ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սկանդալային ձևով պաշտոնից ազատվածը նոր պաշտոնի համար վարձահատույց է լինո՞ւմ. «Փաստ» 08/29/2023 08:21 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ապօրինի կերպով հրազեն կրելու, խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու և զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով խուլիգանություն կատարելու համար։ Սա ի դեպ, առաջին դեպքը չէ, որ իշխանությունները թիրախավորում են Խաչատրյանի որդուն, դրանից առաջ էլ նրան ձերբակալել էին մայիսի 30-ին կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար, ըստ իրավաբանների՝ կրկին առանց որևէ լուրջ հիմնավորման, իսկ այնուհետև ստիպված էին ազատ արձակել: Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը ահազանգում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ վարույթը նախաձեռնվել է ոչ օբյեկտիվ և առանց բավարար փաստերի:
Նրա խոսքով, ըստ էության, վարույթի ընթացքը օբյեկտիվության հետ որևէ աղերս չունի, իսկ իրավապահ մարմինները պարզապես հլու-հնազանդ կերպով իրականացնում են քաղաքական իշխանություններից եկած պատվերը՝ աչք փակելով առկա փաստական տվյալների վրա: Սակայն, ուսումնասիրելով, թե ով է Տիգրան Խաչատրյանի գործով անչափ «սկզբունքային» քննիչը, ամեն բան, կարծես թե, ընկնում է իր տեղը: Բանն այն է, որ օրվա «հերոսը» ոչ այլ ոք է, քան Շիրակի նախկին դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Վերջինս իր հերթին հանդիսանում է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի մտերիմը. Քյարամյանն ու Գրիգորյանը Շիրակի մարզի դատախազությունում միասին աշխատել են և, ըստ լուրերի, պահպանում են ջերմ հարաբերությունները։ Սակայն անգամ այդ ջերմ հարաբերությունները չօգնեցին Գրիգորյանին, երբ վերջինիս նախորդ տարի գլխավոր դատախազի հրամանով ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Նրա նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել ԱԱԾ-ում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի հայտարարության հիման վրա։
Ընդդիմադիր իրավապաշտպանը ԶԼՄ-ներով հայտարարել էր, որ դատախազը մի քանի շինծու քրեական գործեր է հարուցել իր նկատմամբ։ Ինքն էլ սոցիալական ցանցերում քննադատել է Գուրգեն Գրիգորյանին, որից հետո վերջինս քրեական ենթամշակույթ ունեցող անձանց է ուղարկել իր մոտ՝ գործարք առաջարկելով։ Ինչպես երևում է, նոր պաշտոնում էլ Գրիգորյանը չի դավաճանում իր ավանդույթներին՝ արդեն Սյունիքի մարզային քննչականի պետի պաշտոնում ամեն գնով փորձելով վարձահատույց լինել իրեն պաշտոնի նշանակած անձանց՝ այս անգամ էլ իշխանությունների աչքի փուշը դարձած Խաչատրյանների ընտանիքի հաշվին: Ըստ Խաչատրյանի փաստաբանի, գործով քննիչն իր ղեկավարի հանձնարարությամբ բացահայտ կերպով խոչընդոտում է քննության օրինական ընթացքին, և վերջինս ընթանում է ոչ թե օրենքի տառին ու ոգուն համապատասխան, այլ Գրիգորյանի քմահաճույքներով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29. 08․ 23 թ համարում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ