ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսության աճի տեմպը դանդաղում է, արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մնալ բավական մտահոգիչ 08/28/2023 19:38 | Տնտեսություն
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։
Այսպես՝
- Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը շարունակում է դանդաղել, ինչպես և սպասվում էր։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբում ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար ավելի քիչ է արտացոլվում ընթացիկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշներում: Արդյունքում ՏԱՑ-ի տեմպը նվազում է վերջին ամիսներին: Այս երևույթը, եթե այլ շոկեր չլինեն, կշարունակվի նաև հաջորդ ամիսներին, արդյունքում ականատես կլինենք ՏԱՑ-ի հետագա դանդաղմանը:
- Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մնալ բավական մտահոգիչ: Արդյունաբերության ոլորտում հունիս և հուլիս ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության անկում՝ համապատասխանաբար 7.4%-ով և 2.4%-ով: Արդյունքում էապես դանդաղել է արդյունաբերության կուտակային աճի ցուցանիշը՝ հունվար-հուլիսին հասնելով 0.5%-ի: Ընդ որում, անկման պատճառներից է նաև մշակող արդյունաբերության նվազումը, որը հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ նվազել է շուրջ 5.9%-ով: Արդյունաբերության ոլորտի՝ հատկապես մշակող արդյունաբերության բացասական դինամիկան խոսում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով:
- Արտահանման աճի տեմպը նույնպես կտրուկ դանդաղել է: Արտահանման աճի տեմպի դանդաղումը առավելապես (շուրջ 11.3 տոկոսային կետով) պայմանավորված է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպի դանդաղմամբ: Վերջինս հանդիսանում է վերարատահանման հիմնական ապրանքախումբը, և դրա աճի տեմպի նվազումը պայմանավորված է բազայի էֆեկտով: Սակայն, հունվար-հունիս ամիսներին էապես դանդաղել է նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման ծավալների աճի տեմպը (կազմելով 17.7%՝ հունվար-մայիսի 35.5%-ի դիմաց): Այս ապրանքախմբի գծով զարգացումները չեն պայմանավորվում վերարտահանման երևույթով, հետևաբար դրա նվազումը նույնպես վկայում է ՀՀ տնտեսության մրցունակության անկման մասին:
- Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո՝ հունիս և հուլիս ամիսներին, գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Թիրախից ցածր գնաճը նույնպես բացասական երևույթ է տնտեսության համար: Գնաճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ներմուծված ապրանքների գների անկմամբ: Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է իրավիճակին՝ երկու անգամ (հունիսին և օգոստոսին) նվազեցնելով դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի` մասնավորապես, եկամուտների, ծախսերի, պակասուրդի վերաբերյալ հուլիս ամսվա ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարձ կկատարի վերջիններիս առաջիկայում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ