ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենց հիմա Երևանում եմ, օգտվում ինտերնետ ծառայությունից, սակայն, չգիտես ինչու, բոլոր միջազգային կայքերը, որոնցից ես օգտվում եմ, իմ աշխարհագրական դիրքը նշում են Ադրբեջան. Արթուր Խաչիկյան 08/28/2023 20:54 | Քաղաքական
Այն, ինչ կատարվում է հիմա, միայն սկիզբն է։ Սա ցույց է տալիս, թե ինչ է լինելու առաջիկա ապագայում 120.000 մարդու, մանավանդ՝ տղամարդկանց և տղաների հետ՝ Արցախում։ Նրանց խոշտանգելու, առևանգելու, բանտ են նետելու, իսկ շատերին նաև ոչնչացնելու են՝ ֆիզիկապես կյանքից զրկելով։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ուսումնասիրել են 1915 թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության պատմությունը, տեղյակ են, որ Ցեղասպանության բուն ընթացքը սկսվել է հենց արական սեռի հավաքագրումով, նրանց մասսայական ձերբակալություններով և սպասնություններով,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը, խոսելով այսօր Բերձորի միջանցքում տեղի ունեցած հերթական միջադեպի մասին։
Հիշեցնենք՝ ադրբեջանցիները Բերձորի միջանցքից այսօր երեք արցախցու են առեւանգել, նրանք երիտասարդ ֆուտբոլիստներ են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե արցախցիներին վերագրվում է Ադրբեջանի դրոշը վիրավորելու մեղադրանք։ Ենթադրյալ դեպքը, իբր, տեղի է ունեցել 2021 թվականին։
Արթուր Խաչիկյանն ասում է՝ բոլորովին պատահական չէ, որ ադրբեջանական կողմի թիրախում են հայտնվել, հատկապես, արցախցի տղամարդիկ, որովհետև Ադրբեջանը նրանց համարում է ռազմական հանցագործներ և ահաբեկիչներ, որոնց նկատմամբ այդ երկրի օրենսդրությամբ խիստ պատիժներ են սահմանված, որոնք, ահա գործի են դրվել.«Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր կողմից Ալիևից, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջան աղերսելը ճակատագրական սխալմունք էր։ Մենք տարիներ շարունակ զգուշացնում էինք՝ պետք է այնպես անել, որպեսզի հակառակորդը ձեզ հարգի, ոչ թե անդադար զիջումների գնալով, իրավիճակը հասցնենք ահա, այսպիսի փակուղու, որից ելք, կարծես թե, այլևս չի երևում։ Այս վարքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, ինչպես և սպասվում էր, չի պատրաստվում խաղաղ համակեցությամբ ապրել հայ ժողովրդի հետ, որ նրանց նպատակն է՝ նախ ոչնչացնել Արցախը, հետո նաև՝ Հայաստանը»։
Արթուր Խաչիկյանն ասում է՝ հենց հիմա ինքը գտնվում է այստեղ՝ Երևանում, օգտվում է ինտերնետ ծառայությունից, սակայն, չգիտես ինչու, բոլոր միջազգային կայքերը, որից ինքը օգտվում է՝ իր աշխարհագրական դիրքը նշում են որպես Ադրբեջան. «Ես Երևանում նստած, օգտվում եմ YouTube, Google կամ Amazon կայքերից, սակայն, բոլոր նշածս միջազգային կայքերն իմ գտնվելու վայրը նշում են՝ որպես Ադրբեջան։ Ի՞նչ է սա նշանակում…այն, որ արդեն Ադրբեջան է ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Հայաստանն ու նրա մայրաքաղաքը։ Հայաստանն ու Երևանն, արդեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մա՞ս են դարձել, բայց մենք տեղյակ չե՞նք…Այսինքն, մեր «հիանալի» ղեկավարներն «Ապագա կա»-ով և մուրճերը ձեռքներին շրջելով, իրենց խոստացած Խաղաղության դարաշրջանը հասցրել են արդեն Երևա՞ն…»։
Մենք շատ համբերատար բացատրում էինք, որ չի կարելի հույս դնել թշնամու «մեծահոգության», ՄԱԿ-ի, Արևմուտքի, ինչպես նաև՝ մասամբ Ռուսաստանի Դաշնության վրա, այլ մտածված և բազմավեկտոր քաղաքականություն վարել, ասում է Արթուր Խաչիկյանն ու հավելում.«Պետք էր ռեալ դաշնակիցներ գտնել, սակայն մեզ համառորեն տարան այս էժանագին PR-ի ճանապարհով, թե, այսպես կոչված, միջազգային հանրությունը կամ «ժողովրդավար» Արևմուտքը մեզ կփրկի, չի թողնի մեզ ոչնչացնեն և այլն և այլն, և այլն…Իսկ հիմա, մենք ունենք այն, ինչ ունենք՝ 21-րդ դարում Արցախում տեղի ունեցող փաստացի նոր Ցեղասպանություն, որը շարունակվելու է նաև Հայաստանում, ունենք մերժված և անպաշտպան Հայրենիք՝ ահա այսպիսի ղեկավար կազմով, ովքեր, անկասկած, սպասարկում են ում ասես, բայց ոչ Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահը։ Ի՞նչ է սպասվում մեզ այսքանից հետո՝ իհարկե ոչնչացում։
Մեզ սպասվում է քրդերի ճակատագիրը, մենք դառնալու ենք նոր քրդեր, բայց քանի - որ մենք քրդերից թվաքանակով զգալիորեն քիչ ենք, նրանք՝ 30- 35 մլն. են, մենք՝ մոտ 3 մլն., ինչպես նաև՝ չունենք նրանց ունեցած արժանապատվության գոնե կեսը, ապա քրդերի վերածվելուց հետո, մեզ անխուսափելի ոչնչացում է սպասվում, այնպես, ինչպես, օրինակ, Ասորեստանը վերացավ։ Եվ, եթե մենք շարունակենք հանդուրժել հայաստանյան օրվա այս իշխանություններին, լռենք նրանց կայացրած որոշումների վերաբերյալ, ապա կարող ենք գրել համաշխարհային ողջ պատմության մեջ նախադեպը չունեցող մի պատմություն, երբ մի ողջ ազգ ու ժողովուրդ, արդեն երկրորդ անգամ Ցեղասպանության է ենթարկվում, սակայն, ի տարբերություն առաջին անգամվա, այս անգամ Ցեղասպանվում է Կասկադում պարելով և ուրախ և անհոգ պարեր կազմակերպելով…»,- ամփոփելով զրույցն ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից