ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այսքանից հետո էլ Պապիկյանը չընդունի մեզ, պետք է հրաժարական տա, այլ տարբերակ չունի. Կարինե Մանավազյան 09/01/2023 17:48 | ԼՐԱՀՈՍ
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ակնկալում են, որ այսօր, ի վերջո, կկայանա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումը։
«Այսօր երեկոյան 17։30-ից 18։00-ն պետք է նախարարության դռան մոտ կանգնած լինենք, որ ուրիշ մահանա չբռնի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քիմիկների» զորամասի անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը։
Հանդիպումը, ինչպես ավելի վաղ հայտնել էր Կ.Մանավազյանը, խոստացվել էր կազմակերպել դեռևս այս տարվա մայիսի 2-ին, սակայն տարբեր պատճառաբանություններով դրանք անընդհատ ձգձգվել են։ Ծնողները պարբերաբար ակցիաներ են կիրառում ՀՀ ՊՆ շենքի մոտ, օգոստոսի 30-ին իրավիճակը բավականին լարված է եղել, անգամ քաշքշուկ առաջացել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի և ծնողների միջև։ Իրավիճակի հանդարտվելուց հետո, նախարարության շենքում գտնվող ծնողներին խոստացվել էր նախարարի հետ հանդիպում կազմակերպել օգոստոսի 31-ին՝ ժամը 17։00-ին, սակայն այն կրկին հետաձգվել էր եւ նախատեսվում է անցկացնել այսօր՝ ժամը 18։00-ին։
«Անընդհատ հետաձգում են, որովհետև ասելու բան չունի երևի։ Այնքան են խաբել, որ էլ չգիտեն՝ ինչ խաբեն։ Կարծում եմ՝ այս անգամ պետք է ընդունիեթե այդքանից հետո չընդունի, ապա պետք է հրաժարական տա։ Ուրիշ տարբերակ ինքը չունի»,- ասաց Կարինե Մանավազյանը։
Նրա խոսքով՝ իրենց միակ պահանջը չի փոխվել՝ վերադարձնել իրենց որդիներին։
«Երեկ չէ առաջին օրը մեզ տվել են մի հատ հիմար պատասխան, թե «մենք ի՞նչ իմանանք՝ ձեր էրեխեքը որտեղ են։ Մենք չգիտենք»։ Դա փոխնախարարն է ասել (նկատի ունի փոխնախարար Արման Սարգսյանին – խմբ.)։ Արդեն իրենց նագլիությունը չափեր չունի։ Մանավանդ վիրավոր սիրտ ունեցող ծնողին պետք է մեղմացնել։ Գոնե կանչեին ներս, ասեին այս մի բաժակ ջուրը խմեք, հանգստացեք։ Ոստիկանները նախարարության ներկայացուցիչներից ավելի լավ էին վարվում»,- ասաց նա։
Անհետ կորածի ծնողն այսօրվա հանդիպման հնարավոր կայացման դեպքում էլ մեծ սպասելիքներ չունի։ Իր խոսքով՝ հանդիպումը նշանակվել է՝ պարզապես իրենց հնարավորինս հանգստացնելու համար միայն։
«Էս ամբողջի հանգուցալուծումը Փաշինյանի հեռացումն է։ Մինչև ինքը չհեռանա ու մեկ ուրիշը չգա, այս հարցը չի լուծվի։ Ամեն ինչ իր ձեռքերում է։ Մենք հիմար չենք, շատ լավ հասկանում ենք։ Մեզ սկզբից ասեց «քարտեզները տալիս ենք՝ երեխաների դիմաց», քարտեզները տվեց, երեխա չեկավ։ «Հողերը տալիս ենք երեխաների դիմաց», հողերը տվեց, երեխաներ չեկան։ «Գերիներին տալիսն ենք մեր գերիների դիմաց», գերիներին տվեց, ոչ մի գերի չբերեց։ Բա էդ չի՞ նշանակում, որ միտումնավոր է անում ամեն ինչ»,- վրդովմունքը հայտնեց անհետ կորած զինծառայողի մայրը։
Հարցին, թե նախատեսվող հանդիպումից հետո արդյունքի չհասնելու դեպքում ինչ քայլեր են նախատեսել անել՝ Կարինե Մանավազյանն ասաց, որ իրենք դեռևս երեկ էին որոշել գնալ ու նստել «Փաշինյանի դռան դեմ»։ Սակայն, հաշվի առնելով խոստացված հանդիպման հանգամանքը՝ որոշվել է դա հետաձգել։ Իր խոսքով՝ այդուհանդերձ, իրենց գործողությունները պարզ կդառնան նաև սեպտեմբերի 12-ին սպասվող դատավարությունից հետո։
«Արդեն երկու տարի է՝ դատական պրոցեսն ընթանում է, ու հետաձգում են 5 ամսով, 8 ամսով։ Վերջին նիստն ավելի քան 2 ամիս առաջ է կայացել։ Գալիս է 10 րոպե, 15 րոպե դատ է անում. «էսինչը չկա, կամ այն ինչի դատապաշտպանը նոր է, պետք է ծանոթանա նյութերին»։ Ու նորից գնում է, նորից մի 5-6 ամիս հետաձգվում է»,- ասաց նա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում