ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարոն Բակո Սահակյան, Ձեր լռությունն ինչո՞վ բացատրենք կամ ինչպե՞ս հասկանանք, Դուք վախենո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանից, կամ նրա անունը բարձրաձայնելուց. Արցախի պահեստազորի սպա 08/29/2023 19:03 | ԼՐԱՀՈՍ
«Երեկ Արցախում ծայրահեղ ծանր բարոյահոգեբանական իրավիճակ էր։ Մենք շատ ծանր տարանք մեր երեք երիտասարդների՝ Հակարիից առևանգման փաստը։ Զայրույթը պարպվել է մարդկանց մեջ և ինչ – որ պահից այն պայթելու է, որովհետև այսպես այլեւս շարունակվել հնարավոր չէ։ Մարդիկ երեկ ինքնաբուխ կերպով հարյուրներով դուրս էին եկել փողոց, բայց, հերթական անգամ, գոլորշին բաց թողեցին ու մարդկանց ուղարկեցին տներով և սա ուղղորդված էր Արցախի իշխանությունների կողմից,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է արցախցի պահեստազորի սպա Սերգեյ Համբարձումյանը։
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան հարյուրավոր արցախցիներ ինքնաբուխ հավաքվել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նրանց ոտքի էր հանել Բերձորի միջանցքից երեք երիտասարդների հերթական առևանգման դեպքը, որը կատարվել էր Հակարիի կամրջի հարևանությամբ տեղակայված ադրբեջանկան ապօրինի անցակետով՝ Հայաստան տեղափոխվելու ընթացքում։ Վերածննդի հրապարակում բողոքի դուրս եկած արցախցիները լուսացրել էին դրսում, իսկ լուսադեմին հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Սերգեյ Համբարձումյանը հավելում է՝ Արցախում ապրող մարդկանց համբերության բաժակը լիուլի լցված է և սա ավելի քան անառիթ չէ, սակայն, հերթական անգամ, արցախյան իշխանություններին հաջողվեց լռեցնել մարդկանց ու ուղարկել տներով։
Հարցին՝ ի՞նչ էր կատարվում ողջ գիշեր Արցախի Ազգային Ժողովում, Սերգեյ Համբարձումյանն ասում է՝ տեղում չի եղել, ականատեսի աչքերով պատմել չի կարող, սակայն տեղյակ է, որ ողջ գիշեր Ազգային Ժողովի ներսում թեժ քննարկումներ են ընթացել. «Ասեցին, որ այնտեղ են եղել ոչ միայն Արցախի ԱԺ պատգամավորներն ու իշխանությունները, այլև նախկին երկու ղեկավարներ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Գիտենք, որ քննարկմանը մասնակցել է նաև Սամվել Բաբայանը, իսկ թե որպես ի՞նչ և ինչո՞ւ է նա ներկա գտնվել ղեկավարների հետ տեղի ունեցող հանդիպմանը, մեզ համար ոչ միայն անընդունելի, այլ նաև պարզ չէ։ Որևէ լուրջ բան Ազգային Ժողովում գիշերվա ընթացքում տեղի չի ունեցել։ Այդ մասին էր վկայում նաև առավոտյան կողմ Արայիկ Հարությունյանի ոչինչ չասող հերթական ելույթը»։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյո՞ք Արցախի նախագահը հրաժարական ներկայացնել, ինչի մասին ողջ գիշեր՝ մինչև լուսաբաց քննարկում էր համացանցը, Սերգեյ Համբարձումյանը պատասխանում է՝ նա հրաժարական չի ներկայացնելու այնքան ժամանակ, մինչև չստանա իր տիրոջ՝ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունն այն մասին, որ ժամանակն, արդեն, եկել է.«Ես ավելի քան վստահ եմ՝ Արայիկ Հարությունյանը, առնվազն, մինչև Երևանի ավագանու ընտրությունների ավարտը, հրաժարական չի ներկայացնելու։ Նիկոլ Փաշինյանը փորձելու է մաքսիմալ օգտագործել Արայիկի ռեսուրսները։ Եթե նա հրաժարական ներկայացնի, ապա Ալիև - Նիկոլ -Արայիկ եռոտանու մի ոտքը կոտրվելու է։ Եթե անգամ նա շատ ցանկանա հրաժարական ներկայացնել և ազատել գլուխն այս քաոսից, ապա Նիկոլ Փաշինյանը դա նրան թույլ չի տա, որովհետև նա դեռ չավարտած գործեր ունի այստեղ՝ Արցախում, որոնք բացի իրենից, ոչ ոք հանձն չի առնի կատարելու»,- ասում է պահեստազորի սպան։
Վերադառնալով Արցախի Ազգային Ժողովում տեղի ունեցած գիշերային քննարկման թեմային՝ Սերգեյ Համբարձումյանը նկատում է՝ նախկին նախագահներին հատուկ հրավիրել են՝ մասնակցելու այդ քննարկմանը և հավելում. «Եթե դուք նախագահներ հրավիրող տղաներ էինք, ապա ինչո՞ւ այդ հանդիպմանը որևէ կերպ ապահոված չէր նաև Արցախի առաջին հիմնադիր նախագահի ներկայությունը։ Իսկ ես հռետորական հարցադրում եմ կատարում՝ Արայիկ Հարությունյանին ընտրած և իշխանության բերած Բակո Սահակյա՞նը պետք է հարց լուծի կամ որևէ մեկն այսքան ժամանակ, սկսած 2018-ի կեղծ բեմադրված հեղափոխությունից և 2020 թ. խայտառակ պատերազմից հետո, գեթ մեկ անգամ Բակո Սահակյանի բերանից լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի անունը, էլ չեմ խոսում նրան վարած այս քաղաքականությանը գնահատականներ տալու մասին։ Իսկ Արցախում կա՞ գոնե մեկ մարդ, ով դեռևս չգիտի և չի հասկացել, որ այն, ինչ կատարվում է մեր երկրի հետ՝ Փաշինյան -Ալիև - Հարությունյան տանդեմի ձեռագիրն է, գլխավոր դերում, իհարկե, եղել և մնում է Նիկոլ Փաշինյանը։ Որեմն, ինչո՞ւ մենք, գոնե մեկ անգամ, Բակո Սահակյանի բերանից չլսեցինք, որպեսզի նա անվանական հարցադրումներ կատարի, գնահատականներ հնչեցնի, էլ չեմ խոսում՝ քննդատի Նիկոլ Փաշինյանի վարած այս քաղաքականությունը, իսկ հետևությունները թողնում եմ ընթերցողներին…»,- ասում է Սերգեյ Համբարձումյանը։
Մինչև Բակո Սահակյանը չկանգնի իր ժողովրդի առաջ և ներողություն չխնդրի Արայիկ Հարությունյանին աճեցնելու և մեր գլխին բերելու համար, մենք նրա ներկայությանն՝ այս կամ այն հանդիպումներին կամ քննարկումներին, չենք հավատալու, դրական գնահատականի չենք արժանացնելու, ասում է արցախցի պահեստազորի սպան և հավելում. «Բոլորովին նպատակ չեմ հետապնդում վարկաբեկել որևէ մեկին, պարզապես, այլևս հրամայական է, որպեսզի ազգի համար այս բախտորոշ և որոշիչ պահին մարդիկ դարձի գան, ընդունեն իրենց կատարած սխալները, որ ճակատագրական և անդառնալի հետք են թողել Արցախի և արցախահայության գոյության վրա և ներողություն խնդրեն։ Արցախի կեսը տվել են, այն մի կեսն էլ պատրաստվում են տալ, սակայն, ի զարմանս բոլորի, ոչ մեկ անվանական գնահատական չի տալիս և չի հնչեցնում այն մարդու անունը, ով տվել ու դեռ պատրաստվում է տալ Արցախը։ Բա խոսե՛ք, ձայն հանեք, ինչո՞ւ եք լռում, պարոն Բակո Սահակյան… Դուք տարիներ շարունակ ղեկավարել եք այս երկիրը, Ձեր սիրտը չի՞ ցավում այս ամենի համար, Դուք մտավախություն չունե՞ք, որ վաղը կարող է Արցախից մնացած այս փոքր կտորն էլ, այլևս, չլինել։ Ուրեմն, ինչո՞վ բացատրենք Ձեր այս լռությունը, ինչո՞ւ չեք խոսում, թե՞ վախենում եք Նիկոլ Փաշինյանից, կամ ո՞րն է Ձեր վախերի պատճառը… Ազնիվ խոսեք մեզ հետ, որովհետև, եթե անգամ կան վախեր, ապա մենք կհասկանանք, որովհետև ցանկացած կենդանի էակ կարող է այս կամ այն վախն ունենալ, սակայն որևէ կերպ չենք կարող և չենք պատրաստվում հասկանալ դավաճանությունը։ Ուրեմն, հիմա Ձեր լռությունն ինչո՞վ բացատրենք կամ ինչպե՞ս հասկականք…»,-ասում է արցախցի պահեստազորի սպան։
Խոսելով Արցախից դուրս եկող ուսանողների մասին՝ Սերգեյ Համբարձումյանը նկատում է՝ օրական 100 -150 ուսանող է դուրս գալիս Արցախից՝ ՀՀ-ում սովորելու նպատակով. «Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որպեսզի այդ երեխաները գան Հայաստան՝ շարունակելու իրենց ուսումը, որովհետև մեզ այո, ուսյալ սերունդ է պետք, բայց արդյո՞ք հենց հիմա դրա համար ընտրված ամենաճիշտ ժամանակն է, արդյո՞ք հիմա Արցախից կարո՞ղ ենք հարյուրներով մարդիկ բաց թողել՝ դուրս գալու համար։ Եվ երկրորդ հարցը, որ պակաս կարևոր չէ, քան առաջինքը՝ ովքե՞ր են կազմում Արցախից դուրս եկող անձանց ցուցակները..Սա մի խնդիր է, որն, անպայման, ստանալու է իր պատասխանը, որովհետև պատահական ոչինչ այստեղ տեղի չի ունենում։ Օրինակ, բոլորովին պատահական չէր, որ նախօրեին երեք երիտասարներին Արցախից ապօրինի անցակետով դուրս գալու թույլտվություն տվեցին և նրանց, իբր, Ադրբեջանի դրոշը պղծելու համար ձերբակալեցին հենց այն ժամանակ, երբ Արցախից բացակայում էր ռուսական խաղաղապահ զորամիավորման ղեկավար Լենցովը։ Հասկանո՞ւմ եք, որ առանց ղեկավարի՝ խաղաղապահ զորամիավորումն այստեղ գլխատվածի կարգավիճակում է հայտնվել և չի կարող գործել այն թափով, որով կգործեր, եթե ներկա լիներ ղեկավարը։ Եվ ահա, հենց այսպիսի պայմաններում, ապօրինի անցակետով անցնելու համար գնում են այնպիսի մարդիկ, որոնց հետ առնչվող բոլոր տեսակի տեղեկություններն ու ռիսկերը պետք է նախապես ստուգված լինեին, էլ չեմ խոսում՝ այդ մարդկանց անցակետով անցնելուց առաջ համապատասխան ինստրուկտաժի անելու մասին, որը նույնպես չի կատարվում։ Հետևաբար, նորից եմ կրկնում՝ գալու է պահը, երբ մենք ստանալու ենք նաև այն հարցի պատասխանը, թե ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են այս կամ այն մարդկանց անունները հաստատել՝ ադրբեջանական ապօրինի անցակետով անցնելու թույլտվություն տալու ժամանակ, թող որևէ մեկը սրանում չկասկածի»։
Ամփոփելով զրույցը՝ արցախցի պահեստազորի սպան անդրադառնում է նաև ադրբեջանկան կողմի տրամադրած, այսպես կոչված, հումանիտար օգնության թեմային. «Մեզ Ադրբեջանի հումանիզմը կամ հումանիտար օգնությունը պետք չէ, բայց ինչպես որ միշտ է լինում՝ չկա չարիք առանց բարիքի։ Այդ, այսպես կոչված, օգնությունը եկավ հաստատելու մի պարզ ճշմարտություն՝ Ադրբեջանն ընդունեց՝ Արցախում հումանիտար աղետ է ստեղծել։ Ուստի, հորդորում եմ Արցախի դիվանագետներին և ղեկավարներին լավ մտորել, թե ինչպե՞ս պետք է և ինչպե՞ս կարող են դիվանագիտական հարթակներում օգտագործել այս իրողությունը, որն այլևս փաստ է՝ եթե Ադրբեջանը հումանիտար օգնութուն է ուղարկում Արցախ, ուրեմն Արցախում հումանիտար աղետ է…»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից