ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքն ու Արցախն այսօր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների համար շահերի բախման հսկայական նշանակություն ունեցող տարածքի է վերածվել.Նահապետյան 08/28/2023 18:57 | ԼՐԱՀՈՍ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հայաստանյան այցի ընթացքում հարցերի լայն շրջանակ է քննարկվել, հիմնականում տնտեսական բնույթի, մեզ հետ կապված՝ տարածաշրջանային տնտեսական, ճանապարհային ապաշրջափակումը վերացնելու առնչությամբ, ինչպես նաև՝ տարածաշրջանը, մեծ հաշվով, ինտեգրելու Հյուսիս - Հարավ միջանցքով բեռների և էներգակիրների տեղափոխման համար։ ՌԴ-ի համար սա ռազմավարական նշանակության հարց է՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ամեն ինչ արեցին, որպեսզի, փաստացիորեն, կտրվի ՌԴ- Եվրոպա տնտեսական կապը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը օգոստոսի 24-25-ին այցելեց Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այցի ընթացքում Ռուսաստանի կառավարության ղեկավարը քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացի հետագա զարգացման հարցերը։ Նիստն անցկացվել է Ծաղկաձորում։
Հայկ Նահապետյանը հավելում է՝ ՌԴ-ի համար կենսական նշանակության՝ լինել – չլինելու հարց է՝ կկարողանա արդյո՞ք ինքը գործարկել Հյուսիս – Հարավ ճանապարհահատվածը. «Հյուսիս – Հարավ ճանապարհի 4 ճյուղերից մեկն անցնում է Հայաստանի, մյուսն՝ Ադրբեջանի տարածքով։ Խոսքը ՌԴ-ից Իրան ցամաքային կապի մասին է, որտեղ Հայաստանով անցնող այդ կապը Գորիս – Կապան 21 կմ -անոց հատվածով փակվեց։ Տաթևով շրջանցող ճանապարհի թողունակությունը շատ փոքր է, իսկ բնակլիմայական պայմանները ազդում են նաև տեղափոխման վրա»,- ասում է բանախոսը։
Կա նաև մեկ այլ վտանգ, որ ՌԴ-ից Հայաստան կատարվող բեռնափոխադրումները, որոնք պետք է անցնեն Վրաստանով, ընդգրկում է երկու միջպետական ճանապարհներ՝ Հայաստանի և Վրաստանի, եւ այս երկուսից մեկն անցնում է այն անկլավներով, որոնք ադրբեջանական կողմը հավակնություններ ունի վերցնել, ասում է Հայկ Նահապետյանն ու հավելում՝ խոսքը Տավուշի, այսպես կոչված, անկլավների մասին է.«Հիմա ցամաքային ճանապարհի այս գիծը փակ է իսկ, եթե անգամ հիմա փակ չէ, ապա վաղը գործնականում այն կարող է փակվել։ Հյուսիս – Հարավ մյուս ճանապարհն, ինչպես արդեն ասացի, անցնում է Ադրբեջանով, ինչն այդ երկրին լրացուցիչ դիվիդենտներ է տալիս՝ ինչպես տարածաշրջանային, այնպես նաև աշխարհաքաղաքական առումով՝ սեփական դերակատարության և կշռի մեծացման առումով»։
Մեր տարածաշրջանը, մասնավորապես՝ Արցախն ու Սյունիքը, հիմա աշխարհի ուժային կենտրոնների համար ահռելի նշանակություն ունեցող տարածքի է վերածվել. «Բոլորովին պատահական չէ, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետությունը գլխավոր հյուպատոսություն բացեց, ՌԴ-ն, նույնպես, այնտեղ պատրաստվում է բացել։ Գլխավոր հյուպատոսության և սովորական հյուպատոսության տարբերությունն այն է, որ գլխավոր հյուպատությունը փոքր դեսպանություն է՝ իր բոլոր ծառայություններով։ Էլ չասենք այն մասին, որ խոսակցություններ են ընթանում այնտեղ նաև Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոսություն բացելու մասին։ ԵՄ, այսպես կոչված, դիտորդների թվաքանական են պատրաստվում ավելացնել, ովքեր իրականում, ոչ թե դիտորդ են, այլ հետախույզներ։ Այլ կերպ ասած Հայաստանն ու մասնավորապես Սյունիքն ու Արցախը, ինչպես արդեն ասացի, այսօր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների համար շահերի բախման հսկայական նշանակություն ունեցող տարածքի են վերածվել, որտեղ ՌԴ-ն իր պետական շահերով առաջնորդվելու հավակնություններ նույնպես պետք է ունենար և ունի։ ՌԴ վարչապետի վերջին այցը ՀՀ նաև այս հանգամանքով էր պայմանավորված և իր օրակարգում ներառում էր նաև այս հարցերը»,- ամփոփելով զրույցն ասել է պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից