ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևյան ցեղասպան ռեժիմը որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել․ Բեգլարյանի մի քանի հարցերն այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին 08/29/2023 22:06 | ԼՐԱՀՈՍ
Ալիևյան ցեղասպան ռեժիմը, 261 օր շրջափակելով և 77 օր լիակատար պաշարման պայմաններում պահելով Արցախի ժողովրդին, որոշել է հերթական էժանագին քարոզչական քայլը կատարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Նրանք սպասել են մինչև իրենց ցեղասպանական քաղաքականության հետևանքով Արցախում ալյուրի սղությունը հասնի կրիտիկական մակարդակի և հազարավոր ընտանիքներ ընդհանրապես հաց չունենան, որից հետո Կարմիր մահիկի բեռնատարներով ալյուր ուղարկեն Ակնա (Աղդամ)՝ իբր Արցախի ժողովրդին «օգնության» նպատակով: Նրանց թատերական ու սադրիչ մեքենաները գտնվում են իրենց վերահսկողության տարածքում և չեն կարող անցնել արցախյան անցակետը:
Մի քանի հարց այս «սուպեր հումանիստական» մտքի հեղինակներին՝
1. Եթե այդքան շատ եք անհանգստանում Արցախում սննդի սղության խնդրով, ապա ինչու՞ այսքան ժամանակ չեք բացում Բերձորի (Լաչինի) միջանցքը և չեք թույլատրում, օրինակ, հուլիսի 26-ից միջանցքի մուտքի մոտ կուտակված հումանիտար բեռների մուտքը:
2. Ինչու՞ հենց հիմա հանկարծ «հումանիստ» դարձաք, երբ շաբաթներ շարունակ մարդիկ տառապում են և նույնիսկ մահանում՝ ձեր կողմից հարուցված սննդի և այլ կենսական ապրանքների սուր սղության պատճառով:
3. Եթե դա իրոք հումանիտար բեռ է, ապա ինչու՞ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով չեք ուղարկել բեռը, այլ ստիպված ներգրավել եք ձեր փաստացի ենթակայության տակ գործող Կարմիր մահիկին՝ միաժամանակ փչացնելով այդ կառույցի չեզոք ու ապաքաղաքական հեղինակությունը:
4. Ստուգե՞լ եք միջազգային լաբորատորիաներում, որ հանկարծ ալյուրի արտադրման ու մատակարարման շղթայում ընդգրկված ադրբեջանցիները ալյուրի հետ թունավոր նյութեր խառնած չլինեն՝ ձեր իսկ կողմից խրախուսված հայատյացության ու հայասպանության քաղաքականության ոգով:
5. Արդյո՞ք հարցրել եք Իսրայելի իշխանությունների ձեր «արժանապատիվ» ընկերներին կամ այս ցեղասպանության սցենարի խորհրդատուներին, թե ինչ կանեին, եթե հայտնվեին նացիստական համակենտրոնացման ճամբարում և 261-օրյա կամ նույնիսկ 77-օրյա հալածանքներից հետո հանկարծ Հիտլերի «հումանիստ» անվամբ ճոխ ընթրիք առաջարկվեր նրանց:
6. Արդյո՞ք ձեր «հումանիստական» մտքով չի անցել, որ «օգնության» հասցեատիրոջը հարցնեք իր կարիքների ու դիրքորոշումների մասին, ինչպես ընդունված է ողջ հումանիստական աշխարհում:
7. Կարո՞ղ է հանկարծ ձեր սցենարիստները խորհուրդ տված լինեին ձեզ, որ նախօրոք ծանոթանայիք միջազգային իրավունքի հումանիտար սկզբունքներին՝ մարդասիրությանը, չեզոքությանը, անաչառությանը և անկախությանը, որոնք ամրագրվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 46/182 և 58/114 բանաձևերով: Եթե այո, ապա կասե՞ք, թե այդ չորս սկզբունքներից որ մեկին է համապատասխանում ձեր էժանագին շոուն»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ