Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Հնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհված զինծառայողների իրավահաջորդներ 09/01/2023   14:31  |  ԼՐԱՀՈՍ

Օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ներկայացվել տուժող կողմին, որով հայտնվել է, որ նշված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտարարություն են տարածել 15 տուժողների իրավահարոդներն ու նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նույն օրը քննիչի կողմից դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացվել նախապես նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությունը։

Բացի այդ, ս.թ. օգոստոսի 29-ին սույն գործով քննիչը դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացրել քրեական գործի նյութերը, որոնք բաղկացած են 22 հատորից՝ բանավոր կերպով տուժողներին և լիազոր ներկայացուցչին հայտնելով, որ դրանց ծանոթացման նպատակով տրամադրվում է երեք օր։

Ս.թ. օգոստոսի 30-ին զոհված զինծառայողների ծնողները լիազոր ներկայացուցչի հետ հանդիպել են քննիչին՝ պահանջելով տրամադրել ողջամիտ ժամկետ՝ 22 հատոր գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան միջնորդություններ ներկայացնելու համար, որը քննիչի կողմից մերժվել է։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել սույն քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազին՝ պահանջելով սույն քրեական վարույթով քննիչին հեռացնել տվյալ վարույթին մասնակցելուց՝ քրեական վարույթի ընթացքում օրենքի կոպիտ խախտում թույլ տալու համար։

Այսօր ստացվել է ներկայացված միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը՝ միաժամանակ հայտնելով, որ այսօր վերը նշված գործն ուղարկվել է դատարան։

Հարգելի՛ բարեկամներ

Վերը նշված ծավալի քրեական վարույթի նյութերին ծանոթանալու նպատակով ընդամենը 3 օր տրամադրելը, քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները չքննարկելն ու անհետևանք թողնելը, նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացություններին չծանոթացնելը, դրանց վերաբերյալ համապատասխան դիրոքորոշում ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելը տուժող կողմի համոզմամբ վկայում է այն մասին, որ սույն քրեական վարույթով թե՛ քննչական մարմինը, և թե՛ դատախազությունը դրսևորեցին որևէ կերպ չարդարացված շտապողականություն և անհասկանալի շահագրգռվածություն գործը հնարավորինս սեղմ ժամկետներում դատարան ուղարկելու համար՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, ինչպես նաև տուժողների իրավունքները։

Վերը նշվածը մեկ անգամ ևս վկայում է, որ հնարավոր ամեն ինչ արվեց սույն հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու, մեղավոր անձանց ամբողջ շրջանակը չբացահայտելու, պաշտոնական վարկածը բյուրեղացնելու և հանրությանը հրամցնելու համար։

Տուժող կողմը նախապես հայտարարել էր, որ չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացոման հնարավորությունը, միաժամանակ՝ սպասելով նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությանը, սակայն ակնհայտ է, որ տուժող կողմն ապօրինի կերպով զրկվեց մինչդատական վարույթում իրացնել իր իրավունքները։

Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով ծածկադմբոցի որևէ փորձ, փաստական տվյալների որևէ կեղծման փորձ, և սույն գործի բացահայտման ուղղությամբ որևէ խոչընդոտի, ճշմարտությունը բացահայտելուն դեմ ուղղված որևէ քայլի չի հանդուրժվելու։

Տուժող կողմն իր ուժերի ներածին չափով անելու է առավելագույնը՝ սույն գործի բոլոր ու իրական հանգամանքները բացահայտլու համար։

Զոհված 15 զինծառայողների ծնողներ`

Կարեն Դումիկյան

Ռոբերտ Ավագյան

Կարեն Կևորկով

Նորայր Սարգսյան

Վահագն Համբարչյան

Մհեր Ներսիսյան

Սպարտակ Դավթյան

Դավիթ Մարտիրոսյան

Գաբրիել Կիրակոսյան

Արմինե Գրիգորյան

Շահանե Առաքելյան

Վարդան Աբազյան

Նարինե Կարապետյան

Զալիկ Ղարիբյան

Արտակ Սարյան

Տուժողների լիազոր ներկայացուցիչ՝ Ն․ Նորիկյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:21 31/08/2023  |  ՄամուլՆախաքննության ավարտ՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով. ինչ է պարզվել. «Ժողովուրդ»
08:40 28/07/2023  |  ՄամուլԱզատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի մասով նոր որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
18:53 22/06/2023  |  ՄեկնաբանությունՄահացել է Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Գագիկ Բարսեղյանի հայրը
11:16 07/06/2023  |  ՄեկնաբանությունԱզատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Կամո Ցուցուլյանին
14:05 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵս միայն արդարություն եմ ուզում, իմ տղան ոչնչում մեղավոր չէ. կացարանի հրդեհի գործով կալանավորված մայորի մայր
13:26 31/05/2023  |  ԼՐԱՀՈՍՔննությունը պետք է պարզի՝ ինչու են զինվորները տեղակայվել քոչվորների կառուցած շինությունում.փաստաբան
10:31 19/05/2023  |  Քրեական խրոնիկոնՆախաքննական մարմինը 4 ամիս է՝ փորձում է հիմնավորել 15 զինծառայողի մահվան գործով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը (տեսանյութ)
08:18 12/05/2023  |  ՄամուլԿացարանի հրդեհի գործով նոր, ուշագրավ վարկած. «Ժողովուրդ»
17:49 27/04/2023  |  ԼՐԱՀՈՍԿացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները վարչապետի հետ հանդիպումից հետո խուսափեցին լրագրողների հարցերից
16:13 25/04/2023  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը կհանդիպի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողներին․ փաստաբան

Արխիվ

[]