ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայի հինգ մասնակցի մասով նախաքննությունն ավարտվել է 08/25/2023 16:27 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. ապրիլի 5-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին էր ներկայացվել Երևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.26 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված այլ վարույթների շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել էր հաջորդաբար միմյանց թմրամիջոցներ իրացնելու շղթա։
Դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները հետագայում միացվել էին մեկ վարույթում, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված անձանցից հինգի ինքնությունները:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.-ն, ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և այդ կերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը: Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդուն ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 4․8 գրամ Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
Պարզվել է նաև, որ Հ.Բ.-ն հանցավոր շղթայում ներգրավել է նաև Վաղարշապատ քաղաքում բնակվող իր ընկերուհուն: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Բ.-ն առանձնապես խոշոր չափերով՝ 5․81 գրամ «Մեթամֆետամին», առանձնապես խոշոր չափերով՝ 84․56 գրա«Ափիոն» և առանձնապես խոշոր չափերի՝ 358․635 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցները պահել է նրա՝ Վաղարշապատ քաղաքում գտնվող տանը: Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ նշված բնակարանում հայտնաբերվել են նաև էլեկտրոնային կշեռքներ, տարբեր չափերի պոլիէթիլենային տոպրակներ, բազմաթիվ կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, քաղցրավուն հոտով պլաստմասսե ձողիկներ, որոնց ծայրերին առկա են փայլաթիթեղներ, իսկ ներսում՝ թմրամիջոցին նման հետքեր, ինչպես նաև՝ 1․912․005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Քննությամբ պարզվել է, որ Հ.Բ.-ի կողմից շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 5․81 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից խոշոր չափերով՝ 1․01 գրամը հայտնաբերվել է նշված բնակարանում կատարված խուզարկության ժամանակ, իսկ առանձնապես խոշոր չափերով 4․8 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի 40-ամյա բնակչին, ով խոշոր չափերով՝ 0․26 գրամը նույն ամիսների ընթացքում վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի 56-ամյա մեկ այլ բնակչի, իսկ վերջինս էլ իր հերթին նշված խոշոր չափերով՝ 0․26 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից զգալի չափերով՝ 0․1 գրամը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա երիտասարդին, ինչպես նաև վերը նշված բնակարանում, իրացնելու նպատակով, պահել է 1․912․005 ՀՀ դրամին համարժեք 45 հատ 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Հ.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինիս ընկերուհուն՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-267-րդ հոդվածի 1-ին մասով, 40-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 25-ամյա երիտասարդին՝ 396-րդ հոդվածի 1-ին մասով, 56-ամյա տղամարդուն՝ 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք, ևս մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն:
Հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում այլ անձանց առկայության, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև կեղծ թղթադրամներ պատրաստելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ