ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության հանձնաժողով է ստեղծել, մինչդեռ շատերն անտեղյակ են եղել, որ ընդգրկված են հանձնաժողովի կազմում 08/31/2023 20:35 | ԼՐԱՀՈՍ
ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության համար Փաշինյանի ստորագրությամբ այսօր ստեղծված հանձնաժողովի անդամներից շատերն անակնկալի են եկել կառավարության որոշումից։
Հիշեցնենք, որ 2024թ. հունիսին ավարտվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանից ներկայացված դատավոր, նախկին օմբուդսման Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և արդեն սեպտեմբերին ՄԻԵԴ-ում Հայաստանը կներկայացնի այլ դատավոր, քանի որ Արմեն Հարությունյանն իր պաշտոնը ստանձնել է հենց սեպտեմբերին: Փաշինյանի օգոստոսի 31-ի որոշմամբ հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմը, աշխատակարգը։
Ըստ որոշմանը կից ներկայացված հավելվածի՝ հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ իրենց համաձայնությամբ, արդարադատության ու արտաքին գործերի նախարարները, միջազգային իրավական հարցերի ներկայացուցիչը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ՓՊ նախագահը, արդարադատության ակադեմիայի ռեկտորը, դատավորների միության նախագահը՝ իրենց համաձայնությամբ։ Ընդ որում, ինչպես հայտնի դարձավ, նախապես որևէ քննարկում հանձնաժողովի անդամների մասնակցության վերաբերյալ չի եղել, նրանց համաձայնությունը չի ստացվել։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ նրանցից շատերն «անակնկալի» են եկել կառավարության այսօրվա որոշմամբ, չի բացառվում, որ նրանցից ոմանք հրաժարվեն հանձնաժողովի կազմում ներգրավվելուց։
Նշենք, որ հրապարակված ակտի համաձայն՝ ընտրության հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության կամ համաձայնության բացակայության դեպքում ՀՀ վարչապետը երկօրյա ժամկետում համալրում է Հանձնաժողովի կազմը՝ նշանակելով նոր անդամներ: Հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի կենտ թվով անդամներից, որոնց ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել իննից:
Ի դեպ, ՄԻԵԴ-ում դատավոր նշանակվելու համար պաշտոնապես առաջադրված թեկնածուներ, որպես այդպիսիք, դեռևս չկան, սակայն արդեն շրջանառվում են որոշ անուններ։ Այսպես, ըստ շրջանառվող լուրերի, ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում նշանակման հավակնություններ ունեն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը,ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի կինը՝ Լուսինե Հակոբյանը, ինչպես նաև՝ շոշափվում է փաստաբան Արման Զրվանդյանի անունը։ Համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների հիմնական «ֆավորիտը» Վահե Գրիգորյանն է, որն իր առջև, կարծես թե, խնդիր է դրել՝ անհապաղ երկրից հեռանալու։ Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ապա վերջինիս «շանսերը» մեծ չեն, քանզի նա արդեն հաջողացրել վարկաբեկել իրեն միջազգային մասնագիտական հանրության շրջանում։
Ի. Ս.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից