ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրյալ Աշոտյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը հաստատող որևէ ապացույց նախարարին ուղղված հաղորդմամբ չի ներկայացվել. պարզաբանում 08/28/2023 15:33 | ԼՐԱՀՈՍ
Այսօր փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արդարադատության նախարարությունը մերժել է Արմեն Աշոտյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը, նշելով, որ դիմումում առկա նկարագրությունը բավարար չէ վարույթ հարուցելու համար:
Թեմայի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Տիգրան Աթանեսյանի կողմից 17.08.2023 թվականին դիմում է ներկայացվել արդարադատության նախարարին (արդարադատության նախարարությունում այն ստացվել է 21.08.2023 թվականին) թիվ ՀԿԴ/0157/06/23 դատական գործով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Դիմումի հիմքում մասնավորապես դրվել է Դատավորի կողմից մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 9-րդ մասի ենթադրյալ խախտում թույլ տալու հանգամանքը:
Դիմումում նշված փաստարկների և համապատասխան իրավական նորմերի համադրված վերլուծության արդյունքում, հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներն, ըստ որոնց, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթն իրականացվում է նախ և առաջ դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու սկզբունքների պահպանմամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ դիմումին տրվել է պատասխան առ այն, որ դրա շրջանակներում ներկայացված փաստարկներով չի հիմնավորվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առերևույթ լինելը:
Դիմում նշվել է նաև, որ առերևույթ առկա է կասկած Դատավորի անկողմնակալ չլինելու վերբերյալ այն հիմնավորմամբ, որ Մեղադրյալը նախկին իշխանության ամենաերևելի ներկայացուցիչներից է և հստակ դիրքորոշում ունի 01.03.2008 թվականի դեպքերի վերաբերյալ, որը չի համապատասխանում այդ ժամանակվա ընդդիմության կարծիքի հետ, իսկ Դատավորի հայրը և հարազատ եղբայրը քաղաքական հետապնդումներին ենթարկվել և ազատազրկել են նշված դեպքերի կապակցությամբ:
Հարկ է նշել, որ դիմումով չի ներկայացրել Դատավորի սուբյեկտիվ ընկալումների տիրույթում գտնվող հարցի՝ Մեղադրյալի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքը ապացուցող փաստական հիմքեր և դրանք հիմնավորող ապացույցներ, որպիսի պարագայում, հաշվի առնելով դրա սուբյեկտիվ բնույթը, հնարավոր չէ նշված փաստը հաստատված համարել: Անհրաժեշտ է ընդգծել, որ դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը սուբյեկտիվ կատեգորիաներ են և յուրաքանչյուր դեպքում դատավորն ինքն է ունակ ու պարտավոր գնահատելու՝ արդյո՞ք տվյալ գործով նա կարող է հանդես գալ որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտ:
Հետևաբար, Դատավորի կողմից տվյալ վարույթի ընթացքում անկողմնակալ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու պայմաններում հնարավոր չէ միանշանակ դատողություն անել և հաստատված համարել ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ Դատավորի կողմից կողմնակալ լինելու վերաբերյալ տպավորություն ստեղծելու փաստը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ