Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Տրանսպորտային շրջափակումից խուսափելու Հայաստանի միակ հնարավորությունը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին լիարժեք մասնակցությունն է 09/04/2023   17:45  |  Վերլուծություններ

Հայաստանը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով դուրս է մնացել Հարավային Կովկասում ձևավորված գրեթե բոլոր միջազգային տրանսպորտային միջանցքներից (ՄՏՄ)։ Հասկանալի պատճառներով ձևավորված և պլանավորվող արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքները շրջանցում են մեր երկիրը, եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից վերջնականապես չկտրվելու միակ հույսը մասնակցությունն է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին։ Հենց այս գիտակցումով էին պայմանավորված դեռևս Հայաստանի նախորդ իշխանությունների առաջ քաշած այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, Իրան-Հայաստան երկաթգծի վերաբերյալ տեսլականը։ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի տրանսպորտային շրջափակումը հաղթահարելու ուղղությամբ որևէ էական քայլ չի կատարվել, իսկ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով վերահսկողության լիարժեք կամ մասնակի կորուստը մի շարք կենսական մայրուղիների նկատմամբ առավել բարդացրել է իրավիճակը։

Իհարկե, այսօր ՀՀ իշխանությունները ակտիվորեն շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվող տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեման՝ փորձելով այն ներկայացնել որպես Հայաստանի տրանսպորտային մեկուսացումը հաղթահարելու ամենաիրատեսական ծրագիր, նույնիսկ խոսք է գնում այսպես կոչված «Հայկական խաչմերուկի» մասին։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը քանիցս անդրադարձել է Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարի հետևում թաքնված ռազմաքաղաքական ենթատեքստին և Հայաստանի համար դրանից բխող սպառնալիքներին։ Մենք այսօր էլ Ադրբեջանի տարածքով տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարը համարում ենք անիրատեսական և գտնում ենք, որ եթե նույնիսկ Հայաստանի կողմից անհամաչափ զիջումների հետևանքով այն կյանքի կոչվի, ապա կապված է լինելու մի շարք ռիսկերի հետ։ Հետևաբար, այսօր էլ, տարածաշրջանում տրանսպորտային մեկուսացումը հաղթահարելու միակ խելամիտ լուծումը Հայաստանի համար շարունակում է մնալ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին ակտիվ մասնակցությունը՝ այդ միջազգային մեգանախագծի արևմտյան ճյուղի գոնե ավտոմոբիլային բաղադրիչը դեպի ՀՀ տարածք վերաուղղելու միջոցով։

Սակայն այս նպատակին հասնելու համար հարկավոր է արագացնել ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքները ՄՏՄ-ի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացը. խոսքը առաջին հերթին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության մասին է։ Քանի դեռ պահպանվում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության, ԵՄ-ի հետ ՀԸԳՀ-ի առկայության առավելությունները, այս ծրագրերի իրականացման համար օտարերկրյա ներդրումներ գտնելը ավելի իրատեսական է։

Մյուս կողմից՝ չպետք է շատ մեծ խանդավառությամբ և արհեստածին լավատեսությամբ սպասել այսպես կոչված «ճանապարհների ապաշրջափակման» մշուշոտ գործընթացին և այն ներկայացնել որպես սեփական ենթակառուցվածքները թարմացնելու, Իրանի ու Վրաստանի հետ նորմալ տրանսպորտային հաղորդակցություն ապահովելու երկարամյա ծրագրերի այլընտրանք։ Եթե նույնիսկ այդ այլընտրանքային ճանապարհները բացվեն, ապա դրանք կախված են լինելու Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերից և հաշվարկներից՝ յուրաքանչյուր պահին փակվելու և Հայաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու հեռանկարով։ Եթե մի պահ պատկերացնենք, որ հյուսիս-հարավ բեռնափոխադրումների մի հատվածը ՀՀ տարածքով դեպի Իրան և Վրաստան ուղղություններից տեղափոխվելու է Ադրբեջանի և Թուրքիայի տարածք, ապա կարող ենք ենթադրել, թե դա ինչ մեծ քաղաքական գործիք է դառնալու վերջիններիս ձեռքում՝ առավել ևս նորմալ այլընտրանքի բացակայության պայմաններում։

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ծրագիրը հնարավոր չէ կարճ ժամկետում իրականացնել միայն ՀՀ պետական բյուջեի ռեսուրսներով, ուստի դրա իրականացման համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան օտարերկրյա ներդրումներ։ Սակայն դա չի նշանակում, որ պետությունը պետք է փոքր մասնակցություն ունենա, այլ ճիշտ հակառակը՝ պետությունը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի և իր մեծ ներդրումն ունենա ծրագրի իրականացման գործում։

Հայաստանում Հյուսիս-հարավ ծրագրի ֆինանսավորման կարևոր աղբյուրներից մեկը կարող է դառնալ Չինաստանը։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ Չինաստանը մտադիր է առաջիկա տարիներին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 35 մլրդ դոլարի ներդրում կատարել։ Չինական ընկերությունները արդեն իսկ ծրագրի որոշ հատվածների շինարարությանը մասնակցության փորձ ունեն, սակայն հարկավոր է ավելի մեծացնել վերջինիս ներգրավվածությունը։ Այդ նպատակով Հայաստանը պետք է փորձի ակտիվացնել իր մասնակցությունը Չինաստանի նախաձեռնած «Գոտի և ճանապարհ» նախագծին։ Ներկայումս մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են այդ ծրագրից ակտիվորեն օգտվում Վրաստանն ու Ադրբեջանը, ինչը հանգեցրել է այդ երկրներում վերջին տարիներին չինական ներդրումների զգալի աճի։ Իրավիճակը շտկելու լավագույն եղանակը կարող է լինել 2023թ. աշնանը նախատեսվող «Գոտի և ճանապարհ» նախագծի շրջանակներում հերթական գագաթնաժողովին Հայաստանի ակտիվ և բարձր մակարդակով մասնակցությունը։

Հյուսիս-հարավ ՄՏՄ-ի շահագործումը էականորեն կկրճատի ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրի տրանսպորտային ծախսերը։ Հնդկաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր կնքումը կարող է երկկողմ առևտրաշրջանառության համար լրացուցիչ խթան հանդիսանալ։ Սա նշանակում է, որ Հնդկաստանը կարող է հետաքրքրված լինել նաև Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրումներով։ Ուշագրավ է, որ Հնդկաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առաջնային ոլորտներն են էներգետիկան, դեղագործությունը, առողջապահությունը, ՏՏ ոլորտը, ծառայություններն ու ոսկերչությունը. նշված գրեթե բոլոր ուղղություններով Հայաստանը կարող է Հնդկաստանի համար կարևոր գործընկեր դառնալ, իսկ տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ պետություն լինելու հանգամանքը կարող է առավել մեծացնել Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում զգալիորեն մեծացել է ՌԴ հետաքրքրությունը Հյուսիս-հարավ ծրագրի նկատմամբ։ Մասնավորապես, Ռուսաստանը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել Իրանում։ Նման զարգացումները որոշակի լավատեսություն են ներշնչում նաև ՀՀ տարածքում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և երկաթգծի շինարարության ծրագրերում ռուսական ներդրումներ ներգրավելու հնարավորության տեսանկյունից։

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության գործում ներդրումներ կատարելու հարցում կարող են շահագրգռված լինել նաև Ծոցի երկրները, իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա, քանի դեռ պահպանվում են այդ երկրի դեմ ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները, Թեհրանն ինքն է օտարերկրյա ներդրումների կարիք զգում։ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրառումը Հայաստանին հնարավորություն կտա ենթակառուցվածքների զարգացման նպատակով նոր ներդրումներ ու դրամաշնորհներ ակնկալել նաև ԵՄ-ից։ Մասնավորապես, պետք է ակտիվացնել աշխատանքը, որպեսզի ԵՄ կողմից խոստացված մի քանի միլիարդ եվրոյի աջակցությունը ավելի տեսանելիորեն ուղղվի ռազմավարական կարևորություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այլ ոչ թե անհասկանալի գրանտների տեսքով տրամադրվի տարբեր ՀԿ-ների և այլ կառույցների։

Հարկ է նշել, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու առավելություններից մեկը կարող է լինել այն հանգամանքը, որ ներկայումս Իրանում երկաթուղու միջոցով տեղափոխվում է բեռների ընդամենը 2-3%-ը։ Այսինքն՝ քանի դեռ Իրանական երկաթուղիների Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը չի ավարտվել, երկաթուղային բեռնափոխադրումները կազմում են այդ երկրի բեռնափոխադրումների միայն չնչին մասը։ Իրանի բեռնատար ավտոմեքենաների պարկի կեսից ավելին բաղկացած է հնացած՝ 30 և ավելի տարվա մեքենաներից։ Սա նշանակում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությամբ Հայաստանը Իրանին կարող է ոչ միայն համապատասխան ենթակառուցվածք առաջարկել, այլև հայկական բեռնափոխադրող ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ իրանական բեռների փոխադրման գործում։ Սա կարող է նաև ԵԱՏՄ տարածքում գործող լոգիստիկ կազմակերպությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններ ստեղծել։

Ավելին, դեռ հարց է, թե նույնիսկ Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունից հետո արդյո՞ք երկաթուղային բեռնափոխադրումները մրցակցությունից դուրս կթողնեն ավտոմոբիլային փոխադրումները։ Հաշվի առնելով Իրանի առանձնահատկությունները, որտեղ պետական սուբսիդավորման շնորհիվ ներքին շուկայում 1 լիտր բենզինի արժեքը ընդամենը շուրջ 0,05 դոլար է, իսկ ավտոմոբիլային ճանապարհները բավական բարվոք վիճակում են գտնվում, ավտոմոբիլային բեռնափոխադրումները ամեն դեպքում կշարունակեն պահպանել իրենց մրցունակությունը։ Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև նկատի ունենալով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործոնները՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ տարածքում նորմալ ավտոմոբիլային ճանապարհների առկայության դեպքում Իրանը, այնուամենայնիվ, շահագրգռված կլինի բեռնափոխադրումների մի մասը իրականացնել ՀՀ տարածքով։

Հայաստանը կարող է իր ենթակառուցվածքների զարգացման գործում ակնկալել նաև ԵԱՏՄ-ի օժանդակությունը։ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ միակ պետությունը, որը չունի ուղիղ երկաթուղային կապ միության մյուս անդամների հետ։ Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների միջև արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման անհրաժեշտությունը՝ Հայաստանի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կարող է դիտարկվել որպես ԵԱՏՄ համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Սակայն շատ կարևոր է լինելու, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, առաջին հերթին՝ ինչ ընթացք կունենա հայ-ռուսական համագործակցությունը։

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ՀՀ տրանսպորտային մեկուսացումը երկրի տնտեսության և անվտանգության համար գլխավոր մարտահրավերներից մեկն է, որին հակազդելու Հայաստանի գործիքակազմը այնքան էլ հարուստ չէ։ Վերջնական մեկուսացումից խուսափելու համար հարկավոր է արագացված տեմպերով լծվել Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության աշխատանքներին՝ դրա շուտափույթ իրագործումը դարձնելով ազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը։

Վերլուծությունն ամբողջությամբ ամբողջությամբ՝ https://shorturl.at/eATW7 :

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:53 28/08/2023  |  ՔաղաքականՀասարակական տրանսպորտի ուղևորները կկարողանան վճարել նաև առցանց՝ ժամանակակից միջոցներ են ներդրվելու
21:18 11/08/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի․ վերջին գազելը վարել է Տիգրան Ավինյանը
10:51 31/07/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՕգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 8 ավտոբուսային երթուղի (տեսանյութ)
17:29 24/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՎառելիքի սուղ պաշարներն էլ սպառվեցին. Արցախում տրանսպորտ այսուհետ ընդհանրապես չի գործի
11:22 20/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԱրցախում տրանսպորտը համարյա չի գործում, հիմնականում տեղաշարժվում են հեծանիվներով. ՃՈ-ն հորդորում է երեխաների հանդեպ լինել ուշադիր
17:20 17/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՍտեփանակերտում վաղվանից հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով
13:12 17/07/2023  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ անենք, որ երթուղի դուրս չեկած տրանսպորտային միջոցների 7.2 տոկոսն, ի վերջո, փոխվի. Ավինյան
15:46 11/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԱրցախում վառելիքի սղության պատճառով հանրային տրանսպորտը գործում է գերծանրաբեռնված
16:45 07/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՎառելիքի սղության պատճառով Արցախում կրճատել են տրանսպորտի շարժը
11:20 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍՊլանավորված ու երթուղի դուրս չեկած տրանսպորտային միջոցների հարաբերակցությունը չպետք է գերազանցի 3 տոկոսի շեմը. Ավինյան

Արխիվ

[]