ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսական կողմը փաշինյանական իշխանության այս կամ այն մտքերից, հակառուսական ընդգծված քարոզից չի նեղանալու և այդ պատճառով չի հեռանալու տարածաշրջանից. Այվազյան 09/04/2023 12:02 | ԼՐԱՀՈՍ
Արդեն երկար ժամանակ, ինչ հող է նախապատրաստվում ռուսական զինական ներկայությունն ու, ընդհանրապես, ռուսական ներկայությունը մեր երկրից, ինչպես նաև տարածաշրջանից հանելու համար, հետեւապես սա ինչ – որ կերպ հիմնավորել է պետք։ Այն, ինչ անում է այս իշխանությունն ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, քարոզչական ճանապարհով իրավիճակը հասունացնելն ու այդ նպատակին հասնելն է։ Սակայն, այդպիսի հայտարարությունները ռուսական քաղաքական վերնախավի համար չեն, այլ ներքին սպառման լսարանի՝ նրանց, ովքեր քաղաքականության մասին դատում են լուսանկարների և վերնագրերի մակարդակով,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Լույս» տեղեկտվական – վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ խոսելով ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի կատարած հերթական հակառուսական հայտարարության մասին։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական «La Repubblica» թերթին, որի ընթացքում, ի թիվս շատ այլ վիճահարուց մտքերի, խոսելով հայ – ռուսական հարաբերությունների մասին, ասել է՝ մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ։
Հայկ Այվազյանը նկատում է՝ այսօրինակ հայտարարությունները նրա համար են, որ եթե առաջիկայում հայաստանյան օրվա իշխանությունները իրավական կամ քաղաքական այնպիսի մի որոշում կայացնեն, որի արդյունքում ռուսական կողմը ստիպված լինի լքել տարածաշրջանը, նրանք ալիբի ունենան՝ ասելու, թե տեսեք Ռուսաստանի Դաշնությունը ինքը լքեց Արցախը, Հայաստանն ու տարածաշրջանը, ինչպես մի ժամանակ հայտարարում էին՝ ոչ թե իրենք են դուրս եկել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից. «Այդ ժամանակ էլ իրենց արդարացնում էին՝ եթե ՀԱՊԿ-ը հանուն Հայաստանի և Արցախի համաշխարհային պատերազմ չի սկսում, ապա իրենց ՀԱՊԿ-ը պետք չէ։ Հակառակ պարագայում, ստացվում է, որ համաշխարհային երրորդ պատերազմը պետք է սկսեր Հարավային Կովկասից, որովհետև ռուսական կողմի ոչ կշռադատված և զգուշավոր մի քայլը կամ միջամտությունը կարող էր պայթեցնել ողջ տարածաշրջանը, այն, ինչ թույլ չի տվել և կանխել է Ռուսաստանի Դաշնությունը՝ Հայաստանում և Արցախում, չնայած ադրբեջանկան կողմի տարատեսակ սադրանքներին։ Եվ, ստեղծված իրավիճակում, արդեն էական չէ, որ նա պայմանգրով ինչ – ինչ պարտավորություններ ուներ, պարզապես նա չի կարող հաշվի չառնել աշխարհաքաղաքական իրավիճակը, այնինչ ՀԱՊԿ-ն այստեղ փորձել է ստրատեգիական կայունություն ապահովել, որպեսզի իրենց այս կամ այն պարտավորությունը կատարելու արդյունքում, ասենք՝ չռմբակոծվի Երևանը»,- ասում է Այվազյանը։
Հակադարձելով հայաստանյան օրվա իշխանությունների, և նրանց սպասարկող կառույցների կողմից տարվող ընդգծված հակառուսական քարոզչությանը, ինչպես նաև՝ ռուսական ներկայության դերի թերագնահատման քաղաքականությանը՝ Հայկ Այվազյանը նկատում է՝ ինչպես բազմաթիվ անգամներ, այդպես նաև՝ անցյալ տարի Ջերմուկում սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի ողջ ընթացքում, հենց ռուսական 102 -րդ ռազմաբազայի զինծառայողական կազմն է եղել պաշտպանական գծի երկրորդ էշելենում, իսկ այդ մասին հրաշալի կերպով իմացել են նաև Ադրբեջանում։
Ամփոփելով զրույցը՝ «Լույս» տեղեկտվական – վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ասում է՝ ռուսական կողմն, իհարկե, փաշինյանական իշխանության արտահայտած այս կամ այն մտքերից, կամ, նույնիսկ, այստեղ տարվող հակառուսական ընդգծված քարոզից չի նեղանալու և այդ պատճառով չի հեռանալու տարածաշրջանից, այլ գործելու է բացառապես և միայն սեփական շահերից ելնելով, ընդ որում՝ գործելու է բավականին պրագմատիկ կերպով.«Եթե Ռուսաստանի Դաշնությունը համարի, որ այս տարածաշրջանում մնալը բխում է սեփական շահերից, ապա նա կշարունակի մնալ այսեղ, եթե ոչ՝ կհեռանա։ Սակայն մեկ բան հստակ է՝ որքան շատ այս իշխանությունը մերժի ռուսական կողմի ներկայացրած առաջարկները, և յուրաքանչյուր կորստից հետո ավելի կոշտ կերպով մեղադրի Ռուսաստանի Դաշնությանն, այնքան հաջորդ կորուստն ավելի ցավալի է լինելու Հայաստանի համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել