ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուշադրություն դարձնելով ադրբեջանական կրակային կետերին, թե երբ ինչ են թիրախավորում, կարելի է գծել նրանց ԳՇ պետի քարտեզը․ ազատամարտիկ 09/01/2023 20:29 | Քաղաքական
Ադրբեջանը բոլոր ուղղություններով կրակելու է, որպեսզի զավթի Արցախի մնացած մասն ու միջանցք ստանա Սյունիքով։ Այն, ինչ հիմա կատարվում է, կանխատեսելի էր։ Հակառակորդի պլանները ձախողելու և իրավիճակը փոխելու ընդամենը մեկ ճանապարհ ունենք՝ Հայաստանն ու Արցախը պետք է հանդես գան մեկ ճակատով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից Կամո Հարությունյանը։
«Հակառակորդը պարզ ասում է՝ Արցախի մնացած մասն եմ ուզում ու միջանցք՝ Սյունիքով, իսկ եթե չեք տալիս, ապա մտնելու եմ Ջերմուկ, Սևան և այլն։ Երբ ուշադրություն ես դարձնում նրանց կրակային կետերին, թե որտեղ ինչ են սարքում ու երբ ինչն են թիրախավորում, կարող ես գծել նրանց ԳՇ պետի քարտեզը։ Նրանք ուզում են, որ մենք պարենք իրենց նվագի տակ ու կլինի դա, թե չէ, կախված է մեզնից․ եթե խելքի գանք ու պայքարենք Արցախ-Հայաստան մեկ ճակատով, հաջողությունը կթեքվի մեր կողմը»,-ասում է ազատամարտիկը։
Հակառակ դեպքում, ըստ Հարությունյանի, անգամ Իրանի գործոնը չի խանգարելու թշնամուն՝ կիսել Հայաստանը։ Հիշեցնելով ադրբեջանցիների կողմից Կապանի օդանավակայանի թիրախավորման դեպքը՝ ազատամարտիկը նկատում է՝ հարևան Իրանը չի կարողանա խոչընդոտել ադրբեջանական նկրտումներին, եթե Հայաստանն անգամ հասցեական գնահատական չի տալիս թշնամու ագրեսիային, էլ չենք ասում՝ համարժեք պատասխան։
«Նախ՝ ամենասկզբից էլ պարզ էր, որ ադրբեջանցիները չեն թողնելու օդանավակայանը գործի։ Հիմա էլ, երբ թիրախավորելուց հետո անվտանգության լրջագույն խնդիր կա, բայց դա պատճառաբանում են «եղանակային պայմաններով», մեղմ ասած, անհասկանալի է։ Այն հենակետը, որտեղից կրակել են, ուղղակի պետք է վերացվեր՝ անվտանգությունն ապահովելու համար»-ասում է ազատամարտիկն ու հիշեցնում, թե ինչպես թիրախավորվեցին ու փակվեցին Սոթքի հանքը, հետո Երասխի գործարանի շինարարությունը դադարեցվեց, հաջորդիվ էլ Զանգեզուրի պզնձամոլիբդենային գործարանը հայտնվեց թիրախում։
Այս պահին Արցախում ուժ գործադրելու մեծ ցանկություն ունի Ադրբեջանը, սակայն որոշ հանգամանքներ, ըստ մեր զրուցակցի, խանգարում են։ Այդուհանդերձ, դրա համար պատրվակ ադրբեջանցիները գտնելու են, ավելի ճիշտ՝ հորինելու, որպեսզի ուժ մտցնեն Արցախ։
«Այն, ինչ անում են հիմա Արցախում ադրբեջանցիները՝ «հումանիտար օգնության» անվան տակ, մի նպատակ ունի․ ի վերջո ուժ մտցնելու պատրվակ գտնել։ Ու որքան էլ մենք փորձում ենք մեր արդար պահանջը բացատրել աշխարհին, որ մեզ սպանողից մեզ «օգնություն» պետք չէ ու դա օգնություն չի կարող լինել, առայժմ այդքան էլ չի հաջողվում։ Անգամ Լաչինի միջանցքը փակած աղավնի խեղդող «ակտիվիստ»-ին չենք կարողացել, ինչպես հարկն է, ներկայացնել ու ապացուցել, որ միջանցքի փակումը պետականորեն ծրագրված գործողություն է։
Վստահ եմ, որ այս ամենով հանդերձ՝ Արցախը չի հանձնվելու․ իհարկե, դուրս եկողներ լինելու են, բայց հիմնական մասը պատրաստ է պայքարելու։ Ու բոլոր ուժերը պետք է կենտրոնացնեն բանակի շուրջ։ Վստահություն վայելող ռազմաքաղաքական առաջնորդ եթե լինի, ում կհաջողվի համախմբել բնակչությանը, հնարավոր կլինի գոնե արժանի պաշտպանություն ցույց տալ։ Աշխարհը եթե տեսնի, որ արցախցին իր ընտրած ճանապարհից հետ չի կանգնում, շատ բան կարող է փոխվել»,-ասում է Հարությունյանն ու ավելացնում՝ դա հնարավոր կդառնա, եթե ոչ խաղաղապահի, ոչ էլ դիտորդի վրա ժողովուրդը հույս չդնի, այլ բանակի կողքին կանգնի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ