ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական շոուի նպատակը միջազգային ճնշմանը հակակշռելն է․ որ ճնշումները շարունակվելու են, ակնհայտ է, բայց հարցական է, թե երբ դրանք արդյունք կտան․ Արթուր Մոսիյան 08/30/2023 15:52 | ԼՐԱՀՈՍ
Անկախ նրանից Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունը կհասնի արցախցիներին, թե ոչ, Ֆրանսիայի այդ քայլը փաստում է, որ քաղաքակիրթ աշխարհը քաջատեղյակ է ադրբեջանական պաշարման հետևանքով Արցախում ստեղծված ճգնաժամին ու փորձում է օգնության ձեռք մեկնել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
«Սա միջազգային մակարդակով ճնշման մի ձևէ։ Հավանական է, որ Ադրբեջանը թույլ չի տալու, որ այս օգնությունը ևս մտնի Արցախ, քանի որ բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի միջազգային հանրության վրա։ Կարծում եմ, որ գործնական քայլեր էլի են արվել, իսկ թե երբ արդյունք կտան դրանք, ժամանակը ցույց կտա»,-նշեց Մոսիյանը։
Ադրբեջանական կարմիր մահիկով օկուպացված Ակնայից իր իսկ կողմից արդեն 9 ամիս պաշարման մեջ պահող արցախցիներին, իբր, «օգնություն» ցուցաբերելու համար դեպի Ասկերան երկու մեքենա բեռ ուղարկելու Ադրբեջանի քայլը, Մոսիյանի խոսքով, շոու է ու նպատակ ունի թույլ չտալու, որ Լաչինի միջանցքով հումանիտար որևէ օգնություն մտնի Արցախ։
«Այդ շոուն սարքելով՝ Ադրբեջանը փորձում է հակակշռել միջազգային ճնշմանը և ասելու է, թե օգնության կարիք ունեն, ապա ինչու մեր ուղարկածը չեն ընդունում։ Իրականում բոլորս էլ շատ լավ հասկանում ենք ադրբեջանական բեմադրության իրական նպատակներ, և եթե մի կաթիլ հումանիզմ լիներ Ալիևի մոտ, չէր փակի Լաչինի միջանցքը ու չէր արգելի, որ հումանիտար բեռները մտնեին Արցախ։
Այն, որ օկուպացված Ակնայից ադրբեջանական որևէ բեռ չպիտի մտնի Արցախ, Մոսիյանը վստահ է, ու հիշեցնում է՝ արցախահայությունը ևս դեմ է թշնամուց այլուր ընդունելուն։
Երկու օր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ընդլայված խորհրդակցությունից հետո Արցախի նախագահն ԱԺ դիմաց հավաքված բազմությանը վստահեցրել էր, որ գործել կարող է միայն մեկ մարդասիրական միջանցք և դա Լաչինի միջանցքն է։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչ որոշումներ կկայացվեն իշխանության կողմից այսուհետ, ցույց կտա ժամանակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ