ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
6-ամյա Սյունեն լուծումը գտել ՝ հացի փոխարեն թթու վարունգ է ուտում, իսկ եղբայրը մորը ստիպում է խոստանալ, որ ճանապարհը բացվելու դեպքում Երևան չեն գալու․ պատառիկներ՝ արցախցի փոքրիկների մտքերից․․․ 09/04/2023 14:32 | Կյանքն՝ Արցախում
Պաշարված Արցախում վաղուց արդեն ոչ ոք անհոգ չէ․ մանկահասակ երեխաներից սկսած՝ այստեղ բոլորը ժամանակից շուտ ու չափից շատ հասուն են դարձել․․․ 6-ամյա Սյունեն հանապազօրյա հացի բացակայությունից չի նեղվում, մի բան էլ՝ մամային ու պապային է փորձում սիրտ տալ, որպեսզի շատ չնեղվեն, որ իր ու եղբոր համար մի ամբողջ օր հաց չեն կարողացել գտնել։
«Փռերը որ փակվեցին, մի կտոր անգամ հաց չկար ոչ մեր, ոչ էլ հարևանների տանը։ Հաջորդ օրն ընդհանրապես ցամաք հաց չենք կերել։ Ու որ նստեցինք սեղանի շուրջ, Սյունեն թթու վարունգը վերցրեց, կծեց ու ասաց․ «Հաշվեք՝ հաց եք ուտում, սա էլ էսօրվա հացն է։ Հացը կծում, ճաշն ուտում ենք, չէ՞։ Դե էսօր էլ վարունգ կկծենք կուտենք, ի՞նչ կլինի որ․․․ »,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է 6-ամյա Սյունեի և 9-ամյա Սևակի մայրը՝ Գայանեն, ու ավելացնում՝ տատիկը մի քիչ ալյուր ուներ․ թխել ու գյուղից մի կերպ արդեն հաց հասցրել է թոռներին։
Երիտասարդ ընտանիքը Ստեփանակերտի Աջափնյակ ծայրամասային թաղամասում է ապրում։ Իրենց տնից մինչև դպրոց մոտ 3 կմ է։ Սեպտեմբերի 1-ին Սյունեն առաջին դասարան է գնացել։ Գայանեն կատակում է՝ շատ հիշարժան սեպտեմբերի 1 է ունեցել Սյունեն․ դպրոց է հասել հարևանի մեքենայի բեռնախցիկում։ Պաշարված Արցախի համար դա մեծ ճոխություն է համարվում․․․
«Մեր հարևանն այդ օրը թաղի երեխաներին հավաքել ու իր մեքենայով տարել է․ 10 հոգուց շատ էին, ու փոքրերը բեռնախցիկում էին տեղավորվել․․․ Սեպտեմբերի 1-ին բախտներս բերեց, իսկ մնացած օրերին պիտի ոտքով գնանք։ Մոտ 40-50 րոպե քայլելու ենք, որ հասնենք դպրոց։ Թաղամասում էլ կա դպրոց, բայց դա էլ է մեր տնից բավականին հեռու։ Բացի այդ, հարմար չի այն առումով, որ մոտ չի ոչ իմ աշխատավայրին, ոչ էլ ամուսնուս։ Այսպես գոնե դասերից հետո ամուսնուս աշխատավայր են գնում երեխաները՝ մինչև աշխատանքն ավարտի ու տուն տանի»,-պատմում է երիտասարդ մայրիկը։
Գայանեն այն մայրիկներից է, որ, չնայած պաշարման հետևանքով ստեղծված դժվարագույն խնդիրներին, միանշանակ կողմ է դասապրոցեսի մեկնարկին։ Գրենական պիտույքներ շատ քիչ քանակությամբ ձեռք էր բերել դեռևս հուլիսի վերջին․ ասում է՝ օգոստոսի 1-ին արդեն տետր գտնել հնարավոր չէր Ստեփանակերտում։
Սյունեն ու Սևակն էլ իրենց բաժին դժվարությունն են տանում։ Գիտեն ու հասկանում են, որ ժամը 9-ին դասի հասնելու համար պետք է սովորականին առնվազն 1 ժամ շուտ արթնանան։
«Ամեն ինչ փորձում ենք հարմարեցնել լույսի գրաֆիկի հետ։ Սովորաբար 7-ի կողմերն ենք վեր կենում, բայց եթե տվյալ օրը ժամը 7-9-ն անջատելու են լինում լույսը, մի 20 րոպե ավելի շուտ ենք վեր կենում, որ երեխաները ինչ-որ բան ուտեն․․․ Մենք արդեն քանի ամիս է՝ բացառապես մեր այգու բերք ու բարիքով ենք յոլա գնում»,-նկատում է Գայանեն։
Տանն էլի ինչ-որ բան գտնվում է ճաշի համար, բայց դպրոցում խնդիրն շատ ավելի բարդ է, եթե ոչ անլուծելի։ Քանի որ վաղուց խանութներն ու «բուֆետները» փակ են, տնից էլ, ըստ էության, դպրոց տանելու հարմար ոչինչ չի լինում, դպրոցականները և հատկապես 6 տարեկան առաջին դասարանցիները հարկադրված են լինում քաղցած հասնել տուն․․․
Ամենահետաքրքիրն այն է, որ այս իրավիճակում անգամ 9 տարեկան Սևակը մորն ասում է՝ մամ, որ ճանապարհը բացվի, չասես, թե գնում ենք Երևան՝ տատիկ-պապիկին տեսնելու։ Վախենում եմ գնանք ու ճանապարհը նորից փակվի, մնանք էնտեղ։ Տատիկն ու պապիկը կգան այստեղ՝ Արցախ ու մեզ մեր տանը կտեսնեն․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ