ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դպրոցականները դեռ երկու ամիս դասագիրք չեն ունենա. արտառոց իրավիճակ. «Ժողովուրդ» 09/02/2023 09:20 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս ուսումնական տարին սկսվեց սկանդալով. դպրոցահասակների համար նախատեսված դասագրքերը Կրթության եւ այլ ոլորտների նախարարությունը չի հասցրել տպագրել: Երեկ հայաստանյան շատ դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը՝ ասելով, թե դասագրքեր չկան, «դասից կփախչեն»:
Տարբեր ահազանգերի հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է անցած տարվա նոյեմբերին անցկացներ մրցույթը, սակայն բավարար հայտեր չլինելու պատճառով մրցույթները հետաձգվել են։ Եւ նախարարությունը անհրաժեշտ բարեխղճությամբ չի գործել, դրա համար էլ կրթական տարին սկսվեց առանց դասագրքերի:
Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ գրքերը էլեկտրոնային տարբերակով հասանելի են նախարարության եւ ԿՏԱԿ-ի (Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կայքում։ Դպրոցներին հորդորել են գրքերը տպել եւ բաժանել երեխաներին, մինչեւ գրքերը տպագրված կլինեն:
Այս իրավիճակը, ըստ նախարարության, ամենաքիչը կտեւի 2 ամիս, գրքերն այդ ընթացքում տպագրվելու են եւ բաժանվելու դպրոցներին։ Շատ դպրոցներում աշակերտներին ասել են, որ կարող են «Զանգակ» կամ այլ գրախանութներից ավելի շուտ գնել դասագրքերը, մինչեւ դրանք դպրոց կհասնեն:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած ծնողներն ասացին, որ որոշ դպրոցներում էլեկտրոնային գրքերը տրվել են ծնողներին եւ հրահանգել տպել, որ կարողանան երեխաները դպրոց գալ։ Սեպտեմբերի 1-ի նախօրեին դպրոցներում հրավիրվել են ծնողական ժողովներ, ծնողներին ասել են՝ եթե անհրաժեշտություն լինի, կբաժանվեն անցած տարիների դասագրքերը։
Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը «Զանգակ-97» ՍՊԸ-ի հետ կնքել է 9մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ դասագրքեր եւ այլ ուսումնական նյութեր մատակարարելու համար։ «ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ԱՁ-ի հետ կնքել է 360 հազար դրամ կազմող պայմանագիր՝ դասագրքերի մատակարարման համար։ Դասագրքեր ձեռք բերելու համար պայմանագրեր են կնքվել նաև «ՖԻԼԻՆ» ՝ 7 մլմ 700 հազար դրամ, եւ «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ՝ 1 մլն 729 հազար դրամ արժողությամբ։ Բրալյան տառատեսակով դասագրքերի ձեռք բերման պայմանագիրը կազմել է 12 մլն 844 հազար դրամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից։ Գրախանութներում կատարած շրջայցից հասկանում ենք, որ նախարարության ֆինանսական միջոցներով տպված գրքերը վաճառվում են գրախանութներում, սակայն դպրոցներում չկան: Ինչու, ինչպես՝ անհասկանալի է։
2018 թվականից մինչեւ 2022 թվականը ԿԳՄՍ նախարարությունը ընդհանուր առմամբ դասագրքերի տպման եւ հրատարակման համար ծախսել է 4 մլդ 403 մլն 612 հազար դրամ։ Ամեն տարի հրատարակվել են գրքեր, որոնք բաժանվել են Հայաստանի և Սփյուռքի դպրոցներին։
Նախարարությունից մեզ ասացին նաեւ. «Պատճառներից մեկն այն է, որ մենք դասագրքաստեղծ փորձ չունենք, մեր երկրում 10-15 տարուց ավել նման դասագրքեր չեն ստեղծվել, եւ նաեւ դա էր պատճառը, որ մեր փորձագիտական հանրույթի կողմից բավարար հայտեր չենք ստացել»։
Ամեն տարի կատարվող միլիարդավոր ներդրումներից հետո, նախարարությունը հաշվի չառնելով ծրագրի ռիսկերը, ներդրել եւ գործարկել է նոր չափորոշիչներ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանի աշակերտների համար, որոնք չի կարողանում կյանքի կոչել: Եթե երկու ամսից գրքերը հրատարակվեն, ապա նախարարությունը երեւի կսկսի խոսել ծրագրի հաջողությունների մասին, սակայն ինչ հաջողություն պիտի լինի, եթե ծրագիրն արդեն իսկ ձախողված է։ Իսկ նախարար Ժաննա Անդրեասյանը դեռ պաշտոնավարում է, քանի որ Նիկոլ Փաշինյանին հետապնդում է բոլոր հրապարակային վայրերում ու անգամ իր ոլորտին չառնչվող միջոցառումներին է մասնակցում, եթե Փաշինյանի աչքին երեւալու շանս կա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 02. 09․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ