ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը հավաքագրում է հարկերը, բայց չի ծախսում. 2023թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 259.8 մլրդ դրամով 08/25/2023 14:39 | ԼՐԱՀՈՍ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես՝
· ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն ունեցող, ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ձևավորված գործոնների շնորհիվ ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր աճ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ աճի տեմպերը էապես դանդաղում են։ Մասնավորապես, 2023թ. հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիս ամսի համեմատ կրկնակի նվազել է։ Տնտեսական աճը ևս դանդաղել է. աճի տեմպը 2023թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ նվազել է 3.0 տոկոսային կետով և կազմել 9.1%, իսկ 2023թ. առաջին կիսամյակի աճի տեմպը կազմել է 10.5%, որը 2.1 տոկոսային կետով ցածր է 2022թ. տարեկան ցուցանիշից։ Նկատի ունենալով վերոհիշյալը, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրվող որոշակի միտումները՝ չի բացառվում, որ առաջիկայում արձանագրվի աճի տեմպերի էական դանդաղում։ Այս տեսակետը կիսում են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ համաձայն որոնց կանխատեսումների նախորդ տարվա բարձր տնտեսական աճի համեմատ այս տարի սպասվում է էապես ավելի համեստ աճ` տարբեր գնահատումներով 4.5-7.5%։
· ՀՀ պետական բյուջեն 2023թ. առաջին կիսամյակում ունեցել է 134.3 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված 125.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեի հավելուրդը 53.1 մլրդ դրամով ավելի փոքր էր։ 2023թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 259.8 մլրդ դրամով: Սրա հիմնական պատճառը բյուջեի ծախսերի թերակատարումն է, ինչը նշանակում է, որ կառավարությունը տնտեսությունից հավաքագրում է հարկերը, սակայն չի ծախսում՝ այդպիսով նվազեցնելով տնտեսական ակտիվությունը: Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում էապես պետք է ավելացվեն առաջարկի աճին միտված միջոցառումների իրականացմանն ուղղված ծախսերը։
· Պետական բյուջեի ծախսերի շարունակական թերակատարումը մտահոգիչ է։ Ծրագրվածի համեմատ թերակատարումը թե՛ բացարձակ մեծությամբ և թե՛ տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է: Ընդ որում, թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Կապիտալ ծախսերի ամենամեծ թերակատարումն արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով։
· Կատարողականի ցածր ցուցանիշները ցույց են տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարման և իրականացման խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
· 2023թ. առաջին կիսամյակում արձանագրված թերակատարման միտումների պահպանման պարագայում կապիտալ ծախսերը կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով` թողնելով 2023թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կտրուկ աճը պարզապես «չիրականացված բարի ցանկություն»:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://shorturl.at/puCFS :
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ