ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Գուրգեն Գրիգորյանն ազատվել Շիրակի մարզի դատախազի պաշտոնից 08/30/2023 17:06 | ԼՐԱՀՈՍ
Նախօրեին մի շարք լրատվամիջոցներ արտատպել են «Փաստ» թերթում նույն օրը լույս տեսած «Սկանդալային ձևով պաշտոնից ազատվածը նոր պաշտոնի համար վարձահատո՞ւյց է լինում» վերտառությամբ ստահոդ, իրականությունն ակնհայտ խեղաթյուրող և ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի բարի համբավն արատավորելուն միտված հոդվածը, որը լի է փաստական ու տրամաբանական մի շարք սխալներով ու անհեթեթություններով։
Նախ հարկ է նշել, որ Գուրգեն Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Դրա պատճառների մասին լրատվամիջոցներին ժամանակին տրվել է պարզաբանում, ուստի դիտողականություն ապահովելու նպատակով նյութին սենսացիոն վերնագիր տալը պարզապես էժանագին հնարք է:
Եթե հրապարակման սկզբնաղբյուր լրատվամիջոցը հետապնդեր հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու ազնիվ նպատակներ, ապա պարտավոր էր արձանագրել նաև, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով դեռևս 2023թ․ փետրվարի 28-ին որոշում է կայացվել Գ․Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ մեղսագրվող արարքը նրա կողմից չկատարելու հիմքով։ Գիտակցաբար թերի տեղեկությունների վրա նման տեղեկատվական մանևրներ կատարելը ոչ միայն լրագրողական էթիկայի պակասի, այլ նաև Գ․Գրիգորյանին անձնական թիրախավորման խոսուն վկայությունն են:
Երկրորդ՝ Գուրգեն Գրիգորյանը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2023թ. հուլիսի 10-ին, իսկ վարչության պետի պաշտոնին՝ հուլիսի 27-ին։ Մինչդեռ լրատվամիջոցի վկայակոչած՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տ․Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած և հոդվածում վկայակոչված դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է հունիսի 19-ին, իսկ Տ․Խաչատրյանի նկատմամբ, բավարար հիմքերի առկայությամբ, քրեական հետապնդումը հարուցվել է հունիսի 22-ին, այսինքն՝ նրա նշանակումներից առաջ: Հետևաբար հոդվածում զարգացվող անհեթեթ մտքերը, թե վարույթի ընթացքը օբյեկտիվության հետ աղերս չունի, և իբրև թե անհիմն քրեական հետապնդմամբ Գ․Գրիգորյանը վարձահատույց է լինում ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվելու համար, ընդամենը բորբոքված երևակայության արդյունք է։
Այս իմաստով վարույթի նախաձեռնումը և դրա ընթացքը ոչ օբյեկտիվ և առանց բավարար հիմքերի լինելու, քննիչի կողմից քննության օրինական ընթացքին խոչընդոտելու, Գ․Գրիգորյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմ հարաբերությունների մասին հոդվածում արվող դատողությունները, սուբյեկտիվ գնահատականները ոչնչով փաստարկված չեն։ Դրանք ուղղված են վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Տ․Խաչատրյանի պաշտպանի կողմից վարվող պաշտպանական պարզունակ տակտիկայի տեղեկատվական սպասարկմանը, ինչն ուղեկցվում է Տ․Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձով։
Նմանատիպ եղանակով վարույթն իրականացնող մարմնի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարումը ստվերելու, քննչական ստորաբաժանման և վերջինիս ղեկավարի վրա տեղեկատվական և հոգեբանական ճնշում գործադրելու ջանքերը, որոնք կամա թե ակամա ուղղվում են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից մարզում հանցավորության դեմ պայքարում դրսևորվող հաստատակամությունը կոտրելուն, անիմաստ են և դատապարտված են անհաջողության։
ՀՀ քննչական կոմիտե
Սկանդալային ձևով պաշտոնից ազատվածը նոր պաշտոնի համար վարձահատույց է լինո՞ւմ. «Փաստ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ