ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առևանգելու են բոլոր նրանց, որոնք ինչ-որ մի ժամանակ իրենց ֆեյսբուքյան էջում Ալիևի ծաղրանկար են դրել, իսկ պատերազմների մասնակիցներին դատապարտելու են որպես «ահաբեկիչների». Զոհրաբյան 08/30/2023 15:59 | ԼՐԱՀՈՍ
Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակելու է քաղաքականությունը, ակնհայտ է, որ արդեն բացահայտ ցուցակներով մտնելու են տներ, մարդկանց առևանգելու են տներից։ Առևանգելու են բոլոր նրանց, որոնք ինչ-որ մի ժամանակ իրենց ֆեյսբուքյան էջում Ալիևի ծաղրանկար են դրել։ Քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, այս աղետը շարունակվելու է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից ադրբեջանցիներն օգոստոսի 28-ին առևանգել են երեք երիտասարդի։ Նախ՝ հայտնի դարձավ նրանցից մեկի՝ 22-ամյա Ալեն Սարգսյանի առևանգման մասին, ապա՝ պարզվեց, որ առևանգվածներն իրականում երեքն են՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, որոնք, ըստ ադրբեջանի, 10-օրյա վարչական կալանքի են ենթարկվել։ Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներում, պաշտոնական աղյուրների հղմամբ, հրապարակվել է երիտասարդների լուսանկարը, որտեղ ակնառու էր, որ երիտասարդների նկատմամբ բռնություն է գործադրվել, առնվազն, Ալեն Սարգսյանի ձեռքին առկա էր մարմնական վնասվածք, իսկ հագուստը կեղտոտված էր։ Փաստացի Ադրբեջանն անգամ չի խուսափում ցուցադրել գերիների նկատմամբ բռնությունը։
Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ 21-րդ դարում՝ միջազգային հանրության լուռ համաձայնության ներքո՝ Ադրբեջանն ամեն օր մարդ է առևանգում։
« Դուք պատկերացնու՞մ եք Արցախում ապրողների վիճակը, որ գալիս են ՀՀ՝ ուսանելու կամ հիվանդ են տեղափոխում, այն մարդու, որ շունչները պահած սպասում են այդ մի քանի րոպեն՝ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետով իրենց ամուսինը, որդին, աղջիկը կկարողանա՞ անցնել, թե կգերեվարվի ադրբեջանցու կողմից։ Կրկնում եմ՝ քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, այդ ամենը շարունակվելու է։ Վաղը մտնելու են մարդկանց տները և տներից են առևանգելու, դեռ շատ մեծ հարց է, թե որտեղից են ադրբեջանցիների ձեռքերում այդպես օպերատիվ կերպով հայտնվել բոլոր այն մարդկանց ցուցակները, որոնք տրորել են Ադրբեջանի դրոշը, ովքեր իրենց ֆեյսբուքյան էջերում տեղակայել են Ալիևի ծաղրանկարը։ Ադրբեջանցիների մոտ այդ բոլոր ցուցակները կան»,- ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով երիտասարդների նկատմամբ բռնությանը՝ Զոհրաբյանը նշեց. «Լանչ որոճող նախիրին՝ ի դեմս միջազգային հանրությանը, որին նստացրել են ադրբեջանական «նավթ» թմրադեղի վրա, ձեր լռությունը բզի նման վաղը մտնելու է ձեր հետևը, հասկանու՞մ եք»։ Զոհրաբյանը, զուգահեռներ անցկացնելով, նկատեց, որ եթե նման դեպք լիներ Ուկրաինայում, «CNN-ը չէր իջնի ռեգիոնի վզից», ռեպորտաժը ռեպորտաժի հետևից կլիներ, ճիշտ կանեին, բայց այս դեպքում միջազգային մամուլը հրաժարվում է անդրադառնալ անգամ նրան, որ օրը ցերեկով Ադրբեջանը մարդ է գողանում՝ կենդանի, ողջ տղաների, որոնք գալիս էին ՀՀ՝ սովորելու, բռնություն գործադրում, տղաներին ստիպում են տեսախցիկի առջև ասել, որ իրենք զղջում են իրենց արարքի համար, որ սխալ են արել՝ Ադրբեջանի դրոշը տրորելով, ինչից հետո խոստանում են 10 օրից բաց թողել։
«Մեկին բաց կթողնեն, մյուսին՝ բաց չեն թողնի, մեկ նկատմամբ ավելի դաժան հաշվեհարդար կտեսնեն։ Մյուսին, ինչպես օրինակ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որին նույնպես առևանգել են նույն անցակետից՝ պատճառաբանելով, թե իբրև նա Խոջալուի դեպքերի ժամանակ անարգել է ադրբեջանցուն և այլն, առաջիկայում արդեն Ադրբեջանի դատարանը դատելու է որպես ռազմական հանցագործի, մարդու, որը սրտի բաց վիրահատության կարիք ուներ և ամեն օր կարող է մահանալ, որովհետև նրան հրատապ տեղափոխում էին Երևանի սրտաբանական՝ հրատապ վիրահատելու համար։ Ամեն օր կապի մեջ եմ Վագիֆի ընտանիքի հետ, անգամ հնարավորություն չեն տվել, որ Վագիֆը տեսակապով խոսի ընտանիքի անդամների հետ»,- նշեց Զոհրաբյանը՝ ցավով արձանագրելով, որ այսօր Հայաստանն այնքան անօգնական է, այնքան ոչ մի արժեք չունի միջազգային ակտով, որ ով չի ալարում՝ Հայաստանի վրա ոտքերը տրորում է և դա ունի մեկ մեղավոր՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը, քանի դեռ այդ մարդն է Հայաստանի անունից բանակցողը, ամեն օր առևանգելու են, մի քանի ամսից՝ առևանգելու են հենց Կասկադի կենտրոնից, ում ցանկանան՝ գալու են վզին տան և առևանգեն, քանի դեռ ունենք նման իմպոտենտ, անդամալույծ, անկարող իշխանություն։
Զոհրաբյանն ընդգծում է՝ պետք է փոխվի բանակցողը, պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որ հնարավորություն ունենանք փոխելու բանակցողին, որ նոր բանակցողը նույն Ադրբեջանի, միջազգային հանրության հետ բանակցելուց ասի՝ վերջին ստորագրած փաստաթուղթը, որին պարտավոր ենք բոլորս լինել հավատարիմ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որի տակ դրված է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի, Ալիևի ստորագրությունը, այդ ստորագրությամբ հաստատված է, որ Լաչինի միջանցքով անխափան ելումուտը պետք է ապահովվի, այդ ստորագրությամբ նախատեսված չէ, որ ադրբեջանցիները պետք է ամեն մարդ գողանան, նախատեսված չէ, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է գա և ներխուժի ՀՀ սուվերեն տարածք ՝ 160-400 քառակուսի կմ գրավի ՀՀ սուվերեն տարածքը։
«Քանի դեռ բանակցողը Նիկոլն է, նոր դիվանագիտական օրակարգ չենք կարող դնել թե՛ Ադրբեջանի հետ, թե՛ միջազգային հանրության հետ երկխոսելիս։ Նիկոլն այդքանը հասկանում է, բայց նա ինքնակամ չի հեռանալու։ Եթե նա այդքանը հասկանալով, հասկանալով, որ իր թիվ մեկ բանակցող լինելը հասցնելու է այդ իրավիճակին, որ արդեն գողանալու են Սիսիանից, Կապանից, Ջերմուկից, կամովին պետք է հեռանա և հեռանար, դա կլիներ այլ խոսակցություն, բայց իրեն ճանաչելով, վստահեցնում եմ, որ ինքը դա չի անելու, ուրեմն պետք է իրեն հեռացնել։ Կամ իրեն հեռացնում ենք, կամ փակում ենք երրորդ հանրապետության էջը. Արցախի մասին այլևս խոսք չկա »,- նշեց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կողմից դրսևորվող փաստացի անգործությանը և առևանգումը կանխելու համար որևէ քայլ չձեռնարկելուն, Զոհրաբյանն արձանագրեց, որ փաստ է՝ ռուս խաղաղապահներն իրենց մանդատի ամբողջ ծավալով իրենց առաքելությունը չեն իրականացնում, բայց ալտերնատիվ չկա։
«Ո՞րն է ալտերնատիվը։ Մենք հասել ենք իրավիճակին, որ ասում ենք՝ ավելի լավ է ռուս խաղաղապահները մնան, քան լինի Թուրքիան։ Ալտերնատիվ չկա։ Իսկ երբ խոսում ես ռուսաստանցի գործընկերների հետ, իրենք էլ ասում են՝ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ, մենք չենք կարող, մեր մանդատի մեջ չի մտնում Ադրբեջանի ներքին գործերին խառնվելը։ Հասկանում եմ, որ շատ դեպքերում փորձում են իրենց անգործությունը սվաղել դրանով, բայց պետք է հասկանանք, որ այդտեղ ճշմարտություն կա՝ Նիկոլն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ այն, ինչ այսօր կատարվում է Լաչինում, Բերձորում, Ստեփանակերտում, դա, ըստ միջազգային հանրության, Ադրբեջանի ներքին գործն է և ոչ ոք իրավունք չունի խառնվելու երկրի ներքին գործերին»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինքնապատակ չեն ասում, որ Փաշինյանը պետք է հեռանա, հակառակ դեպքում՝ յուրաքանչյուրս կարող ենք հայտնվել առևանգվածի կարգավիճակում, որովհետև չկա ՀՀ-ում որևէ քաղաքացի, որը երբևէ Ադրբեջանի դրոշի, Ալիևի մասին ոչինչ ասած կամ գրած չլինի, բոլորս պոտենցիալ գերիներ և հանցագործներ ենք՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքով, իսկ պատերազմներին մասնակիցներին, այդ թվում՝ Արցախի հերոսներին, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, բոլորին դատապարտելու են որպես ահաբեկիչներ՝ 20 տարվա և ցմահ ազատազրկման։
Ի. Ս.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ