ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարգին Հայկոյից Անկարգ Հայկո. Միքայել Սահակյան 08/30/2023 12:51 | Մեկնաբանություն
ՀՀ վարչական, վերաքննիչ վարչական եւ վճռաբեկ դատարաններն ինձ աշխատանքից ազատելու՝ Երեւանի քաղաքապետ Մարությանի կարգադրությունը համարել են ԱՆՕՐԻՆԱԿԱՆ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Համայնքային ծառայության երրորդ դասի խորհրդական, տնտեսագիտության թեկնածու, տեղական ինքնակառավարման փորձագետ Միքայել Սահակյանը.
«Ճիշտ է՝ դատարանն էլ է խփել եւ’ նալին, եւ’ մեխին՝ կարգադրությունը համարել է ապօրինի, սակայն աշխատանքի վերականգման փոխարեն փոխհատուցում է սահմանել։
Քանիցս նշել եմ՝ Կարգին Հայկոն լավ կատակերգու է, սակայն, որպես քաղաքամայր Երեւանի քաղաքապետ, Երեւանի խայտառակությունը։ Ի՞նչ է արել նա Երեւանի համար, որ հիմա էլ դարձյա’լ գովազդում է իրեն՝ հրեշտակի տեղ դրած։
Երեւանի բոլոր քաղաքապետերը կամ քաղաքական թիմերն էլ ավտոբուսներ են ներկրել, դու էլ ես ներկրել, բայց լուծե՞լ ես տրանսպորտի հարցը. ո’չ, միակ դեպքը, երբ որոշվել ու վերջնական ինստիտուցիոնալ փոփոխության նախահիմք էր ստեղծվել տրանսպորտային ամբողջ համակարգը փոխելու համար , ու պետք է այդ ծրագիրը կյանքի կոչվեր 2014-2017թթ էին, որի վրա, ի դեպ, Երեւանի բյուջեից՝ երեւանցիների գրպանից, ծախսվել էր շուրջ 1մլն դոլար՝ մեծբրիտանական կազմակեպությանը վճարելու համար, եկար ու, պատռելով կամ առանց պատռելու, այդ ծրագիրը դեն նետեցիր։
Վերելակները պիտի ամբողջովին փոխեիր, փոխեցի՞ր. ո’չ, մինչ օրս մահվան դեպքեր են գրանցվում։
Աղբահանության խնդիրը ամբողջովին լուծեցի՞ր. ո’չ, 100-ավոր միլիոններ ծախսեցիր, որի նպատակային ու արդարացված լինելը դեռ միանշանակ քննարկման առարկա կդառնա, մի տեսակ շատ «նվերներ» ստացավ ու շատ ծախսեր կատարեց Երեւանն այդ ժամանակահատվածում։
Թափառող շների դեմ էիր պայքարում. թափառող շները շատացել են ու ագրեսիվացել, որոշներն էլ՝ դակված-համարակալված ականջերով իրենց ձագերին են կաթ տալիս։
Կառուցվելիք մետրոյի կայարանի ու շրջանցիկ ճանապարհների եւ էստակադաների մասին էլ, թերեւս, լռեմ։
Երեւանի աշխատակազմն, իբր, ուզում էիր օպտիմալացնել՝ 5-6 հաստիք կրճատեցիր, 50-60-ն ավելացրեցիր։
Շարքը շատ երկար կարելի է շարունակել՝ ընդհուպ հասնելով քո տան անդամին, որը համարյա քո չափ լիազորություններ ուներ ըստ շրջանառվող լուրերի ու փաստերի, մեկ-մեկ էլ՝ ավելի, սակայն դրա փոխարեն հարց ուղղեմ քեզ՝ ինչու՞ ես ապօրինաբար ինձ աշխատանքից ազատման կարգադրություն տվել, բայց, միեւնույն է, հրեշտակի տեղ դրած ես ինքդ քո մասին արտահայտվում։
Կարո՞ղ ես պատասխանել, եւ հետո՝ ի՞նչ ես արել դու Երեւանի համար, կբերե՞ս գեթ 1 ամբողջական ու ավարտուն ծրագրի օրինակ, թեկուզ եւ՝ փոքր։ Ես ինձ իրավունք եմ վերապահում նման հարցադրում անել, քանզի ունեմ հստակ կատարված ներդրումներ. Երեւան քաղաքի 1-ին քառամյա զարգացման ծրագրի համահեղինակն եմ, որն, ի դեպ, մինչ օրս բազիսային փաստաթուղթ է Երեւանի զարգազման բոլոր ծրագրերի համար, Երեւանի արարողակարգի ոլորտի ինստիտուցիոնալ կյանքի կոչման ու կայացման ժամանակահատվածում ղեկավարել եմ այն, այնուհետ՝ համակարգել։ Ունեմ նաեւ այլ գիտականորեն հիմնավորված ներդրումներ Երեւանի կառավարման ու զարգացման ոլորտներում։ Միջազգային տարբեր կապեր եմ հաստատել ու զարգացրել, բարձրացրել եմ Երեւանի հանրաճանաչելիությունը աշխարհի տարբեր երկրներում ու կազմակերպություններում, որն, ի դեպ, քո հայտնվելուն պես օրեցօր նվազեց եւ հասավ պատմական խայտառակ մինիմումի. ոչ մի օտարերկրյա մայրաքաղաքի, խոշոր քաղաքի կամ գոնե գյուղական համայնքի ղեկավար այդպես էլ պաշտոնական այց չկատարեց Երեւան, քեզ էլ չընդունեց իր մոտ։
Դու, թերեւս, ամենավտանգավոր հայախոսներից ես, որը գիտակցաբար բաժանեց հայերին սեւերի ու սպիտակների, ինքդ էլ վերջում մնալով քո բաժանման արանքում՝ գորշ, ավելի շուտ՝ անգույն։
Հիմա, երեւանցիների վճարված հարկերից քո ապօրինի որոշման արդյունքում, դատարանի վճռով Երեանի քաղաքապետարանը պետք է փոխհատուցի ինձ, այդ նույն երեւանցիների գրպանից, որոնցից դու ձայն ես խնդրում, այդ նույն երեւանցիների, ում մոտ կրկին սուրբ ես ձեւանում, սակայն փաստացի ապօրինություն ես արել։ Ի դեպ, ես այն քչերից եմ, ով հետեւողական է եղել ու պայքարել է ապօրինի կարգադրությանդ դեմ 2
տարուց ավելի, այն որոշմանդ, որը կայացրել ես արձակուրդիս ժամանակ, եւ որն արդեն զավեշտալի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, իսկ շատերը, ում հանդեպ եւս ապօրինություններ են եղել, գլուխ չեն դրել։
Հիմա դու կրկին եկել ես առաջին պլան՝ որ ի՞նչ անես. գնա’ քո քաղաք՝ Պրահա, տրամաբանական է, չէ՞, եթե 23 գույք ես հայտարարագրել արտասահմանում՝ հիմնականում Չեխիայում, եւ ոչ մի սեփականություն Հայաստանում, Երեւանում, ավելին, օդում կախված լուրերի համաձայն, ընտանիքիդ ամդամներն էլ ՀՀ քաղաքացի չեն (դու էլ համարյա հաստատել ես, սակայն այդտեղ էլ անազնիվ ես՝ խուսափում ես հստակ պատասխանից), ուրեմն քո քաղաքը հաստատ Երեւանը չէ։
Հասկանալի է՝ վերջին ժամանակներում պոպուլիզմի ու ստախոսության ահռելի մեծ չափաբաժին կա քաղաքականության մեջ, բայց քոնը բեմն է, ինչպես դու ես բնորոշում՝ <<կլովունությունը>>, այդտեղ նման հատկությունները գոնե հումոր կարող են ընկալվել։
Աստվածաշունչ ես ցիտում ու զզվում շատ հայերից. հիմա դու ո՞վ ես, երբ արածդ դասական ցինիզմ է։ Իսկ հին ու նոր չիպերից մի խոսիր՝ այդպիսիք չկան. Կան ենթարկվող, հարմարվող, կզող, ծռմռվող ու սողացող «չիպեր» կրողներ եւ կայուն մարդիկ։ Կարեւորը մարդ մնալն է՝ անկախ մասնագիտությունից ու զբաղեցրած դիրքից։
Ու հա՝ դու հաստատ հարիֆ չես։
Հուսով եմ, որ երեւանցիներն այս անգամ չեն սխալվի։
Աստված պահապան Հայաստան ու Արցախ աշխարհներին։ Երեւանի ընտրությունները բան չեն տալու եւ չեն էլ կարող տալ Հայի ու Հայկականության դեմ կատարվող մղձավանջային իրադարձությունները հաղթահարելու հարցում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ