ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր երկրում ԱՍՖԱԼՏ-ը դարձրել են պետականության ու Հայրենիքի հոմանիշ. Գալստյան 08/31/2023 17:19 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը գրում է.
«Սուտ, պոպուլիզմ, ոչ պրոֆեսիոնալիզմ, կառավարչական անկարողություն, պետության ապագան կասկածի տակ դրած վարչախումբ, հասարակության նպատակադրված դեգրադացիա․ մի խոսքով՝ պետությունից քաոս ․․․․
Այսպիսին է մեր ցավալի ամեն օրը․․․մեր, դեռևս անկասելի վայրէջքը․․․
Այս մասին խոստովանում են նաև իրենք՝ քպ-ականները․ իհարկե, երբ իրենք իրենցով են․․․
Երկու շաբաթ առաջ, կարծելով, թե ԱԺ հանձնաժողովի նիստը փակ է, էկոնոմիկային նախարար Քերոբյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասելով, թե «․․․խոստումների կեսը ջրած է կամ չենք անում, ինչ պլանավորած է՝ դրա կեսն էլ չի արվում, սկզբնական ծրագրերի 60% - է իրականացվել, պլանավորվածի մի մասն էլ չի լինելու, 300 պլանավորված դպրոց նախատեսված արագությամբ չի սարքվելու»։ Այստեղ կտրվեց նրա խոսքը, որովհետև թիմակիցները հասկացրին, որ ուղիղ եթերում է։
Նույն օրերին մեկ այլ քպ-ական՝ Նարեկ Ղահրամանյանը, դարձյալ ԱԺ-ում բյուջեի նախաքննարկման ժամանակ, չիմանալով, որ այն հեռարձակվում է, դարձյալ խոստովանական պոռթկում ունեցավ, խոսելով ասֆալտի վրա մսխված միլոնավոր գումարների, անորակ և չհամակարգված աշխատանքի մասին»։ Նրան էլ, իհարկե, լռեցրին՝ հասկացնելով, որ եթերում է։
Այս երկուսը գոնե քաջություն ունեցան սեփական թիմակիցների մոտ անկեղծանալու․․․մյուսներն այլ նարատիվի մեջ են։
Իսկ մեր երկրում ԱՍՖԱԼՏ-ը դարձրել են պետականության ու Հայրենիքի հոմանիշ։ Օրերս մի տեսանյութ ընկավ աչքովս․ մեկը ռուլետի պես փաթաթում էր հողի վրա թափված ասֆալտը։
Իսկ սուտ խոստումները, ձախողումներն ու պարտություններն համատարած են․ խողից պոկվող ասֆալտի պես մսխվում, փոշիանում է երկիրը, ինստիտուտները, մեր ներքին, տեսակային ճարտարապետությունը՝ ինքնությունը։ Ցավոք, պարտության տեսակ կա, որ անվերականգնելի է․ դա բարոյական, հոգևոր պարտությունն է, տեսակի պարտությունն է։ Մենք այդ ճանապարհին ենք։
Իսկ քպականների պետության խորհրդանիշը՝ ասֆալտը, հաշիշի պես տեղավորվել է շատերի արժեքային համակարգում ու բանականություն մթագնել։ «Կարևորը ասֆալտն ա» ասում էր մայրուղում հայտնված հավաքական մի կին կերպար՝ անդրդվելիորեն չտեցնելով մեր մայրամուտը։ Նրանք շատ են․․
․
Ձախողումները, կիսատպռատ կարկատան իմիտացիաներն ամենուր են, հանրային ուղեղներում, մտածողության մեջ․․․
Քաղաքագիտությունն ասում է, որ պատերազմում հաղթում են նարատիվները։ Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Դժվար է երևակայել անգամ, որ այսօր հանրայնացվող մտքերի ճնշող մեծամասնությունը մի հինգ տարի առաջ բարձրաձայն մտածվեր կամ գոյության իրավունք ունենար։
Օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ ԿԳՄՍ բարձր պաշտոնեությունը հայտարարում է, որ 2, 5, 7 և 10-րդ դասարանների համար նախատեսված որոշ դասագրքեր տպագրված չեն, այսինքն՝ սեպտեմբերի 1-ին չեն կարող մտնել դպրոց․․․ Պատկերացնում եմ որոշ տնօրենների կանգ առած միտքը․․․
Միաժամանակ խորհուրդ է տալիս ուսուցիչներին դասապրոցեսը սկսել՝ էլեկտրոնային հարթակներից հայթհայթելով նյութերը։
Թե քանի աշակերտի, քանի ուսուցչի, ինչ ծավալների մասին է խոսքը, դժվար չէ պատկերացնել։ Մինչդեռ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ըստ պլանավորման և հայտարարված ծրագրի պիտի ներդրվեր հանրակրթական նոր չափորոշիչը՝ նոր դասագրքերով։
Հարց՝ առանց նոր դասագրքերի ինչպե՞ս եք պատկերացնում նոր չափորոշչի գործադրումը։
Սա խայտառակ ձախողում է, հերթականներից մեկը, և ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Համոզված եմ՝ ոչ ոք։
Իսկ հանրակրթական «բարեփոխումների» մասին որքան են տարփողել․․․միլիոններ ծախսել վստահաբար․․․
Նույնքան խոցելի և մինչև վերջ չմտածված է ուսուցիչների կամավոր ատեստացիայի գործընթացը։ Եվ պատահական չէ, որ կամավոր ատեստավորման շահառուների թիվն այդքան աննշան է։
Իսկ ԱԺ ամբիոնից նախարար ու վարչապետ «ներշնչող» թվեր են հրապարակում․․․ թոշակի և ասֆալտի ֆետիշով ապրող զանգվածի համար՝ թմբիր․․․
Կարևորը փքած պատկերն է՝ պոպուլիզմը, նախկինի մերկապարանոց մերժում-ատելությունը, բովանդակային և խորքային բարեփոխման փոխարեն․․․պլակատների ու պոպուլիզմի հրապարակումը․․․
Հիմա կասեք՝ ի՞նչ պատասխանատվություն․ ողջ երկիրն է կազմաքանդվում։ Եվ դուք ճիշտ եք․ սրանք մի բան են լավ անում՝ քանդելը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից