Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը 11/21/2024   15:19 «Կատաստրոֆիկ աշխատանք եք արել». Լուկաշենկոյի առաջադրման համար բավականաչափ ստորագրություններ են հավաքվել 11/21/2024   15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան 11/21/2024   15:02 Կոբախիձեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   14:48 ՌԴ առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. 2 տուժած կա 11/21/2024   14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան 11/21/2024   14:15 Բելգիացի քաղաքական գործիչները և խորհրդարանականները, հընթացս COP 29-ի, հայտարարություն են ուղղել Ադրբեջանի և Բելգիայի կառավարություններին 11/21/2024   14:12 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   13:58 Թրամփն ազդարարել է բացառիկ կիթառների վաճառքի մասին 11/21/2024   13:48 Մոսկվան սպառնում է ոչնչացնել Լեհաստանում գտնվող ամերիկյան բազան 11/21/2024   13:29 Իսլանդիայում տարհանում է սկսվել հրաբխի ժայթքումից հետո 11/21/2024   13:27 Շուրջ 25 հազար և ավելի տեղահանվածներ անցել են աշխատանքի կամ ձեռնարկատիրական գործունեության, սա բավական մեծ թիվ է. Նարեկ Մկրտչյան 11/21/2024   12:59 Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/21/2024   12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի 11/21/2024   12:51 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 11/21/2024   12:39 Բռնում մեր պապու «66»-ի «ռամեն» դնում ենք մայթին, ասում՝ «յա, պապու ռամեն ա, միակ հիշատակը». այ ձեր ցավը տանեմ, բա տարեք ձեր տանը դրեք, քայլող քաղաքացին ի՞նչ մեղավորա. Փաշինյան 11/21/2024   12:34 Կառավարության անդամների ճեպազրույցները. ուղիղ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/19/2024   23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/19/2024   20:40 Փաստաբանների ու հաշվապահների համար հարկային բեռը 5 տոկոսից 31 տոկոս դարձնելը ազդելու է անգամ բրնձի ու մակարոնեղենի գների վրա. Նաիրի Սարգսյան 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

15 զինվորի մահվան գործով ՔԿ-ն խոտանված քննություն է վարել. այդպես էլ պարզ չէ՝ ինչու են փակ մնացել կացարանում 09/02/2023   12:58  |  Քրեական խրոնիկոն

ՔԿ-ն Ազատ գյուղի զորամասի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգակավ հրդեհի գործով նախաքննության ավարտ է հայտարարել՝ առանց պարզելու, թե ինչու կացարանում գտնվող 18 զինծառայողներից 15-ն ի վիճակի չեն եղել դուրս գալու։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։

Օրերս հայտարարվեց նախաքննության ավարտի մասին, սակայն թե՛ տուժող, թե՛ պաշտպանության կողմը դժգոհ է գործի քննությունից, պնդում են՝ իրական հանգամանքները շարունակում են մնալ չբացահայտված։ Կապիտան Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գործի՝ 22 հատորից բաղկացած նյութերին ծանոթանալու համար 2-3 օր ժամանակ է տրվել քննիչի կողմից, թեև պաշտպանի գնահատմամբ՝ «իմաստ էլ չկա ծանոթանալու», որևէ նոր տվյալներ չկան քրեական գործով։

«Ինչ իրավիճակ եղել է հունվարի 19-ին, նույն իրավիճակը պահպանվել է, պարզապես փորձաքննությունների եզրակացություններ են ավելացել, ուրիշ ոչինչ։ Նախաքննություն, որպես այդպիսին, լիարժեք չի կատարվել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ մինչդատական վարույթում միջնորդություններ ներկայացնելու իմաստ չկա, դրանք, միևնույն է, դատապարտված են լինելու մերժման. «Եթե նախաքննական մարմինը չի անում այն, ինչը պարտավոր է անելու, հիմա դու ինչ ես իրենից ցանկանում պահանջել, ասես՝ գնա, քո պարտականությունը կատարի՞, դու պարտավոր ես բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնել՝ պարզելու բոլոր հանգամանքները»։

Պաշտպանն ընդգծում է՝ նախաքննական մարմինն այդպես էլ չկարողացավ տալ՝ «ինչպե՞ս ստացվեց, որ 15 առողջ, երիտասարդ տղա չկարողացավ պայքարել իր կյանքի համար և պարզապես մահացան»։ Նրա խոսքով՝ այդ հարցի պատասխանը նախաքննական մարմինը չունի, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դիակների դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություններ, որոնց եզրակացությամբ մահվան պատճառ նշվում է շմոլ գազը և այրվածքները, մինչդեռ, մինչև շմոլ գազի և այրվածքների առաջացումը մարդը պետք է պայքարի կյանքի համար, փորձի դուրս գալ, սակայն նախաքննական մարմինն այդ հարցի պատասխանը չկարողացավ տալ, պարզապես չունեն այդ պատասխանը։

«Ամբողջ գործի՝ 22 հատորի էությունը սա է։ Ինչպես առաջին օրը վարչապետը կառավարության նիստում ասել է, որ սպան անզգուշաբար բենզինն այրել է, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել է, այս նույն բովանդակային կողմը 22 հատորի մեջ կարմիր թելի նման անցնում է։ Հիմա, կներեք, վարչապետ է, կարող է մի բան էլ ավել կամ պակաս ասի, նա իրավաբան չէ՝ մի կողմ թողնելով, որ կառավարության նիստին կարող է նման բան քննարկվել, գործադիր մարմնի ղեկավարը կարող էր ազդեցություն ունենալ, բայց նախաքննական մարմինն է այսպիսի վարքագիծ դրսևորում, ընկալելի չէ։ Իմ հույսն այն է, որ դատաքննության ընթացքում՝ դռնբաց նիստում, բոլորը և հատկապես դատավորը տեսնեն, որ ունենք դեպք և չունենք քննություն»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է գործի քննության ընթացքում իրականացվող ՕՀՄ-ներին, ապա փաստաբանի դիտարկմամբ՝ դատաքննության ընթացքում ցույց կտրվի, թե ինչ ձևական բնույթ են կրել։ Ավելին, փաստաբանը հայտնեց, որ զինվորական հրամկազմը հետին ամսաթվով փաստաթղթեր են պատրաստել, ներառել գործում։

«Առհասարակ՝ որևէ բացատրություն կա՞, որ 2021թ մայիս ամսից վաշտը տեղակայված է եղել մի շինության մեջ, որն ունի երկաթյա ճաղավանդակներ։ Դուք հարցրեք ցանկացած ռազմական փորձագետին, ռազմագետին՝ որտեղ տեղակայված է լինում զորք, այդտեղ հնարավո՞ր է, պե՞տք է լինի ճաղավանդակ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով. «Եղիշե Հակոբյանի գործողության հետևանքով սկսվեց հրդեհը, բայց ինչու՞ մահացան, ո՞րն էր պատճառը, որ երիտասարդ տղաները, որոնք առավոտյան բավականին մեծ ծավալի աշխատանք են իրականացրել, չկարողացան վեր կենալ և 15 հոգի մեկ մարդու նման մահացա՞ն։ Մեկը չէ, երկուսը՝ չէ, խոսքը մոտ 28 քառակուսի մետր տարածքում 18 զինծառայողից 15-ի մահվան մասին, երեքն են փրկվել, որովհետև մեկը դրսում է եղել, մյուս երկուսին էլ լուսամուտով են հանել։ Այսինքն՝ երկուսը կարողացան գալ լուսամուտին, որ դուրս գան, բայց մյուսները չկարողացա՞ն, տեղում մահացա՞ն»։ Հարցադրումները փաստաբանը կբարձրացնի դատական նիստերի դահլիճում՝ քրեադատավարական և քրեաիրավական բովանդակ իմաստներով, սակայն, այս պահին ևս հարց հնչեցրեց՝ փիլիսոփայորեն, որի պատասխանն ունենալու պարագայում պետք է որոշել՝ որն է Եղիշե Հակոբյանի մեղքը և ինչքան է կազմում դա.« Խաղաղ ժամանակ՝ ենթադրաբար քնած զինվոր, ցանկացած որևէ մեկը թող փորձի քնած ժամանակ որևէ ծուխ լինի կամ հոտ լինի, մարդն անմիջապես արթնանում է։ Չի կարող այսպես լինել»։ Ըստ փաստաբանի՝ հրդեհի բռնկման պահին կամ բռնկումից անմիջապես հետո նրանք ի վիճակի չեն եղել շարժվելու, բնազդաբար պայքարելու իրենց կյանքի համար, ինչի պատճառով մահացել են։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:31 01/09/2023  |  ԼՐԱՀՈՍՀնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհված զինծառայողների իրավահաջորդներ
08:21 31/08/2023  |  ՄամուլՆախաքննության ավարտ՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»
08:40 28/07/2023  |  ՄամուլԱզատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի մասով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
18:53 22/06/2023  |  ՄեկնաբանությունՄահացել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը
11:16 07/06/2023  |  ՄեկնաբանությունԱզատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին
14:05 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵս միայն արդարություն եմ ուզում, իմ տղան ոչնչում մեղավոր չէ. կացարանի հրդեհի գործով կալանավորված մայորի մայր
13:26 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍՔննությունը պետք է պարզի՝ ինչու են զինվորները տեղակայվել քոչվորների կառուցած շինությունում.փաստաբան
10:31 19/05/2023  |  Քրեական խրոնիկոնՆախաքննական մարմինը 4 ամիս է՝ փորձում է հիմնավորել 15 զինծառայողի մահվան գործով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը (տեսանյութ)
08:18 12/05/2023  |  ՄամուլԿացարանի հրդեհի գործով նոր, ուշագրավ վարկած. «Ժողովուրդ»
17:49 27/04/2023  |  ԼՐԱՀՈՍԿացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները վարչապետի հետ հանդիպումից հետո խուսափեցին լրագրողների հարցերից

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]