրոցական առարկաների շրջանակում լրացուցիչ գիտելիք ձեռք բերել, տարբեր ոլորտների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալ աշխարհի տարբեր կետերում ապրող հայ մասնագետների օգնությամբ։
«Ներկա դրությամբ մոտավորապես 250 ուսուցիչ է կամավորագրվել ու միացել ծրագրին։ Նրանց 60-70 տոկոսը ներկա պահին աշխատում են տարբեր դպրոցներում։ Այսինքն՝ այդ մարդիկ պատրաստակամություն են հայտնել շաբաթական մի քանի ժամ տրամադրել Արցախում ապրող դպրոցականներին՝ կոնկրետ ընտրված առարկայի վերաբերյալ գիտելիք փոխանցելով։ Ծրագրի մասնակցության հայտը 390 աշակերտ արդեն լրացրել է, մինչև օրվա ավարտը կհասնի 400-ի։ Առավելագույն թիվը, որ կարող ենք, այսպես ասած, սպասարկել, 500 աշակերտն է։ Քանի որ Արցախում հիմա կապի որակը շատ վատ է, հաճախակի խափանումներ են լինում, խմբակային պարապմունքներ, ցավոք, արդեն հնարավոր չի անցկացնել․ ստիպված յուրաքանչյուր ուսուցիչ մեկ կամ երկու աշակերտի հետ է աշխատում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Մաթեմիկ» ՀԿ հիմնադիր տնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Առուշանյանը։
«Մաթեմիկն Արցախում» ծրագիրը, որն իրականացվում է 2021թ․ հոկտեմբերից, արդեն շուրջ 450 շրջանավարտ ունի։ 6-ամիս տևողությամբ ծրագրի նախորդ երեք փուլերի համեմատ՝ այս տարի աննախադեպ շատ են դիմորդները։
Առուշանյանը նշում է՝ երրորդ փուլով նախատեսում էին ավարտել ծրագիրը, բայց իրավիճակն ու ՝ «Մաթեմիկն Արցախում» նախորդ ծրագրերին մասնակցած Արցախի դպրոցականների ծնողներից ստացված բազմաթիվ նամակ-խնդրանքները՝ շարունակելու այն, կազմակերպիչներին ստիպել է չորրորդը ևս մեկնարկել։
«Հայտը դեռ բաց է ու, ինչպես նշեցի, մինչև 500 աշակերտ կընդունենք։ Ծնողների խնդրանքով այս անգամ դիմորդներ ենք ընդունել 3-րդ դասարանից սկսած, նախորդները 5-րդից էինք ընդունում։ Կարևոր այն է, որ դպրոցում դասավանդվող առարկաներից զատ, նաև ծրագրավորում, մեդիագրագիտություն ու այլ կարևոր ոլորտների վերաբերյալ են երեխաները գիտելիքներ ստանում։ Մեր բազմաթիվ շրջանավարտներ այս ծրագրով ձեռ բերված գիտելիքների շնորհիվ՝ այսօր արդեն աշխատում են։ Մի քանի սկզբունքներ կան, որոնք պարտադիր պահպանվում են․ օրինակ՝ քաղաքական զրույցներ, թեմայի հետ կապ չունեցող քնարկումներ չեն ակրող լինել դասերին։ Դա չի նշանակում, թե վերլուծական մտքի զարգացումը թերագնահատում ենք։ Ամենևին․ շեշտը դրված է նաև երեխաների մոտ վերլուծական կարողությունների զարգացման վրա։ Ուսուցիչը մոտիվացիայի աղբոյւր պետք է լինի աշակերտի համար ու նպաստի նրա արժեհամակարգի ձևավորմանը»,-ասում է Առուշանյանը։
Արցախում պաշարման պայմաններում ապրող երեխաների կրթության իրավունքը ոտնահարված է շուրջ տաս ամիս։ Թեև սեպտեմբերի 1-ին բոլոր ուսումնական հաստատությունները բացվել են, բայց հավանականությունը մեծ է, որ տրանսպորտի բացակայության, սննդի խիստ սղության, գրենական պարագաների բացակայության պատճառով դպրոցները նորից կփակվեն․․․ Այդ դեպքում «Մաթեմիկն Արցախում»-ի պես ծրագրերի կարիքն օդ ու ջրի պես է լինելու։ Առուշանյանը նկատում է՝ սիրով է՛լ ավելի շատ աշակերտների կներգրավեր ծրագրում, բայց կամավորագրված մասնագետների թիվը թույլ չի տալիս ավելի շատ երեխաների ընդգրկել՝ որքան էլ որ ցանկությունը մեծ լինի։ Շեշտում է՝ այդ դեպքում կրթության որակը կտուժի։ Համենայնդեպս, կարևոր խնդիր լուծող ծրագրին միանալու հնարավորություն դեռ կա, ու այն մասնագետները, որոնք այս կամ այն ոլորտի գիտակ են ու ցանկանում են մաս կազմել այդ կարևոր գործին, կարող են միանալ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից