ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդամենն 8 ամսվա ծառայող էր. գյուղում բոլորս ենք սգում նրա մահը. Լանջիկի վարչական ղեկավար 09/02/2023 17:36 | ԼՐԱՀՈՍ
Մեր Վաչագանը մի հատ խելոք, շնորհքով, հոյակապ անձնավորություն էր։ Շատ օրինակելի ընտանիք ունի, շատ նորմալ էրեխա էր ինքը։ Գյուղում բոլորս ենք սգում իր մահը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզի Լանջիկ համայնքի վարչական ղեկավար Գևորգ Աբաջյանը։
«Մի հատ հոյակապ ընտանիքի երեխա։ Գյուղում հասարակական ցանկացած աշխատանքի որ լինում էր, իր բոլոր գործերը թողում՝ մասնակցում էր։ Երբեք չեմ տեսել որևէ սխալ արարք էդ էրեխու կողմից։ Այդպիսի երեխա էր»,- պատմում է մեր զրուցակիցը։
Իր խոսքով՝ Վաչագանը բանակ էր զորակոչվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո։ Արդեն 8 ամսվա զինծառայող էր։ Ասում է՝ մեծ ցանկությամբ է մեկնել ծառայության։
«Իրեն բժիշկները մինչև զորակոչվելն ասել էին, որ գնար ու ստուգվեր առողջական խնդրի համար։ Հրաժարվել էր, ասել էր ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ նորմալ է, պետք է գնամ։ Ու էդպես էլ արեց։ Շատ լավ ծառայում էր։ Մի ամիս առաջ էլ արձակուրդ էր եկել։ Չեմ պատկերացնում այդ երեխայի կորուստը, չեմ հավատում»,- ասաց նա։
Ընտանիքում 3 երեխա էին՝ 2 եղբայր, 1 քույր։ Մեծ քույրն ուսանող է։ Երևանում է սովորում։ Փոքր եղբայրն էլ դպրոցի ավարտական դասարանում է։
«Ինքն էլ շատ համակրելի, սիրուն երիտասարդ էր։ Միշտ ժպիտը դեմքին էր։ Մարդկանց միշտ ուշադիր զննում էր։ Իր հայացքը մինչև հիմա տպավորված է իմ մեջ։ Մեղմ, հանգիստ, մաքուր, պարզ ու ջինջ տղա էր։ Այդպիսին էլ հայացքն էր»,- ցավով հիշում էր մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ՝ վաղ առավոտից,Ադրբեջանը ծանր զրահատեխնիկայով ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի սահմանային Սոթք և Նորաբակ գյուղերի դիրքերի ուղղությամբ։ Կիրառել է նաեւ ականանետեր և ԱԹՍ։
Հայկական կողմը հայտնել էր 3 զոհի և 2 վիրավորի մասին։ Թշնամու կրակոցից զոհվել են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից