ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանության նախարարը որևէ հարցից տեղեկություն չուներ. անհետ կորած զինծառայողների ծնողները գոհ չեն Պապիկյանի հետ հանդիպումից 09/02/2023 17:48 | ԼՐԱՀՈՍ
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի ծնողները գոհ չեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից։ Ասում են՝ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում մի շարք կարևորագույն հարցեր են բարձրացրել, որոնցից գրեթե որևէ մեկի մասով հստակ պատասխան չեն ստացել։ Խնդիրների մեծամասնությունից նախարարը տեղյակ չի եղել։
«Ճիշտ է, երկու ժամից ավելի նստեցինք, բայց, որ ասեմ կոնկրետ ինչ-որ մի բան իմացանք, լսեցինք՝ ոչ։ Մենք չէինք էլ ակնկալում, որ ինքը կոնկրետ ինչ-որ բան կասեր։ Ինքը չէր էլ կարող պատասխանել։ Ես, ոնց հասկանում եմ, ինքը շատ բանից է անտեղյակ։ Բայց, Փառք Աստծո, գոնե ընդունեց այսքանից հետո, խոստացավ անհրաժեշտության դեպքում առանձին հանդիպումներ ունենալ ծնողների հետ, օգտակար լինել։ Թե այդ խոստումը որքանով է ճիշտ՝ ժամանակը ցույց կտա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորած զինծառայողի մայր Կարինե Մանավազյանը։
Նրա փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում բարձրացրել են երեխաների վերադարձից մինչև նրանց ԴՆԹ-ներին վերաբերող հարցեր։ Պահանջել են տրամադրել իրենց որդիների անհետանալու օրն արված տեսագրությունները։ Պապիկյանը ծնողներին վստահեցրել է, որ պահանջն ապահովելու ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկի։
«Դե մենք հասկանում ենք, որ դա 1-2 օրվա բան չէ, մեկ շաբաթվա բան էլ չէ, բայց չենք էլ պատրաստվում երկարատև սպասումներով ամիսներ շարունակ անգործ նստել։ Չէ, այդպիսի բան չի լինելու։ Մենք անընդհատ հիշեցնելու ենք մեր մասին, որ հանկարծ չմոռանան, որ մենք կանք ու պետք է պատասխան տան մեզ։ Ուզում ենք հասկանալ, թե իմ երեխան ոնց է անհետացել, ոնց է ստացվել, որ ինքը դարձել է անհետ կորած։ Ոնց է մահացել։ Այդ նյութերը փաստեր են, որոնք կարող են օգնել »,- ասաց ծնողը։
Մեր զրուցակցի խոսքով՝ պաշտպանության նախարարը չի կարողացել հստակ պատասխանել նաեւ, թե անցած 3 տարիների ընթացքում ինչ արդյունք են գրանցել՝ իրենց որդիների հետ կապված իրադարձությունների հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միայն հայտարարել է, որ հանձնաժողով է ստեղծվել։
Ինչ վերաբերում է արդեն ավելի քան 2 տարի շարունակ ձգձգվող դատավարությանն ու հրամանատարին պատասխանատվության ենթարկելու իրենց պահանջին՝ մեր զրուցակիցն ասաց, որ անձամբ է հետաքրքրվել, թե ինչպես է ստացվել, որ «իրենց որդիների գլուծը կերած հրամանատարը նախարարությունում պաշտոն է ստացել։
«Արսեն Աբգարյանը դավաճանի մեկն է։ Նա տարավ ու 63 երեխայի գլուխ կերավ։ Հենց էրեխեքին տարել է, զանգել ասել է՝ «Ապրանքը տեղ հասավ»։ Դավաճանն էլ ո՞նց է լինում։ Դավաճան չէ, ավելի բեթար է։ Այն 3 օրն էլ, որ մենք նախարարության դիմաց էինք, տեսնում էինք, որ նա գալիս էր աշխատանքի։ Այդ հարցում էլ էր նախարարը բացարձակ անտեղյակ։ Ես զարմանում եմ էլի, թե ոնց է հնարավոր, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անտեղյակ լինի այդպիսի կարևորագույն բաներից։ Հրաման է ստորագրում՝ չիմանալո՞վ՝ ինչ է գրված թղթի վրա»,- ասաց նա։
Կարինե Մանավազյանը վստահեցրեց, որ իրենց գործողություններն այսքանով չեն ավարտվելու։ Հաջորդ քայլը լինելու է Փաշինյանի բնակավայրի մուտքի մոտ նստացույց իրականացնելը։
«Անցած օրերից մի փոքր հանգստանալուց հետո օր ու գիշեր անցկացնելու ենք Փաշինյանի կեցավայրի մուտքի տարածքում։ Որ արթնանա՝ մեզ տեսնի, քնի՝ մեզ տեսնի։ Որ մղձավանջ դառնանք իր համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից