ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հինգ-վեց օր Ստեփանակերտի ոչ մի փուռ չի աշխատել․ գիշերվանից հնարավոր է որոշները վերսկսեն աշխատանքը․ Դավիթ Սարգսյան 09/04/2023 20:12 | ԼՐԱՀՈՍ
Ստեփանակերտում հինգ-վեց օր է՝ ոչ մի փուռ չի աշխատում։ Եթե հաջողվի, այս գիշեր որոշ փռեր նորից հաց կթխեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
Հարցին, թե ստեղծված իրավիճակում քաղաքային իշխանությունն իր բնակիչներին կարողանո՞ւմ է արդյոք ինչ-որ ձևով աջակցել, Սարգսյանը պատասխանեց․ «Ով ինչով կարողանում՝ օգնում է։ Մեկի տանը մի քիչ ալյուր է լինում, կիսում է, մեկը հաց է լինում թխած իր տանը, հարևանին, բարեկամին տալիս է։ Սոցապ նախարարությունը որոշ դեպքերում քիչ ու միչ տրամադրում է․ էդպես էլի․․․»։
Պաշարված քաղաքի խնդիրներն անհամար են, հասցեատերերը՝ տարբեր։ Քաղաքապետն ասում է՝ սոցիալական ճգնաժամը ինչ-որ չափով մեղմելու համար սոցապ նախարարության հետ աշխատում են, որ շատ կարիքավոր ընտանիքներին ինչ-որ բանով աջակցեն։
Մաքրությամբ մշտապես բոլորին հիացնող Ստեփանակերտը արդեն քանի ամիս է՝ նաև այս առումով է խեղճացել։ Եթե մինչև շրջափակումը օրական երկու անգամ քաղաքը մաքրվում էր քաղաքը, հիմա երկու օրը մեկ հազիվ են կարողանում։
«Առաջ 18 մեքենա էր աշխատում աղբահանության նպատակով, հիմա՝ 4։ Վառելիքի սղության պատճառով որոշ թաղամասեր երկու-երեք օրը մեկ են մաքրվում, բայց այսօրվա դրությամբ դեռ կարողանում ենք մաքրել, ոչինչ։ Ճիշտն ասած, այդքան շատ աղբ էլ չի հավաքվում, քանի որ այնքան սնունդ էլ չկա, որ աղբ գոյանա․․․»-ասում է Սարգսյանը։
Քանի որ քաղաքային տրանսպորտը վաղուց չի աշխատում, երեք էլեկտամոբիլ է գործարկվել՝ անհրաժեշտության դեպքում գոնե հղիներին ծննդատուն հասցնելու համար։
Միակ խնդիրը, որ, ի հեճուկս պաշարման հետևանքով առաջացած դժվարություններին, կարելի է համարել լուծված, մայրաքաղաք Ստեփանակերտի ջրի խնդիրն է։ Քաղաքապետը վստահեցնում է՝ հիմա արդեն խմելու ջուր բնակիչներն ունեն։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ վաղվանից Ստեփանակերտի հացի արտադրամասերում կիրականացվի նաեւ հացի վաճառք՝ համար 1 կտրոնով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից